Skip to content

Առաջարկում են պարզեցնել լիցենզիայի տրամադրման ճանապարհը

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի գլխավորած աշխատանքային խումբը Հայաստանում հեռարձակման թվայնացման վերաբերյալ այլընտրանքային առաջարկությունների փաթեթ է մշակել, որով, մասնավորապես, առաջարկվում է ազատականացնել հեռարձակման ոլորտն ու լիցենզավորման գործընթացն իրականացնել պարզ ընթացակարգով:

Այս տարվա օգոստոս-դեկտեմբեր ամիսներին 5 հոգուց բաղկացած աշխատանքային խումբն իրականացրել է Հայաստանում հեռուստառադիոհեռարձակման թվայնացման համակարգին անցնելու գործընթացի ուսումնասիրություն, կատարել իրավիճակի վերլուծությունը եւ ներկայացրել առաջարկություններ:

31 էջանոց առաջարկությունների փաթեթը վերաբերում է ոլորտը կարգավորող օրենսդրությանը, թվայնացման անցման տեխնիկական խնդիրներին եւ հեռարձակման թվայնացմանն անցնելու գործընթացում հանրային համաձայնությանը:

«Աշխատանքի հիմքում նախեւառաջ ընկած է հեռարձակման ոլորտի ազատականացման գաղափարը: Հեռարձակման ոլորտն ուղղակի անհրաժեշտ է ազատականացնել, այդ ուղիով է գնում քաղաքակիրթ աշխարհը: Սա պայմանավորված է նախեւառաջ տեխնոլոգիաների սրընթաց զարգացմամբ »,- դեկտեմբերի 21-ին « Հենարան » մամուլի ակումբում փաթեթը ներկայացնելիս ընդգծեց Աշոտ Մելիքյանը:

Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների հիմքում պարզ լիցենզավորման գաղափարն է: Խումբը, մասնավորապես, առաջարկում է պարզ ընթացակարգով լիցենզիաներ տրամադրել հեռարձակման համար, դրա դիմաց գանձելով որոշակի տուրք: Ընդ որում` այս դեպքում լիցենզիա ստացող ընկերություններն իրենք են որոշելու հեռարձակման իրենց համար նախընտրելի տեխնոլոգիան` թվային հեռարձակում պետական կամ կոմերցիոն ցանցերի միջոցով, կաբելային հեռարձակում, ինտերնետային հեռարձակում եւ այլն:

Գործող օրենքը, ըստ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանի, չի նպաստում ոլորտի ազատականացմանը եւ հեռարձակման նոր տեխնոլոգիաների լայնորեն կիրառմանը: Գործող օրենքի 46-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` «Լիցենզիան միակ օրինական հիմքն է, որը թույլ է տալիս ՀՀ տարածքում իրականացնել հեռուստառադիոծրագրերի հեռարձակում… »: « Օրենքի այս դրույթը հնարավորություն է տալիս ցանկացած ժամանակ արգելելու որեւէ սուբյեկտի, որը ՀՀ տարածքում հեռարձակելու լիցենզիա չունի, չհեռարձակել նաեւ արբանյակային: Մենք առաջարկում ենք հանել « ՀՀ տարածքում » բառերը:

«Հեռուստառադիոհեռարձակման թվային համակարգին անցման հայեցակարգի ընդունումից մեկ տարի անց, առ այսօր հանրային իրազեկվածության որեւէ ակնառու գործողություն չի իրականացվել »,- փաստում են փորձագետները:
Աշոտ Մելիքյանի խոսքով, ներկայումս գործող հեռուստատեսային հեռարձակման թվայնացման օրենսդրությունից եւ դրա ներդրման գործընթացից տպավորություն է ստեղծվում, որ « պետությունը ինչ-որ որոշում է կայացրել, եւ այն պարտադրվում է հասարակությանը »:

2015թ-ի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ի ողջ տարածքում դադարեցվելու է անալոգային հեռուստահեռարձակումը եւ այդ պահից սկսած ՀՀ-ի տարածքում իրականացվելու է միայն թվային հեռուստահեռարձակում: Սակայն Հայաստանում դժվար թե գտնվի մի քաղաքացի, որ պատկերացում ունենա, թե երբ եւ ինչպես է իր հեռուստացույցը սկսելու հեռարձակել թվային ռեժիմով:

«Որեւէ մեկը չի հիշատակում այն փաստը, որ վերջնական սպառողը հեռուստադիտողն է: Օրենսդրական եւ տեխնիկական փոփոխություններին զուգահեռ անհրաժեշտ է սկսել հանրությանը հնարավորինս արագ իրազեկելու գործընթացը »,- արձանագրում է աշխատանքային խմբի անդամ «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանը:
Աշխատանքային խումբը Առաջարկությունների փաթեթը տարեսկզբին կներկայացնի ԱԺ 5 խմբակցություններին, Գործադիր իշխանության համապատասխան մարմիններին, միջազգային կազմակերպություններին, ինչպես նաեւ ՄԻՊ-ի գլխավորած աշխատանքային խմբին:

Հեռուստատեսային հեռարձակման թվայնացման գործընթացի օրենսդրական կարգավորման աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով այս տարվա սեպտեմբերին նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով նույնպես աշխատանքային խումբ էր ստեղծվել` Մարդու իրավունքների պաշտպանի ղեկավարությամբ, սակայն Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրաժարվել էր ընդգրկվել խմբում եւ հայտարարել էր, որ պատրաստվում է այլընտրանքային սեփական փաթեթը մշակել:

Հիշեցնենք, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունները Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց այս տարվա հունիսի 10-ին: Հայաստանում հեռուստառադիոհեռարձակման ոլորտի ռազմավարությունը ենթադրում է ամբողջական թվայնացում մինչեւ 2013 թվականի հուլիսի 20-ը:

Հեռուստառադիոհեռարձակման թվայնացման համակարգին անցնելու գործընթացի վերլուծությանն ու առաջարկների փաթեթին կարելի է ծանոթանալ JNews.am-ի «Հետազոտություն» բաժնում կամ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի կայքում` www.khosq.am

image source