Skip to content

Համաձայնեք, որ… «ԱԼՄ»-ն հնարավորություն ունի մնալու եթերում

Համաձայնեք, որ «ԱԼՄ»-ն ժողովրդական ալիք է(էր), և այս պարագայում ժողովուրդը բաժանված է երկու մասի` հեռուստադիտողների և հեռուստաքննադատների: «ԱԼՄ»-ի գործունեության նկատմամբ անտարբեր մարդ դժվար թե գտնվի:

Համաձայնեք, որ մեզնից յուրաքանչյուրը մասնակցել է «ԱԼՄ»-ի կամ ավելի ճիշտ Տիգրան Կարապետիչի վերաբերյալ ծավալվող զրույցներին, որոնք թեժ էին անցնում ոչ այն պատճառով, որ քննարկողները տարակարծիք էին: Պարզապես «ԱԼՄ»-ում տեսածից զարմացած, զվարճացած կամ զայրացած` իրար հերթ չտալով կիսվում էին մտքերով: Իսկ 2006-2007 թթ-ին գրեթե որևէ խնջույք չէր անցնում առանց «ԱԼՄ»-ի հիշատակման և կարապետիչական «հը-հը-հը» ծիծաղի արտաբերման:

Համաձայնեք, որ հունվարի 7-ին Մատենադարանի առջև Կարապետյանի կազմակերպած հանրահավաքով, որին ինքնակամ նույնքան մարդ մասնակցեց, որքան Կոնգրեսի հանրահավաքներին կամ մի փոքր քիչ, քան իշխանամետ կուսակցությունների ստիպողական հանրահավաքներին, «ԱԼՄ»-ի թեման կրկին արդիական դարձավ: Բայց այս անգամ տոնական սեղաններից և միջոցառումներից զատ, քննարկումներ ծավալվեցին նաև սոցիալական ցանցերում: Անգամ Facebook-ում և Twitter-ում հանրահավաքի վայրից «օպերատիվ» հաղորդագրություններ տեղադրվեցին:

Համաձայնեք, որ ոչ միայն դուք, այլ նաև Կարապետյանն ինքը դա չէր ակնկալում ու հիմա ավելի լուրջ պատրաստություն է տեսնում հաջորդ երկու հանրահավաքների համար:

Համաձայնեք, որ «ԱԼՄ»-ն այնքանով էր այլընտրանքային լրատվամիջոց, որ իրականացրեց տասնյակ հազարավոր սովորական, շարքային, այլ կերպ ասած` հասարակ մահկանացուների երազանքը, այն է` հայտվել «մոգական» սարքի երկնագույն էկրանին:

Համաձայնեք, որ «Շանթ»-ի, «Արմենիա»-ի և առավել ևս «Հ1»-ի տաղտկալի սերիալներն իրենց չմշակված սցենարներով և մշտապես ահաբեկված դեմքերի արտահայտություն կրող կերպարներով, մեր կյանքի արտացոլանքը չեն: Համաձայնեք, որ «ԱԼՄ»-ն է(էր) մեր երկրի բնակչության իրական արտացոլանքը:

[[wysiwyg_imageupload:43:]]Այս ալիքով է (էր) միայն հնարավոր տեսնել թոշակառուների, մարզային դպրոցների դասատուների, մարզաշապիկներով կամ սևազգեստ երիտասարդների, կարմրաթուշ գյուղացիների, հաշմանդամների, ազգային փոքրամասնությունների և ինչու ոչ`  անգրագետների:

Այլ կերպ ասած` միայն «ԱԼՄ»-ում էր հնարավոր տեսնել ՀՀ շարքային քաղաքացու կերպարը այնպիսին, ինչպիսին նա առօրյա կյանքում է: Համաձայնեք, որ մնացած հեռուստաալիքների եթերներում շարքային քաղաքացուն անդրադառնում են, երբ նա դառնում է որևէ արտակարգ պատահարի զոհ:

Համաձայնեք, որ ոմանք անհամբեր սպասում են հունվարի 21-ին, որովհետև չեն ցանկանում այլևս դիտել իրենց արտացոլանքը:

Բայց, համաձայնեք նաև, որ «ԱԼՄ»-ն հնարավորություն ունի մնալու եթերում, իհարկե, ոչ այն հաճախականության վրա, որով մինչ այժմ հեռարձակվում էր, այլ «մրցակից» «Երևան» հեռուստաընկերության հետ եթերային ժամերը կիսելով: Եթե այս երկու հեռուստաընկերությունների ոչ լիցենզիոն համերգներն ու ֆիլմերը կրճատվեն, ապա երկուսը միասին կարող են լիարժեք ծավալվել միևնույն հաճախականության վրա:

Ինչևէ, համաձայնեք, որ տաս տարվա գործունեությունից հետո Տիգրան Կարապետյանը Հայաստանում այդպես էլ մենակ մնաց: Նրան չընդունեցին ոչ լրագրողական, ոչ էլ քաղաքական համայնքներում, թեպետ վերջիններս բավականին օգտվեցին «ԱԼՄ»-ի եթերից և Կարապետյանի վարած քաղաքականությունից:

Բայց համաձայնեք, որ խնդիրն այն չէ, թե «ԱԼՄ»-ն լավն է(էր) կամ վատը, այլ այն, որ Հայաստանում հանրային նշանակության ցանկացած ընտրություն` սկսած Եվրատեսիլի մասնակից ընտրելուց, հեռուստահեռարձակման լիցենզիաների բաշխումից և վերջացրած երկրի նախագահական ընտրություններով, արդյունքները որոշվում են մի քանի հոգու կողմից… կհամաձայնեք թե ոչ, բայց այդ մի քանի հոգու համար դա վաղուց արդեն էական չէ:

Հետգրություն. «ԱԼՄ»-ն միակն է(էր) 22 ալիքներից, որտեղ լրատվական հաղորդումը զուգահեռ մատուցվում է(էր) նաև ժեստերի լեզվով: Դա նշանակում է, որ հունվարի 21-ից այս երկրում ապրող մոտ 3 հազար խուլ զրկվում է ինֆորմացիայի միակ հանրային աղբյուրից: Բայց դե դա էլ էական չէ…

Հեղինակ` Սուրեն Դեհերյան