Skip to content

Ֆեյսբուք-բում 2010. սոցիալական ցանցերի ռազմաճակատում թեժ էր ողջ տարին

2010թ-ը Հայաստանի քաղաքացիական հասարակության և լրատվական դաշտի համար նշանավորվեց սոցիալական ցանցերի ակտիվությամբ, որտեղ հասարակական, բնապահպանական, մարդու իրավունքների, ազգային ու քաղաքական հարցերի շուրջ ձևավորվող վիրտուալ պայքարը որոշ դեպքերում գրանցեց ակնհայտ արդյունքեր:

Նման ակտիվությունը նպաստեց Հայաստանում ամենից հաճախ օգտագործվող «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցվողների թվի աճին:

Մարդիկ հատուկ սկսեցին անձնական էջեր բացել սոցիալական ցանցերում` ոչ թե վիրտուալ ժամանցային հետաքրքրությունները բավարարելու համար, այլ հետևելու և մասնակցելու Հայաստանում տարբեր խնդիրների շուրջ ծավալվող քննարկումներին` անդամագրվելով իրենց նաընտրած խմբերին: Վիրտուալ թեժ քննարկումները հայտնվեցին ոչ միայն լրատվամիջոցների, այլ նաև պետական կառույցների ուշադրության կենտրոնում:

Արդյունքում 2010 թ-ի տարեվերջին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցին անդամակցող հայաստանցիների թիվը հատեց 110,000-ի սահմանագիծը, ընդ որում օգտվողների 53 տոկոսը կանայք են: Ըստ socialbakers.com ֆեյսբուքյան վիճակագրական կայքի, 2010թ-ի երկրորդ կիսամյակի ընթացքում Հայաստանից գրանցվողների թիվը աճել է շուրջ 44 տոկոսով:

«Մենք դեմ ենք «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը քանդելուն»

Հայաստանում 2010-ին վիրտուալ քաղաքացիական պայքարը «Ֆեյսբուք»-ի պատերին սկսվեց գարնան սկզբին: Պայքարի մեկնարկը եղավ մարտին ստեղծված «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը քանդելու դեմ ուղղված քաղաքացիական խումբ-նախաձեռնությունը, որն իր շուրջ համախմբեց 6,500 անդամի: Այն իր կազմակերպվածությամբ դարձավ վիրտուալ շարժումների առաջնեկը` խմբի անդամներին միավորելով ոչ միայն վիրտուալ ճակատում, այլև կինոթատրոնի հարևանությամբ:

Այս խմբի օրինակով շատերը սոցիալական ցանցն ընկալեցին որպես քաղաքացիական ակտիվության և օպերատիվ պայքարի գործիք:

[[wysiwyg_imageupload:53:]]«Մենք ենք այս քաղաքի տերը»

2010թ-ին «Ֆեյսբուք»-ի միջոցով իր գործունեությունը սկսեց համակարգել նաև մայրաքաղաքում կանաչ տարածքների պահպանման համար պայքարող խումբը: Ապրիլին ստեղծված «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությանն անդամակցեցին շուրջ 4,000 քաղաքացիներ:

Չնայած բողոքի ակցիաներին, նամակներին և ստորագրահավաքին, այդպես էլ չհաջողվեց կասեցնել Ազգային գրադարանի և Ագրարային համալսարանի միջև տեղակայված Ուսանողական այգում մեծ թափով ընթացող երկու սրճարանների կառուցապատման աշխատանքները:

Վարչական դատարանը ետ վերադարձրեց Երևանի ավելի քան 100 բնակիչների հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, որի պահանջն էր` անվավեր ճանաչել Ուսանողական այգու տարածքում շինարարության թույլտվությունները:

Սակայն խմբի ակտիվիստների համար առավել կարևոր ձեռքբերում դարձավ այն, որ բացի հասարակական ակտիվիստներից և բնապահպաններից, քաղաքում կանաչ գոտիների հաշվին կառուցապատման տասնյակ դեպքերի մասին սկսեցին ահազանգել նաև Երևանի տարբեր համայնքների շարքային բնակիչներ:

