Skip to content

Մտահոգություններ Գյումրիից. «ԳԱԼԱ»-ն եթերում կմնա մինչև 2015 թվականը, իսկ հետո…

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի դեկտեմբերի 23-ի որոշմամբ, 2015 թ.-ից սկսած Շիրակի մարզը կունենա ընդամենը մեկ հեռուստաընկերություն` «Ցայգ»-ը, իսկ «ԳԱԼԱ»-ն` կեթերազրկվի, ինչպես հանրապետությունում առկա անալոգային հեռարձակմամբ մյուս հեռուստաընկերությունները:

«ԳԱԼԱ»-ի սեփականատեր Վահան Խաչատրյանը, արձագանքելով ՀՌԱՀ-ի որոշմանը, այն համարեց շոու, ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյանին էլ` գլխավոր շոումեն:

Նրա համոզմամբ, «ԳԱԼԱ»-ի նկատմամբ քաղաքական որոշում է կայացվել, որը հայտնի էր ի սկզբանե: «ԳԱԼԱ»-ի սեփականատերը մտադրություն ունի դատարանի միջոցով վերականգնել արդարությունը:

«Ես խորհրդակցել եմ մեր փաստաբանի հետ, մենք նախատեսել ենք դա, մեր փաստաբանը հիմա զբաղված է այդ գործերով, և եթե ինքը գտնի, որ կարելի է ինչ-որ բան անել, դատի կտանք: Խնդիրն այն է, որ մենք խորը կասկածներ ունենք, որ մրցույթին մասնակցող մյուս հեռուստաընկերության ծրագիրը կարող է փոփոխված լինել, այսինքն այն չլինի, ինչ որ իրենք ներկայացրել են մրցույթին: Եթե պարզվի, որ դա այդպես է, ուրեմն հարցը իրավական հարթություն կտեղափոխենք»:

Գյումրեցի լրագրող Համլետ Մոսինյանը, ով բացասական կարծիք ունի ՀՌԱՀ-ի գործունեության վերաբերյալ, արդար լուծումներ չէր ակնկալում նրանցից:

«Նույնիսկ զարմանում եմ, որ մարդիկ ասում են, թե տեսաք Ա1-ին նորից եթեր չտվեցին, ասում եմ` ի՞նչ է, դուք հույս ունեիք, որ պիտի տայի՞ն: Այդ մարդիկ հենց դրա համար են վարձատրվում, որ կատարեն այն, ինչ պահանջում են իշխանությունները: Նրանք քաղաքական որոշում են կատարում, պարզ չէ՞ր, որ պիտի զրկեին «ԳԱԼԱ»-ին: Կոնկրետ ինձ համար բացարձակ անսպասելի բան չկար»,-ասում է Համլետ Մոսինյանը:

Նրան ավելի շատ վրդովեցրել է Շիրակի մարզին ընդամենը մեկ կապուղի տրամադրելու փաստը:

«Ամեն ինչ կենտրոնացված է մայրաքաղաքում, մայրաքաղաքը ծանրաբեռված է լրատվամիջոցներով. թերթերի մեծ մասը այնտեղ է տպագրվում, թող մայրաքաղաքում քիչ հեռուսատեսություններ լինեին, փոխարենը մարզերում ավելի շատ լիներ: Մենք քննադատում ենք բոլոր այն ոլորտները, որոնք մոնոպոլիզացված են, որտեղ մրցակցություն չկա, իսկ հիմա մոնոպոլիզացնում ենք հեռուսատտեսային ոլորտը: Ե’վ Շիրակը, ե’վ Լոռին մեծ մարզեր են, ինչու՞ պիտի այս երկու տեղերում մեկ հեռուսատեսություն լինի, սա շատ վտանգավոր նախաձեռնություն է», – քննադատում է Համլետ Մոսինյանը:

ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի անդամ Արտակ Ավետիսյանի կարծիքով էլ, ՀՌԱՀ-ի այսօրվա որոշումը վաղուց կանխատեսելի էր, քանի որ միշտ էլ ձգտել են «ԳԱԼԱ»-ն եթերազրկել, իսկ հիմա հարմար առիթ էր` այն օրենքի ուժով եթերազրկել:

««Ցայգ»-ն ունի իր ձեռագիրն ու ոճը, «ԳԱԼԱ»-ն էլ` իրենը: Երկուսն էլ ունեն իրենց լսարանը Շիրակի մարզում, և մեկը մյուսին չեն խանգարում: ճիշտ կլիներ ՀՌԱՀ-ը հանրապետության ենթադրյալ 9-ը կապուղիներից 2-ը տար Շիրակի մարզին: Սա կլիներ լավագույն լուծումը, որովհետև, օրինակ, Վայոց ձորն էլ ունենա մեկ հեռուստակապուղի` իր 62000 բնակչությամբ, մեր մարզն է՞լ, որը բնակչության թվով 2-րդ քաղաքն է, նաև հասարակական-քաղաքական ակտիվությամբ է աչքի ընկնում»,- ասում է Արտակ Ավետիսյանը:

Նրա համոզմամբ, իշխանությունները, արհեստական մրցույթ ստեղծելով, ընտրություններին ընդառաջ փորձել են «պաշտպանվել» «ԳԱԼԱ»-ից:

«Ի՞նչ ենք շահում խորհրդային մոդելի անցնելով` միակուսակցությո՞ւն եւ այդ կուսակցությանը ջատագովող լրատվամիջոցնե՞ր»,- հարցնում է Արտակ Ավետիսյանը: