Skip to content

Եղանակի պատճառով վթարի են ենթարկվել լրագրողները, իսկ Փաշինյանի բողոքի քննությունը հետաձգվել է

Երեքշաբթի առավոտյան Երևանից Արթիկ ուղևորվող ավտոմեքենան, որի չորս ուղևորներից երեքը լրագրողներ էին, Մաստարա գյուղի շրջակայքում գլորվել է ձորը: Բարեբախտաբար ուղևորներից ոչ ոք վնասվածք չի ստացել: «ՎԱԶ – 2107» մակնիշի մեքենայի ուղևորներն էին` ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Ֆոտոլուր» գործակալության թղթակից Տիգրան Թադևոսյանը և «E-press» լրատվական գործակալության թղթակից Լիլիթ Թադևոսյանը:  

Վթարի պատճառ է հանդիսացել փետրվարի 1-ին տեղացած առատ ձյունը, որի հետևանքով միջպետական ճանապարհներից մի քանիսը դարձել էին անանցանելի: « Մաստարայի հատվածում ճանապարհն ընդհանրապես անանցանելի էր և սառցակալած: Մերկասառույցի պատճառով մեքենան գլորվեց ձորը`մոտավորապես մի 10-15 մետր մեքենայի մեջ գլորվել ենք: Բարեբախտաբար, վնասվածքներ չենք ստացել», – «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը`հավելելով, որ վնասվել է մեքենան. մասնավորապես, դուրս են ընկել «ՎԱԶ – 2107»-ի դիմապակին եւ ետևի ապակին:

[[wysiwyg_imageupload:68:height=241,width=329]] Լրագրողները Երևանից մեկնում էին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ` լուսաբանելու անազատության մեջ գտնվող «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի բողոքի քննությունը: 

Լրագրողներին օգնել են պատահական քաղաքացիներ, որից հետո տուժածները վերադարձել են Երևան:

Փաշինյանի բողոքի քննությունը չի կայացել, քանի որ վերջինիս փաստաբանները անանցանելի ճանապարհների պատճառով նույնպես ճանապարհի կեսից վերադարձել են Երևան:

Աղբյուր` JNews.am