Բնակիչների և հասարակական ակտիվիստների համատեղ պայքարի արդյունքում, օրինակ, Նոր նորք համայնքի «Վիշապների կոթողներ» պուրակում սկսված շինարարությունը սառեցվեց, բնակիչները դիմեցին առավել կոշտ մեթոդների, քանդեցին կառուցապատողի կողմից կանգնեցված պատնեշները, տարածք այցելեցին քաղաքական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ, այնուհետև նաև Բնապահպանության նախարարը, ով արգելեց շինարարությունը փորձաքննության բացակայության պատճառով:

[[wysiwyg_imageupload:54:]]«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը»

Այս խորագրով քաղաքացիական նախաձեռնությունը սկսեց 2010 թ-ի մայիսին և իր շուրջ համախմբեց 3,300 անդամների: Ընդամենը մեկ գրառումը «Ֆեյսբուք»-ի այս էջում բավարար էր, որպեսզի խմբի անդամները միավորվեին բողոքի ակցիաներով Ազգային Ժողովի, Կառավարության շենքի և նախագահական նստավայրի առջև: Նրանք պահանջում էին չեղյալ համարել «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունների փաթեթը, համաձայն որի ճանապարհ էր հարթվելու Հայաստանում օտարալեզու դպրոցների բացման համար:

Արդյունքում այս փաթեթը դարձավ վիճահարույց քննարկումների առարկա. այն որոշ լրամշակման ենթարկվեց և միայն տարեվերջին ընդունվեց ԱԺ-ի կողմից` չբավարարելով սակայն բողոքող խմբի անդամների պահանջը:

«Մենք դեմ ենք ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացմանը»

Հայաստանյան բլոգոսֆերայի և ֆեյսբուքյան համատեղ պայքարի արդյունքում նոյեմբերին տապալվեց նաև ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացումը Հայաստանում: Այս նախաձեռնությունը իր շուրջ հավաքեց շուրջ 5,000 անդամ:

«Ո՛չ հղիության նպաստի նվազեցմանը»

Տարեվերջին «Ֆեյսբուք»-ի միջոցով աննախադեպ բողոքի ալիք բարձրացավ նաև հղիների կողմից: «Ո՛չ հղիության նպաստի նվազեցմանը» անվամբ երկլեզու խմբերը համախմբեցին շուրջ 1,800 հոգու, որոնց մեծ մասը երիտասարդ մայրեր են և հղիներ:

Նրանք համախմբվեցին` պայքարելու «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում արդեն կատարված փոփոխության դեմ, որն ուժի մեջ մտավ դեկտեմբերի 1-ից:

Ֆեյսբուքյան պատին ծնված ու համակարգված պայքարը կարճ ժամանակ անց վիրտուալ տարածքից տեղափոխվեց նախագահական նստավայրի առջև: Հղի կանայք հայաստանյան քաղաքացիական հասարակության պատմության մեջ առաջին անգամ դուրս եկան փողոց` լսելի դարձնելու իրենց ձայնը: Դրան հաջորդեցին ևս մի քանի բողոքի ակցիաներ Կառավարության շենքի առջև, հանդիպում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ:

Արդյունքում, Կառավարությունը նահանջեց և խոստացավ փոփոխել իր իսկ կատարած փոփոխությունը օրենքում, եղավ վարչապետի համապատասխան հանձնարարականը, և դեկտեմբերի վերջին արդեն նախաձեռնության անդամների մասնակցությամբ հարցը քննարկվեց ԱԺ համապատասխան հանձնաժողովում:

Այս բոլոր խմբերը հանդիսացան սոցիալական, քաղաքացիական ակտիվության լուրջ աղբյուր, ինչի հետ սկսեցին հաշվի նստել քաղաքական վերնախավն ու անգամ այն պաշտոնյաները, որոնք մինչ այդ անարձագանք էին թողնում որոշ քաղաքացիական բողոքի ակցիաներ:

Սոցիալական ցանցում ձևավորված այս քաղաքացիական խմբերի տեղեկատվական արժեքը որոշ հարցերի շուրջ երբեմն դարձավ որակապես ավելի բարձր, քան ավանդական լրատվամիջոցներինը։ Այս խմբերը դարձան նաև օգտակար տեղեկատվության աղբյուր լրագրողների համար:

Լուսանկարները` Հասմիկ Սմբատյանի

Աղբյուր` JNews.am