Skip to content

Հարրի Փոթերի հետքերով. ֆենթեզի գրականությունը` իրականությունից փախչելու միջոց

Կախարդական փայտիկներ, թռչող ցախավելներ, գոբլիններ, փերիներ, արնախում և գրավիչ վամպիրներ…

Մանկական հեքիաթներից ու առասպելներից հայտնի այս կերպարներն այսօր գրավել են ոչ միայն միլիոնավոր փոքրիկների ու դեռահասների սրտերը, այլև կարողացել են շարժել բազմաթիվ չափահասների հետաքրքրությունը և դառնալ համաշախարհային բեսթսելերներ:

Հեքիաթային աշխարհների, առասպելական կերպարների մասին պատմող գրականության այս ժանրը` ֆենթեզին, ստեղծվել է 1950 -ականներին, երբ Օքսվորդի համալսարանի պրոֆեսոր Թոլքիենը գրեց անգլիական ավանդապատումների հայտնի կերպարներից մեկի` հոբիթների մասին պատմող իր հեքիաթը: Այն հիմք հանդիսացավ «Մատանիների տիրակալը» աշխարհահռչակ եռապատման համար, որը դարձավ 20-րդ դարի ամենաշահութաբեր և ազդեցիկ գրքերից մեկը:

Գրքի էկրանավորումից հետո այն հաջողություն ունեցավ նաև հայ ընթերցողների շրջանում: Մայրաքաղաքի հայտնի գրախանութներից մեկում պարզեցի, որ ֆանտաստիկ գրքերն այսօր ամենապահանջվածներն են: Լավ են վաճառվում հատկապես Ստեֆանի Մեյերի «Մթնշաղ» սագան և Դեն Բրաունի «Կորսյալ սիմվոլ» գիտաֆանտաստիկ վեպը:

Ֆենթեզիի հաջողությունը, ըստ գրականագետ Հայկ Համբարձումյանի, կարելի է բացատրել Երկրորդ համաշխարհայինից հետո մարդկությանը համակած հոռետեսական տրամադրությունից փախչելու ցանկությամբ:

«Մարդիկ հոգնել են բռնությունից, դաժանություններից: Կարծես այլևս չեն հասցնում ամենօրյա լարված ռիթմի հետևից, ցանկանում են տեսնել բարու հաղթանակը չարի նկատմամբ, ինչը իրական աշխարհում միշտ չէ, որ տեղի է ունենում: Ուստի կա ցանկություն փախչել իրականությունից, վերադառնալ մանկություն: Ֆենթեզին ոչ այլ ինչ է, քան փախուստ իրականությունից», – ասում է Համբարձումյանը:

Ֆենթեզի մոտիվներով ստեղծված բազմաթիվ գրքերից ու ֆիլմերից ամենամեծ հաջողության հասավ անգլուհի Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթեր» բեսթսելերը, որը բաղկացաց է 7 մասից: Գլխավոր հերոս Հարրիի միապաղաղ կյանքը խորթ ծնողների ընտանիքում անսպասելիորեն փոխվում է, երբ նա իմանում է, որ ի ծնե կախարդ է, այն էլ ոչ շարքային: Այդ օրվանից գրեթե ութ տարի շարունակ միլիոնավոր երեխաներ ու մեծեր ամբողջ աշխարհում հետևում են Հարրիի արկածներին` անհամբեր սպասելով հերթական գրքի լույս տեսնելուն:

Խորթ ծնողների տան նկուղում բնակվող, անինքնավստահ, ինքնամփոփ, կլոր ակնոցներով և մշտապես չսանրած մազերով Հարրին վերջիվերջո ոչ միայն ազատեց կախարդների աշխարհը չար մոգ Վոլդեմորտի ճիրաններից, այլև հրատարակիչներին բերեց 450 միլիոնանոց տպաքանակ և 4 միլիարդ դոլարի շահույթ, իսկ հեղինակ Ռոուլինգին դարձրեց Անգլիայի ամենահարուստ կինը Բրիտանիայի թագուհուց հետո:

Մինչ բազմաթիվ քննադատներ զարմանում են, թե ինչպես նման «պրիմիտիվ հեքիաթը» կարողացավ աննախադեպ հաջողության հասնել, երեխաներն ամբողջ աշխարհում դեռևս իրենց վրա փնտրում են Հարրիի հռչակավոր սպին, որը նրանց համար նույնպես տեղ կապահովեր կախարդական աշխարհում:

«Հարրին միջին վիճակագրական եվրոպացի երեխա է, – բացատրում է գրականագետ Համբարձումյանը, – նա ունի նույն հետաքրքրություններն ու պրոբլեմները, ինչ հազարավոր այլ պատանիներ ամբողջ աշխարհում: Եվ եթե Հարրի Փոթերի երազանքները, ի վերջո, իրականանում են, ապա նույնը կարող են ակնկալել, ի դեմս Հարրիի իրենք իրենց ճանաչած բազմաթիվ պատանիներ: «Հարրի Փոթերը» իրականացող երազանքների մասին գիրք է, որն էլ նրա հաջողության հիմնական պատճառներից է»:

Հազիվ էին կրքերը հանդարտվել Հարրիի շուրջ, երբ գրախանութներում հայտնվեց մի այլ ֆենթեզի պատմություն կրկին ռեկորդային տպաքանակով: Ամերիկուհի Ստեֆանի Մեյերի «Մթնշաղ» սագան գրավեց հատկապես դեռահասների ու երիտասարդների սրտերը: Գլխավոր հերոսուհի Բելլան, տեղափոխվելով նոր դպրոց, սիրահարվում է իր դասընկերոջը` արտասվոր հմայիչ ու ինքնամփոփ Կալլենին:

Կարծես ոչ մի արտասովոր բան, պարզապես մի փոքր խանգարող հանգամանք. պարզվում է` Կալլենը իրականում վամպիր է, չի կարող ապրել առանց արյուն խմելու:

Վամպիրների ընտանիքի անդամ լինելը չի խանգարում նրան ինքնամոռաց սիրել Բելլային` վախենալով սակայն մի օր չդիմանալ նրա արյունը խմելու գայթակղությանը: «Առյուծի և գառնուկի» սիրո պատմությունը, ինչպես նրան անվանում են գրաքննադատները, մեծ պահանջարկ ունի նաև հայ երիտասարդների շրջանում: Սագայի եզրափակիչ չորրորդ գիրքը Երևանի գրախանութներում վաճառվել է երեք շաբաթվա ընթացքում, և կան բազմաթիվ պատվերներ:

19 -ամյա Նունեն համարում է իրեն «Մթնշաղ»-ի իսկական երկրպագու: Նա խոստովանում է, որ Կալլենի պես երիտասարդ հանդիպելու դեպքում նրա վամպիր լինելու փաստը ամենևին էլ չէր խանգարի իրեն սիրահարվել:

Ֆենթեզի պատմություններով տարված հազարավոր դեռահասներ իրենց առօրյա կյանքում փնտրում են արտասովորն ու հեքիաթայինը: Բայց եթե անգամ չկան արտասովոր սպիեր, կամ դասընկերն ամենևին էլ գերբնական ու ամենակարող ասպետ չէ, միևնույնն է, պետք է շարունակել փնտրել. հրաշքներն ամենուր են:

Լիլիթ Հայրյանը սովորում է Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետում