Skip to content

Բաց նամակ Ամալյանին. խուլերի համայնքը մեկուսանում է հասարակական իրադարձություններից

«Լռության ձայն» սոցիալական խմբի լսողության խանգարում ունեցող երիտասարդներն այսօր բաց նամակ են hղել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանին: Նամակի հեղինակներն իրենց մտահոգությունն են հայտնում դեկտեմբերի 16-ին հեռուստահեռարձակման լիցենզավորման մրցույթում ՀՌԱՀ-ի կայացրած որոշման վերաբերյալ, համաձայն որի` «ԱԼՄ» հեռուստաընկերությունը կդադարի եթերային հեռարձակումը:

Նամակում նշված է, որ  հունվարի 20-ից «ԱԼՄ» ՀԸ հեռարձակման դադարից հետո, Հայաստանի լսողության խանգարում ունեցող անձինք կզրկվեն իրենց մայրենի լեզվով (ժեստերի լեզու) հանրապետությունում և աշխարհում կատարվող իրադարձությունների մասին տեղեկատվություն ստանալուց: Թեպետ տարբեր հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումները ուղեկցվում են նաև ինֆորմացիոն բնույթի վազող տողով, սակայն դրանք մատչելի և հասանելի չեն նրանց:

«Մենք պահանջում ենք չանտեսել ՀՀ 3,500 լսողության խանգարում ունեցող քաղաքացիների ինֆորմացված լինելու իրավունքները և անհապաղ միջոցներ ձեռնարկել հունվարի 20-ից ապահովելու լրատվական հաղորդումների ժեստերի լեզվով թարգամանությունը` չխախտելով լսողության խնդիր ունեցող քաղաքացիների իրազեկված լինելու իրավունքը»:

Նամակի պատճեները հասցեագրված են ՀՀ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին և «ԱԼՄ հոլդինգի» սեփականատեր Տիգրան Կարապետյանին:

Բաց նամակը ստորագրել են «Լռության ձայն» սոցիալական խմբի 16 անդամներ:

Նամակի ամբողջական տարբերակին հնարավոր է ծանոթանալ այստեղ:

Աղբյուր` JNews.am