Skip to content

Human Rights Watch Զեկույց 2011. Թուրքիա

«Human Rights Watch» մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Համաշխարհային զեկույց» 2010 թվականի իրադարձությունների վերաբերյալ: Այս` 21-րդ ամենամյա զեկույցը, ամփոփում է աշխարհի ավելի քան 90 երկրներում մարդու իրավունքների նախադրյալները: Այն արտացոլում է մի ահռելի հետազոտական աշխատանք, որը 2010 թ-ին ձեռնարկել է «Human Rights Watch»-ը մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տեղական ակտիվիստների հետ համատեղ: Զեկույցում նաև անդրադարձ է կատարվում ԶԼՄ-ների և խոսքի ազատությանը:

Թուրքիա

Լրագրողները և խմբագիրները մնում են դատական գործընթացների գլխավոր թիրախը: Դատերը կանոնավոր կերպով լուսաբանելը համարվում է «դատական գործընթացը խափանելու փորձ», քրեական հետաքննության լուսաբանումը որակավորվում է որպես «հետաքննության գաղտնիության կարգավիճակի բացահայտում», իսկ Քրդական բանվորական կուսակցության վերաբերյալ ցանկացած նյութ համարվում է «ահաբեկչական քարոզչություն»:

Դատարանը շարունակում է կիրառել ահաբեկչությանը վերաբերող օրենքներ հավաքների մասնակիցների նկատմամբ՝ համարելով նրանց ՔԲԿ-ի անդամներ կամ զինված խմբավորումներ: Նրանցից շատերը երկար ժամանակ են անցկացրել նախադատական ազատազրկման մեջ, իսկ մեղավոր ճանաչվածները տարիներով ուղևորվել են բանտեր: 

Որոշ լրագրողներ և խմբագիրներ 2010 թվականին բախվել են դատական գործընթացների: Վեդաթ Քուրսումի գործը ամենաաղմկահարույցն էր: Քրդական «Ազադիյա Վելաթ» օրաթերթի գլխավոր խմբագրին մայիսին ազատազրկել են 166 տարով «ահաբեկչության քարոզչության» և ՔԲԿ-ին անդամակցելու համար: Ներկա պահին նա բողոքարկել է դատարանի որոշումը և սպասում է արդյունքներին: