Skip to content

Խուսափեք սթրեսից. Նևրոզ հիվանդության տարածումը հասնում է անհավատալի թվերի

27-ամյա Լիլիթը ութ տարի է հիվանդ է «նևրոզ» կոչվող հիվանդությամբ, բայց դրա մասին նա իմացավ ընդամենը ամիսներ առաջ, երբ վերջապես հասկացավ, որ իր մոտ առկա ախտանշանները ժամանակավոր բնույթ չեն կրում և կարիք ունեն բժշկական միջամտության:

«Սկզբում կրծքավանդակի շրջանում ծակոցներ սկսվեցին, շնչառությունս վատացավ, ձեռքերս դողում կամ թմրում էին և ամենավատ զգացողությունը տագնապն էր: Ինձ թվում էր` ինչ-որ վատ բան է կատարվելու»,- ասում է Լիլիթը:

2002 թ-ից ի հայտ եկած այս ախտանշաններին Լիլիթը ուշադրություն չի դարձնում` դրանք վերագրելով ուսանողական տարիների լարվածությանը: Բայց 2005-ին, երբ կյանքից վաղաժամ հեռանում է հորեղբոր որդին, Լիլիթի մոտ առկա ախտանշաններն ավելի են սրվում, ավելանում է նաև անքնությունը:

«Վախենում էի ամեն ինչից: Դա սկսեց ազդել իմ ու շրջապատող մարդկանց փոխհարաբերությունների վրա. ես ոչ մեկի հետ չէի կարողանում շփվել ու ամեն ինչից վախենում էի: Ես շատ դյուրագրգիռ էի դարձել` ամեն մանրուքից լացում էի, նյարդայնանում»:

Նյարդաբանը Լիլիթի մոտ ախտորոշում է սուր նևրոզ և բուժումներ նշանակում, միևնույն ժամանակ նշում, որ բուժման ամենակարևոր պայմանը հանգստությունն է: «Որպեսզի բուժվեմ, ես պիտի օգնեմ ինքս ինձ», – ասում է Լիլիթը:

Մասնագետները հավաստիացնում են, որ Հայաստանում հազարավոր մարդիկ կան, ովքեր Լիլիթի ախտանշաններից ունեն և չեն էլ գիտակցում, որ հիվանդ են նևրոզով:

«Այսօր մոտավոր հաշվարկներով Հայաստանի բնակչության 35-45 տոկոսն ունի նևրոզ: Հիվանդանում են բոլորը` անկախ տարիքից», – ասում է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր հոգեթերապևտ, Նևրոզների կլինիկայի տնօրեն Ցոլակ Հակոբյանը:

Ըստ Հակոբյանի հիվանդների թիվը տարեցտարի ավելանում է, բայց բժիշկները չունեն ստույգ վիճակագրություն, քանի որ շատերը չեն դիմում բժշկի:

«Մեր բնակչությունը ամաչում է դիմել հոգեբույժի կամ հոգեբանի օգնությանը, դրա համար էլ հիվանդները գալիս են շատ ուշացած, արդեն բարդացած հոգեվիճակով: Իսկ եթե շուտ չես բուժում նևրոզը, այն բարդանում, զարգանում է և տարբեր խնդիրներ են առաջանում», – ասում է հոգեթերապևտը:

Բժիշկն ասում է, որ շատերը պատկերացնում են, որ մարդը կամ առողջ է լինում կամ հոգեկան հիվանդ, իսկ միջին վիճակ չկա: «Նևրոզը հենց այդ միջին վիճակն է», – ասում է Հակոբյանը:

Նևրոզներն առաջանում են երեք հիմնական պատճառներից` ներանձնական կապերի խզում, սոցիալական կամ սեքսուալ խնդիրներ: Գանգատները տարբեր են. թուլություն, խանգարված քուն, ամենատարբեր տիպի գլխացավեր, առանց պատճառի փոփոխվող տրամադրություն, տարբեր տագնապներ, կասկածամտություն, կպչուն մտքեր, դյուրագրգռություն: Առաջ են գալիս տարբեր ֆիզիկական գործընթացների խանգարումներ` տատանվում է ճնշումը, սրտի աշխատանքն է փոխվում, բերանն է չորանում, տղամարդկանց մոտ առաջ է գալիս իմպոտեցիա, կանանց մոտ` սառնություն տղամարդկանց նկատմամբ:

Ամեն դարի բնորոշ է իր նևրոզները: 20-րդ դարի վերջում և 21-րդ դարի սկզբում ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում հիմնականում գերիշխում են երեք տեսակի նևրոզներ` տագնապի, վախի և դեպրեսիվ: Ըստ հոգեթերապևտի Հայաստանում երեք տեսակներն էլ շատ տարածված են: Առաջինն անառարկայական վախ է, երբ մարդ ինչ-որ բանից վախենում է` առանց հասկանալու, թե ինչից է վախենում:

«Նևրոզը միշտ առաջանում է հոգեկան ապրումներից հետո, մարդու երկու եսերը կոնֆլիկտի մեջ են լինում: Երբ այդ կոնֆլիկտը հասնում է հրդեհի` առաջ են գալիս նևրոտիկ գանգատներ», – նշում է հոգեթերապևտը:

Երկրորդ տեսակի նևրոզը կոնկրետ վախերն են: Կան մոտ 400 կոնկրետ վախեր. վախ փակ տարածքներից, մեծ տարածքներից, բարձրությունից, միջատներից, կենդանիներից և այլն: Իսկ դեպրեսիվ նևրոզի ժամանակ լինում է տխուր տրամադրություն` կյանքը անհետաքրքիր է դառնում:

Ըստ բժիշկի, բուժումը պետք է լինի ճիշտ, ժամանակին և պատճառաբանված:

«Դեղորայքային բուժումը շատ քիչ տեղ է գրավում: Կարևորը հոգեբանական մոտեցումն է: Հիվանդությունը ունի իրական պատճառներ, որից սկսվել է այն, ունի պատճառներին նպաստող գործոններ, որոնք գալիս են մանկությունից: Կամ պետք է փոխել պատճառը, կամ եթե դա հնարավոր չէ, ապա փոխել հիվանդի վերաբերմունքը այդ պատճառի նկատմամբ: Այսօր ապացուցված է, որ բոլոր հիվանդությունները սթրեսի հետևանք են: Բուժումը նպաստում է, որ մարդը դառնա կայուն սթրեսի նկատմամբ և կարողանա ճիշտ դիմագրավել արտաքին աշխարհի ազդակներին», – ասում է Հակոբյանը:

Լենա Բադալյանը սովորում է Վրաստանի հանրային կապերի ինստիտուտում(Georgian Institute of Public Affairs)