Skip to content

Ընտրությունը քոնն է. Շարմ էլ Շեյխում և Ծաղկաձորում գները նույնն են

Արթուրն ու Նաիրան 3 օրից մեկնելու են Եգիպտոս: Ձմեռային արձակուրդները նրանք այս տարի որոշել են անց կացնել Շարմ էլ Շեյխում: Սա արդեն երկրորդ տարին է, որ ձմռանը ընտանեկան այս զույգը նախընտրում է հանգստանալ ոչ թե Հայաստանի կուրորտային գոտիներից մեկում, այլ երկրի սահմաններից դուրս:

«Հայաստանում հանգստանալն ընդհանրապես ինձ համար անհեթեթություն է: Այստեղ սպասարկումն այնպիսին է, որ դու ոչ թե հանգստանում ես, այլ անհանգստանում: Իմ պարագայում բացառվում է Հայաստանում հանգստանալը»,-ասում է 42-ամյա Արթուրը:

Նա նշում է, որ կնոջ հետ համատեղ որոշել են արձակուրդն անց կացնել հատկապես Եգիպտոսում, որովհետեւ գնային առումով այն ձեռնտու է:

«Համեմատաբար էժան տարբերակները կամ Թուրքիան կամ Եգիպտոսն էր: Այս պարագայում ես ընտրեցի Եգիպտոսը»,- նշում է նա:

«Դուբայ» տուրիստական գործակալության աշխատակցի խոսքով, ձմռանը շատերն են նախընտրում հանսգտանալ Եգիպտոսում կամ Միացյալ արաբական էմիրություններում, քանի որ այս երկրներ մեկնելու համար վիզա ստանալու խնդիր չկա, իսկ Երևանից գործում են ուղիղ չվերթներ: Գործակալության աշխատակիցը ասում է նաև, որ նշված երկրներում հանսգտանալը շատ դեպքերում ավելի մատչելի է, քան Հայաստանում:

Օրինակ, Եգիպտոսում 11-օրյա հանգիստը մեկ անձի համար 4 աստղանի հյուրանոցում` օրական երկու անգամյա սնունդով կարժենա ընդամենը 141 հազար դրամ:

[[wysiwyg_imageupload:34:]]

Համեմատության համար` Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցում ոչ տոնական օրերին մեկ տեղանոց համարն օրական արժե 25 հազար դրամ, որն իր մեջ ներառում է միայն նախաճաշ: Ճաշ և ընթրիք պատվիրելու դեպքում համարի արժեքը կդառնա 31 հազար դրամ: Այսինքն Հայաստանում կուշտ փորով հանգստանալու դեպքում պետք է վճարել գրեթե կրկնակի ավել, քան Եգիպտոսում:

Եգիպտական փաթեթներին համահունչ փաթեթներ կան նաև Հայաստանի առողջարանային համալիրներում, սակայն սեզոնից դուրս ժամանակահատվածներում: Օրինակ, Դիլիջանի «Իմպուլս» առողջարանային համալիրի մեկ տեղանոց համարը 3-անգամյա սնունդով առաջարկվում է 14 հազար դրամով: Ջերմուկում կարելի է հանգստանալ սկսած օրական 10, իսկ Աղվերանում 8 հազար դրամից:

Այս գները կտրուկ փոխվում են տոնական օրերին: Այսպես, Ջերմուկի որոշ հանգստյան տներում դեկտեմբերի 31-ից հունվարի 5-ը պետք է վճարել սովորական գնից երկու անգամ ավելի: Ամանորյա գիշերն անցկացնելը և մինչեւ հունվարի 5-ը հանգստանալը «Կեչառիս» հյուրանոցում արժե 200 հազար դրամ:

Տուրիստական գործակալության աշխատակիցները ասում են, որ նույն գնով կարելի է հանգստանալ և Դուբայում, և Եգիպտոսում, միևնույն ժամանակ նշելով, որ Ամանորյա տոներին Հայաստանի բոլոր հանգստյան տներում գրեթե ազատ տեղ չի լինում: Պատվերները սկսվում են դեռ նոյեմբեր ամսից, իսկ պատվիրատուներ լինում են ոչ միայն Հայաստանից, այլեւ Ուկրաինայից եւ Ռուսաստանից:

Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության առաջատար մասնագետ Արթուր Լալայանի խոսքով, Հայաստանում զբոսաշրջային սեզոնը երկարացնելու եւ Հայաստանում ձմեռային զբոսաշրջությունը զարգացնելու համար կան ռազմավարական ծրագրեր: «Աշխատանքներ են տարվում, որպեսզի Ծաղկաձոր եւ Ջերմուկ քաղաքները դառնան ձմեռային զբոսաշրջության կենտրոններ», – ասում է նա:

Ծաղկաձորը զբոսաշրջային կենտրոն դարձնելու ծրագիրը մեկնարկել է 2005 թվականին, որի շրջանակներում կառուցվել է ճոպանուղի, իսկ մարկետինգային ծրագրերը շարունակական բնույթ են կրում: Ջերմուկի զարգացման ռազմավարությունը մշակվել է 2009 թվականին: Այստեղ նախատեսվում է զարգացնել նաև դահուկային սպորտը:

Նվարդ Հովհաննիսյանը սովորում է Վրաստանի հանրային կապերի ինստիտուտում(Georgian Institute of Public Affairs)

1 image source

2 image source