Twitter-ում հայտնված միկրոբլոգը, որը հավանաբար պատկանում է Իրանի հոգևոր առաջնորդին, բանավեճերի առիթ է դարձել իրանցիների շրջանում, ում մուտքը սոցիալական կայքեր մնում է արգելափակված: Այս մասին է հայտնում բրիտանական The Guardian-ը:
Այաթոլահ Ալի Խամենեին, որին Իրանում պատկանում է վերջին խոսքի իրավունքը, խիստ քննադատվում է երկրի բլոգգերների կողմից Twitter-ն ու Facebook-ը արգելելու համար, մինչդեռ ինքը գրանցված է Twitter-ում Khameni_Ir անվան տակ:
Ընդդիմութայն առաջնորդ Միր Հոսեին Մուսավիի պաշտոնական կայքում Խամեինի` Twitter-ի էջը խստորեն քննադատվում է. «Եթե այն արգելված է, ինչո՞ւ պետք է առաջնորդի գրասենյակը այնտեղ գրանցված լինի»:
2009 թվականի վիճահարույց նախագահական ընտրություններից սկսած կառավարությունը շարունակաբար դատապարտում է այն իրանցիներին, ովքեր օգտվում են Facebook-ից կամ Twitter-ից` պնդելով, որ սոցիալական կայքերն ստեղծված են Իրանի թշնամիների կողմից և կոչված են տապալելու իսլամական ռեժիմը:
Իրանում ավելի քան 5 միլիոն կայք արգելքի տակ է: Համաձայն Լրագրողների պաշպանության կոմիտեի` Իրանը համարվում է աշխարհի առաջատար երկիրը լրագրողների և բլոգգերիների ձերբակալմամբ: 2009-ի ընտրություններից հետո ավելի քան 100 մարդ ազատազրկման մեջ է:

Լոնդոնում Իրանի դեսպանատունը հայտարարել է, որ չի կարող ո’չ հերքել, ո’չ էլ հաստատել այս տեղեկությունը:
Նվազագույնը երկու կեղծ բլոգ կա Twitterum Խամենիի անունով, երկուսն էլ ավելի շատ մարդ են հավաքել, քան իրական միկրոբլոգը:
Իրանի կառավարությունը հայտարարել է, որ ստեղծել է վիրտուալ ոստիկանություն, որը պետք է հետևի իրանցիների գործունեությանը համացանցում:
Աղբյուր: www.guardian.co.uk