Դեկտեմբերի 17-ին Վրաց Կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ն անվանել է «Երկխոսություն Դավիթ Պայչաձեի հետ» (“Dialogue with David Paitchadze”) հաղորդումը «ծրագիր, որի նպատակները հակապետական են»: Հաղորդումը հեռարձակվել է Վրաստանի հանրային հեռուստատեսությամբ դեկտեմբերի 16-ին:
Դավիթ Պայչաձեի ծրագիրը նվիրված էր սոցիալական կայքերում տպագրված մի նամակի, համաձայն որի Վրաց եկեղեցական խորհուրդը դեկտեմբերին տեղի ունեցած հանդիպման ժամանակա որոշել է մասնատել մի քանի թեմերը և նշանակել նոր եպիսկոպոսներ: Ինչպես նշում են նամակի հեղինակները, այս քայլը կապված է Պատրիարքի եղբորորդի` Բաթումիի արքեպիսկոպոս Դիմիտրի Շիոլաշվիլու հետ, որը ցանկանում է ամրապնդել իր դիրքերը Սրբազան խորհրդում և ապագայում զբաղեցնել Կաթողիկոս-պատրիարքի գահը: Աստվածաբան Բեկա Մինդիաշվիլին և փիլիսոփա Գիգա Զեդանիան վերոնշյալ հանդիպման հյուրերն էին:
Լրագրող Դավիդ Պայչաձեն ասել է, որ իր հաղորդման նպատակն է հասանելի դարձնել տարբեր կարծիքներ և դեկտեմբերի 16-ի «Երկխոսությունը» միայն այդ նպատակն էր հետապնդում:
Աղբյուր: Media.Ge