Skip to content

Էռնեստ Վարդանյանի մոր նամակը նախագահներին

Ռուսաստանի նախագահ Դ. Մեդվեդևին

Մերձդնեստրյան մոլդովական հանրապետության նախագահ Ի. Սմիրնովին

ԱՄՆ-ի նախագահ Բ. Օբամային

Ֆրանսիայի նախագահ Ն. Սարկոզիին

Գերմանիայի կանցլեր Ա. Մերկելին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջ. Կամերոնին

Ուկրաինայի նախագահ Վ. Յանուկովիչին

Մոլդովայի հանրապետությունում ԵԱՀԿ առաքելության ղեկավար դեսպան Ֆ. Ռեմլերին

Էռնեստ Վարդանյանի մոր ուղերձը

Ես` Թամարա Շաղոյանս (Шагоян Тамара), Էռնեստ Վարդանյանի մայրը, դիմում եմ (արդեն ո՞րերոդ անգամ) աշխարհի առաջատար երկրների առաջնորդներին, 5+2 ֆորմատի մեջ մտնող երկրների ղեկավարներին, որն ստեղծված է լուծելու մերձդնեստրյան հարցը, համաշխարհային հասարակությանը, միջազգային կազմակերպություններին այն հույսով, որ ինձ կլսեն:

Դիմում եմ բոլորին և յուրաքանչյուրին. ՕԳՆԵՑԵ’Ք:

8 ամիս տևած մղձավանջը (2010 թվականի ապրիլի 7-ին ՄՄՀ-ի մայրաքաղաքում ձերբակալվեց լրագրող Էռնեստ Վարդանյանը) մի աբսուրդային, սարսափելի և զառանցային հանգուցալուծում ստացավ. դեկտեմբերի 16-ին Մերձդնեստրյան վերին ատյանի դատարանը իմ որդուն` Էռնեստ Վարդանյանին դատապարտեց 15 տարի ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում Մոլդովայի օգտին լրտեսություններ կատարելու համար:

Գտնում եմ, որ այս որոշմամբ 30-ամյա լրագրողին, քաղաքագետին, երկու դեռահաս երեխաների հորը զրկեցին կյանքից: Մարդու իրավունքների նման կոպիտ խախտումը կարող է ճակատագրական լինել երիտասարդի և նրա ընտանիքի կյանքում:

Դիմում եմ Մերձդնեստրյան հանրապետության նախագահ Ի. Սմիրնովին. խնդրում եմ աջակցել Էռնեստ Վարդանյանի ազատ արձակման հարցում, ում նկատմամբ կիրառվել է անչափ խիստ պատժամիջոց:

Գիտակցելով, որ երկրների ղեկավարների, միջազգային իրավապաշտպանական կազմակերպությունների նպատկան է ծառայել մարդկանց` ես` որպես մայր, խնդրում եմ ձեռնարկել բոլոր հնարավոր և անհնար քայլերը, ջանք գործադրել, օգտագործել բոլոր քաղաքական և դիվանագիտական մեխանիզմները Էռնեստ Վարդանյանի ազատ արձակման համար:

21.12.2010

Շաղոյան Թամարա

ք. Տիրասպոլ