Skip to content

Բաքվի Վերաքննիչ դատարանը չի փոխում լրագրող Ֆաթուլլաևի պատժաչափը

Հունվարի 25-ին Բաքվի Վերաքննիչ դատարանը՝ Միրփաշի Հուսեյնով դատավորի գլխավորությամբ, ավարտեց լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաևի բողոքարկման գործընթացը: Արդյունքն անսպասելի էր թե՛ լրագրողի, թե՛ դատապաշտպանի համար:

Դատի ընթացքում լրագրողը դիմեց դատարանին՝ պահանջելով, որպեսզի նրա հագուստը և կոշիկները, որոնք նա կրել է նրա մոտ թմրանյութեր հայտնաբերելու պահին, փորձաքննության հանձնվեն: Սակայն դատարանը մերժել է նրա դիմումը՝ հեռանալով քննարկման:

Դրանից հետո ևս մի քանի անգամ դատական կազմը հեռացել է դահլիճից: Ժամը 19:00 դատավոր Հուսեյնովը հայտարարել է, որ դատավճիռը «մնում է ուժի մեջ»:

Հիշեցնենք, որ 2010 թվականի նոյեմբերի 10-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջով Ադրբեջանի Գերագույն դատարանը հանել էր լրագրողի նկատմամբ բոլոր մեղադրանքները: Սակայն նա մնում է ազատազրկման մեջ մեկ այլ գործով: 2010 թվականի հուլիսի 6-ին նրան դատապարտել են 2.5 տարվա ազատազրկման թմրանյութեր պահելու համար:

Աղբյուր: http://www.kavkaz-uzel.ru/articles/180107