Skip to content

Էռնեստ Վարդանյանի հարազատներ. «Դատարանի դաժան վճիռը կայացվել է մորից գաղտնի»

Չճանաչված Մերձդնեստրյան հանրապետությունում լրտեսության ու պետական դավաճանության մեղադրանքով երեկ 15 տարվա ազատազրկման դատապարտված հայազգի քաղաքագետ-լրագրող Էռնեստ Վարդանյանի հարազատներն այդպես էլ չեն հասկանում, թե ո՞րն էր Էռնեստի մեղքը, և ի վերջո ո՞ւմ քաղաքական պատվերն էր սա:

30-ամյա Էռնեստ Վարդանյանի մորաքրոջ դուստր Լիլիթ Աղեկյանը, ով բնակվոմ է Գյումրիում, JNews-ին տեղեկացրեց, որ երկու ամիս տևած դատական պրոցեսը եղել է ամբողջովին փակ, հարազատների ու հանրության աչքերից ու ականջներից հեռու, հայտնի չէ անգամ դատարանի կազմը:

«Մենք տեղյակ չենք` ինչ մեղադրանք է առաջադրվել, ինչն է դրդապատճառը, ում ձեռքի գործն է սա, ինչի է ընտրվել հենց Էռնեստը: Երեկ մենք տեղեկացանք, որ տեղի է ունեցել դատական նիստ, որի մասին չի իմացել անգամ մայրը, տեղեկացել է միայն երեկոյան, իրեն հայտնել են, որ ծանրացուցիչ մեղադրանքով տղային դատապարտել են 15 տարվա ազատազրկման», – ասում է Լիլիթ Աղեկյանը

Դատապարտման մասին պաշտոնական տեղեկություն ընտանիքին հաջողվեց գտնել dniester.ru կայքում: Այստեղ էր տեղադրվել Մերձդնեստրի Ազգային անվտանգության մամլո ծառայության հաղորդագրությունը այն մասին, որ Էռնեստը դեկտեմբրի 16-ին դատապարտվել է 15 տարվա ազատազրկման և պիտի կրի այն խիստ ռեժիմով:

«Չենք իմացել, թե ինչ ցուցմունքներ են տրվել դատական նիստի ընթացքում, ովքեր են հրավիրվել, ինչ վկաներ են եղել: Եթե նա հանցանք է գործել, եթե պատժել եք, բաց դատ արեք, հասարակությունն իմանա»,- ասում է Լիլիթը:

«Wikileaks կայքը հեղեղեց աշխարհը գաղտնի տեղեկություններով, բոլոր դիվանագիտական կորպուսներին խառնեց իրար, իսկ երեկ իմացանք, որ Wikileaks-ի հիմնադիրը ազատ է արձակվել գրավի դիմաց: Միթե՞ Էռնեստը ավելի ծանրացուցիչ հանցանք է գործել, քան այդ տղան կամ Ռուսաստանի այն 12 քաղաքացիները, որոնք վտարվեցին ԱՄՆ-ից կոնկրետ լրտեսության պահին բռնվելու պատճառով, և երկու երկրների մեջ անձանց փոխանակում տեղի ունեցավ, իսկ երկրի բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ այդ մարդկանց ազգային հերոս անվանեցին», – ասում է Աղեկյանը:

Ըստ նրա, ի սկզբանե Վարդանյանների առջև պատնեշ դրվեց` Էռնեստի շահերի պաշտպանության համար տրամադրելով պետական փաստաբան ու չթույլատրելով ընտրություն կատարել:

«Մնացած բոլոր փաստաբանները, որոնց դռները մենք թակեցին, հրաժարվեցին գործից, սա նշանակում է, որ վախի մթնոլորտ է, և կոնկրետ գիտեին, որ իրավական համակարգը էդ ուղղությամբ է գնալու, իսկ այս որոշումը իրավական վանդալիզմ է: Եթե նա հրապարկել է պետական գաղտնիք, ու պետությունը դրանից տուժել է, ասեիք, թե ինչ գաղտնիք է նա հրապարկել: Իսկ եթե անգամ, ինչպես որ ինտերնետում էին գրել, նա տիրապետել է ինչ-որ գաղտնիքի, միթե՞ տիրապետելու համար հոդված էր հասնում, անգամ օգտագործումը հետապնդելի չէ, ուր մնաց տիրապետումը: Չի կարելի 29 տարեկան դիվանագիտական աշխատանքի մեծ փորձ ունեցող տղային այդպես քմահաճորեն լլկել, բռնաբարել նրա հոգին»,- ասում է Լիլիթը` միևնույն ժամանակ հույս հայտնելով, որ այդ երկրի ղեկավարը բավարար ողջախոհություն ու քաղաքական կամք կունենա տեղի ունեցածը շտկելու համար:

Երիտասարդ լրագրողի նկատմամբ հարուցված քրեական գործը քննվել է Մերձդնեստրի Գերագույն դատարանում: Հարազատները դեռ մտածում են`արժի բողոքարկել, թե` ոչ, քանի որ բողոքարկումը պիտի լսի հենց վճիռ կայացնող դատարանը:

Էռնեստ Վարդանյանի գործն ընդունված է Եվրադատարանում, և հարազատները հույս ունեն վերջնական արդարության հասնել այնտեղ: Ի դեպ, չկա այդպիսի միջազգային կառույց, որին Էռնեստի հարազատները դիմած չլինեն, սակայն ապարդյուն:

Ըստ Լիլիթ Աղեկյանի, Էռնեստի ընտանիքը վճիռը դեռ չի ստացել, սակայն ինտերնետից տեղեկացել է, որ լրագրողը դատապարտված է այդ «պատիժը» կրել խիստ ռեժիմով` առանց գույքի բռնագրավման:

Աղեկյանը ասում է, որ գույքի բռնագրավումը եղել է ձերբակալումից անմիջապես հետո:

«Ալևս գույք չկա, որ բռնագրավեն: Իրավապահները չէին զլացել անգամ երեխայի նպաստի գումարները վերցնել: Պատկերացրեք այդ ընտանիքի սոցիալական վիճակը. ընտանիքի միակ կերակրողը Էռնեստն էր, որն իր 30-ամյակը նշեց բանտում: Այս ընթացքում Էռնեստի աղջիկը 1 տարեկան դարձավ, իսկ մեծ տղան գնաց 1-ին դասարան: Մի քիչ շատ չէ՞ էս ընտանիքի համար, ո՞վ է թույլ տվել մարդուն խոշտանգել, ե՞րբ կվերանա այս բեսպրեդելը»,- հարցնում է Լիլիթ Աղեկյանը:

Աղբյուր` JNews.am