Skip to content

Հեռուստառադիոհեռարձակման թվային համակարգին անցնելու գործընթացը.

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանը որպես փորձագետ 2010 թվականի օգոստոս-դեկտեմբերին ընդգրկված էր Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի աշխատանքային խմբում, որն իրականացրել է Հայաստանում հեռուստառադիոհեռարձակման թվայնացման համակարգին անցնելու գործընթացի ուսումնասիրություն:

Այս ընթացքում աշխատանքային խմբի փորձագետները հետազոտել են դրան առնչվող օրենսդրական եւ այլ նորմատիվ փաստաթղթերը, ինչպես նաև հետևել են դրանց կիրառմանն ու գործընթացի շրջանակներում իրականացվող քայլերին, ուսումնասիրել ինչպես համակարգի ներդրման, այնպես էլ բնակչությանը դրան նախապատրաստելու, այսինքն՝ հանրային իրազեկման միջազգային փորձը:

Ուսումնասիրությունների արդյունքում հրապարակվող սույն փաստաթուղթը բաղկացած է 3 մասից՝

1. Բնագավառը կարգավորող օրենսդրություն,

2. Թվայնացման անցման տեխնիկակական խնդիրներ,

3. Հանրային համաձայնություն` հեռարձակման թվայնացմանն անցնելու ընթացքում:

Բոլոր երեք մասերում նախ տրվում է իրավիճակի վերլուծությունը, ապա ներկայացվում են առաջարկություններ: