Skip to content

«Ասպարեզ» ակումբի դիտարկմամբ Հ1-ը գովազդի չափն անցնում է

Գյումրիի ժուռնալիստների ասպարեզ ակումբի դիտարկման համաձայն, 2010 թվականի դեկտեմբերի 31-ի վաղ առավոտից մինչ կեսգիշեր, մոտ 16 ժամվա ընթացքում Հայաստանի Հ1 հանրային հեռուստաընկերությունը առնվազն 12 անգամ խախտել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» ՀՀ օրենքները:

«Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը դիմել է ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահ Գրիգոր Ամալյանին` պահանջելով «քննության տեղի ունեցած խախտումներն ու համապատասխան միջոցներ ձեռնարկել օրինազանցությունների հեղինակներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»:

«Ասպարեզը» պարզել է, որ այդ օրը Հ1-ը 2 ժամ 2 րոպե ընդհանուր տևողությամբ գովազդ է հեռարձակել, որը կազմել է ընդհանուր հաղորդումների 12,6 տոկոսը: Մինչդեռ Հեռուստատեսության և ռադիոյի մասին ՀՀ օրենքի համաձայն այն չպետք է գերազանցի 7 տոկոսը: «Այս դեպքում այն գերազանցվել է 5,6 տոկոսով»,-գնահատել է Լևոն Բարսեղյանը:

Նույն օրենքը սահմանում է, որ մեկ եթերաժամի ընթացքում գովազդի ծավալը չի կարող լինել 4 րոպե 12 վայրկյանից ավելի: Սակայն, ըստ դիտարկման, Հ1-ը 12 անգամ խախտել է այս պայմանը: Գովազդի հեռարձակման թույլատրելի սահմանը չի գերազանցվել միայն օրվա 4 ժամերի ընթացքում:

ՀՀ գովազդի մասին օրենքի պահանջով արգելվում է ռադիոհեռուստատեսային հաղորդման ընթացքում հեռարձակել գովազդ` ավելի քան 20 րոպեն մեկ հաճախականությամբ: Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի դիտարկման համաձայն դեկտեմբերի 31-ի երեկոյան հեռարձակված «Ռետրո-22.30» հաղորդումը հեռարձակվել է 00:22 րոպե, 10:12 րոպե, 11:53 րոպե, 18:52 րոպե և 6:37 րոպե տևողությամբ հինգ մասերով և ընդմիջվել է գովազդային ու հովանավորների հիշատակմամբ գովազդային չորս բլոկերով:

Սա «Ասպարեզ» ակումբի կողմից Հ1-ի գովազդային ծավալների դիտարկումն է: Սակայն ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն ասում է, որ անցած տարիներին տասնյակ անգամ քննադատել են Հանրային ՀԸ վարած գովազդային քաղաքականութունը:

«Իսկ ՀՌԱՀ-ը իրեն միամիտի տեղ էր դրել, իբր չէր տեսնում»,-ասում է Լևոն Բարսեղյանն ու հիշեցնում, որ մինչև «Հեռուսատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի վերջին փոփոխությունը մի սահմանափակում կար օրենքում, որով հանրային հեռուստատեսության հաղորդումները չէին կարող ընդմիջվել գովազդով: Բայց, Լևոն Բարսեղյանի պնդմամբ, նույնիսկ այս դեպքում Հ1-ը հետևողականորեն խախտում էր օրենքի պահանջը:

«Քննադատեցինք-քննադատեցինք, վերջը լուծումը գտան` օրենքից այդ սահմանափակումը հանեցին: Ահա այսպիսի առաջընթաց»,-ասաց Բարսեղյանը:

Լրագրողական կազմակերպությունը բազմիցս նաև հանդես է եկել առաջարկությամբ պետական բյուջեից հանրային հեռուստաընկերությանը հատկացվող գումարի չափը ավելացնելու և առևտրային գովազդի հեռարձակման իրավունքից զրկելու մասին:

«Ենթադրենք` պետական բյուջեից ստանում են 10 մլն դոլար և ասում են, թե գովազդից տարեկան ունենք 4 մլն դոլար: Եղբա’յր, պետական բյուջեով տվեք նրանց 14 մլն: Իրե’նք էլ ազատվեն էդ գովազդից` մենք էլ: Նաև ահագին «հանրային» հեռուստաժամանակ կազատվի»,-ասում է Լ. Բարսեղյանը:

Կազմակերպության առաջարկները մերժվել են: Ընդ որում վերջին փոփոխություններով առևտրային գովազդի ծավալը 5 տոկոսից դարձել է 7 տոկոս:

Հրապարակված պաշտոնական հաշվետվությունների համաձայն Հ1-ը 2009 թվականին գովազդից ստացել է 3 մլն. ԱՄՆ դոլարի եկամուտ: Դրան նախորդող տարիներին եկամուտը կազմել է 1,5-2 մլն. դոլար: Սակայն Լևոն Բարսեղյանի համոզմամբ եկամտի չափը իրականում գրեթե 5-6 անգամ գերազանցում է:

«Դատեք ինքներդ, ինչո՞ւ Հ1-ը չի դիմում ԱԺ-ին` իրենց ֆինանսավորումը մի 20-25 տոկոսով ավելացնելու առաջարկով: Ուրեմն, մի հետաքրքիր և ճաշակով քողարկված շահ ունի»,-ասում է «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահը:
Արդյո՞ք այս անգամ համապատասխան արձագանք կստանա Լևոն Բարսեղյանը և կպատժվեն պատասխանատուները` ինչպես պահանջված է նամակում:

«Ամենալավատեսական սցենարով ինչ-որ մեկը նկատողություն կստանա, և նման խախտումները կվերանան Հ1-ի եթերից: Արդյունքում Հ1-ը, Ամալյանը և էլի մի քանի շահագրգիռ անձինք կսկսեն դիտարկել նաև մյուս հեռուստաընկերությունների գովազդային ծավալները: Ամենահոռետեսական սցենարով Ամալյանը կասի, թե ինքը Հ1-ին կարգի հրավիրելու լծակներ չունի, և մի քանի ամսում ՀՀ համապատասխան օրենքներում, առանց եվրոպաների և վենետիկների կարծիքը լսելու, փոփոխություն կանեն և գովազդի քվոտան կդարձնեն այնքան, որքան պետք է Հ1-ին, Ամալյանին և նախագահական պալատին»,-ասում է Լ. Բարսեղյանը:

Աղբյուր` JNews.am