JNews.am-ը խնդրել էր իր Վանաձորի գործընկեր Նաիրա Բուլղադարյանին «ԱԼՄ հոլդինգի» սեփականատեր Տիգրան Կարապետյանի կազմակերպած այսօրվա հանրահավաքի մասնակիցներից 10-ին մեկ հարց տալ`ինչո՞ւ են նրանք եկել այս հանրահավաքին:
«ԱԼՄ»-ի վանաձորյան հանրահավաքը, ըստ կազմակերպիչների, արտոնված չէր քաղաքային իշխանությունների կողմից, բայց ներկա ոստիկանների հանդուրժողական կեցվածքը հակառակ տպավորություն էր ստեղծում:
«Ընդդեմ անարդարության» կարգախոսով հանրահավաքը տեղի ունեցավ քաղաքի կենտրոնական «Հայք» հրապարակում, որը թեև լեցուն էր մարդկանցով, սակայն ոչ այնքան, որ խաթարեր հրապարակի և նրա հարակից փողոցների երթևեկությունը: Կարապետյանը վանաձորցիների հետ խոսեց առանց բարձրախոսի, քանի որ հանրահավաքը էլեկտրաէներգիայիով ապահովված չէր: Այս պատճառով հանրահավաքին եկած վանաձորցիները ամոթանք տեղացին քաղաքային իշխանությունների հասցեին:
Մասնակիցների մեծ մասը տարեց տղամարդիկ էին: Նրանց մեջ կային մասնակիցներ, ովքեր ժամանել էին հանրահավաքի հարակից գյուղերից ու քաղաքներից:
Սանդրո Դավթյան, 83 տարեկան, թոշակառու, Սպիտակ. «Մեր Տիգրան Կարապետյանը լավ մարդ ա, մտածում, ցավում ա հայության մասին, որ մեր ժողովուրդը, երիտասարդությունը լավ ապրի: Ես Վանաձոր եմ եկել հասել, որպեսզի պաշտպանեմ Տիգրան Կարապետյանի գաղափարները, պահանջեմ «ԱԼՄ»-ին եթերից չզրկեն»:
[[wysiwyg_imageupload:45:height=88,width=67]]

Համասիկ Հովհաննիսյան, 76 տարեկան, թոշակառու, Վանաձոր. «Մի երկու լավ խոսք էինք լսում, էդ էլ ուզում են փակել: «ԱԼՄ»-ն շատ լավ հաղորդումներ է ցույց տալիս: Ամբողջ կյանքում ես «ԱԼՄ»-ն եմ սիրել ու պիտի սիրեմ: Ավելի լավ ա Ամալյանին ազատեն, քան «ԱԼՄ»-ն փակեն: Կամ «Ա 1+»-ն ու «Գալան» ի՞նչ են արել մեր ղեկավարությանը, որ արգելում են:
Միհրան Բախշչյան, 63 տարեկան, գործազուրկ,Վանաձոր. «Անձնական հարցով եմ եկել: Լույսս կտրել են, հաշվիչը հանել: Ժողովուրդը սիրով է նայում «ԱԼՄ»-ն, թող մնա, էդ մարդը անկեղծ է խոսում, մաքուր»:
[[wysiwyg_imageupload:46:height=80,width=70]]
Վահագն Ներկարարյան, 56 տարեկան, գործազուրկ, Վանաձոր. «Մեր ապագա սերնդի համար եմ եկել, հանուն ճշմարտության եմ եկել: «ԱԼՄ»-ն ժողովրդական ալիք է, ինձ համար էդ ալիքն է նախընտրելի, լավ հաղորդումներ ունի, ճիշտն են ասում»:
[[wysiwyg_imageupload:47:height=94,width=70]]
Միշա Հակոբյան, 67 տարեկան, գործազուրկ, Վանաձոր. «Եկել եմ, որ ցույցի դուրս գամ՝ հօգուտ Կարապետյանի: Կարապետյանը շատ լավ մարդ ա` ժողովրդական: Նա ոչ մի պաշտոն չի ուզում: Թող մնա իր գրասենյակում, լուրեր հաղորդի: Ժողովրդի համար է խոսում: Երբեք չի կարելի «ԱԼՄ»-ն փակել: Նա վատ բան չի ասում ժողովրդին: Ասում ա՝ ընկեր նախագահ, ժողովրդին լավ նայի, սաղ փախչում են, 3 միլիոնից 1,5 ենք դառել: Ի՞նչ անի ժողովուրդը: Մի գործարան, մի ֆաբրիկա բացեն, ժողովուրդը աշխատի, զբաղվի: Սաղ նրա եթերը նայում են: Որ փակեն, հեռուստատեսության աշխատողները ինչո՞վ են ապրելու: Փակում են, որովհետև իրենց դուր չի գալիս, որովհետև ճիշտն է ասում»:
Կարլեն Սարգսյան, 73 տարեկան, թոշակառու, Վանաձոր. «Եկել եմ` տեսնեմ, ինչու են փակում: Իրավունք չունեն փակելու: «ԱԼՄ»-ն պետք ա մնա, քանի որ լավ ալիք ա, լավ բաներ են ասում ժողովրդի համար: Չեմ ցանկանում փակվի: Կարապետյանը ժողովրդին օգնություն է տալիս, աջակցում է: Ընդհանրապես լավ մարդ է»:
[[wysiwyg_imageupload:48:height=102,width=75]]
Յուրիկ Եգանյան, 76 տարեկան, թոշակառու, Վանաձոր. «Ուզում եմ իմանամ ճշմարտությունը, թե ինչու են փակում ալիքը: «ԱԼՄ»-ն մնալու շատ հիմքեր ունի՝ լավ հաղորդումներ ունի, որ ուրիշ ալիքներով նման հաղորդումներ չկան, ռեկլամներն էլ քիչ է»:
[[wysiwyg_imageupload:50:height=86,width=73]]
Սարգիս Ղարիբյան, 22 տարեկան, արտագնա աշխատող,Վանաձոր. «Կարապետյանին տեսնելու համար եմ եկել: ԱԼՄ-ն դիտելն ավելի հաճելի է. հաղորդումներ կան, որ դուր են գալիս: Ավելի հաճելի է մնա, քան փակվի»:
[[wysiwyg_imageupload:51:height=95,width=79]]
Արամայիս Դերձյան, 79 տարեկան, թոշակառու, գյուղ Մարգահովիտ. «Արդարության համար եմ եկել, բայց արդարություն չի լինելու: Մի ժամանակ էր էդ արդարությունը՝ կոմունիստների, երբ ասում էին՝ գեղ կանգնի, գերան կկոտրի, բայց հիմա գերանն ա կոտրում ողջ ժողովրդին: Տիգրան Կարապետյանը շատ ջանքեր է ներդնում, որ ալիքը չփակվի, բայց ապարդյուն: Մեր երկիրը մեկ մարդ է ղեկավարում, եթե ասավ՝ էս ա, սենց պտի լինի, ուրեմն՝ վերջ: «ԱԼՄ»-ն շատ լավ հեռուստաընկերություն է: Հիմա ամեն ինչ արդեն գաղտնի են անելու, բացարձակ ոչինչ չի մասսայականացվելու, պարզ է, թե ինչ դիրք է ընդունում մեր ղեկավարությունը, որ ժողովուրդը քնի, չարթնանա»:
Սարգիս Մատինյան, 72 տարեկան, թոշակառու, Վանաձոր. «Եկել ենք դիմավորելու Կարապետյանին: Մարդը վեր ա կացել, եկել, մենք էլ հյուրասեր ժողովուրդ ենք: Եկել եմ, որ իրան լավ զգա: Ալիքը թող մնա, ո՞ւմ ա խանգարում, փոխանակ մեկ ալիք ավելացնեն, հանում են: Հանրապետական ալիքները բանի պետք չեն, մեզ օգուտ չեն»: