Այսօր դեղագործական բիզնեսը իր շահութաբերությամբ աշխարհում երկրորդն է զենքի արտադրությունից հետո: Ցավոք, վաճառքի ռեկորդային ցուցանիշների հետ միասին աճում են նաև դեղորայքի հետևանքով մահացությունների և հիվանդությունների թիվը:
Ըստ Համաշխարհային առողջապահական կազմակերպության (ՀԱԿ), միայն 2009 թ-ին ամենահամեստ հաշվարկներով սպառվել է 550 միլիարդ դոլարի դեղորայք` չհաշված ստվերային շրջանառությունը: Նույն աղբյուրի համաձայն, դեղերի օգտագործման հետևանքով մահացությունը աշխարհում զբաղեցնում է 5-րդ տեղը: ԱՄՆ-ում, օրինակ, նախորդ տարի դեղերի օգտագործման հետևանքով մահացել է շուրջ 800 հազար մարդ: Զուր չէ, որ դեղորայք բառի միջազգային տերմինը` «pharmakon», հունարենում ունի նաև երկրորդ նշանակությունը` «թույն»:
Ըստ Երևանի պետական բժշկական համալսարանի Դեղերի տեխնոլոգիայի և դեղարարման կազմակերպման ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Թոփչյանի, կողմնակի ազդեցություններ չունեցող դեղեր չկան: Ըստ նրա, սակայն, երբեմն դեղորայքի բացասական ազդեցությունը գերազանցում է դրա բուժիչ հատկություններին` դառնալով մահվան և հիվանդությունների պատճառ:
Բավական է հիշել մի քանի տարի առաջ մեծ աղմուկ հանած «Տալիդոմիդ» հանգստացնող դեղամիջոցը, որը մասսայաբար նշանակվում էր հղի կանանց` իբրև միջոց անքնության դեմ: «Տոլիդամիդ» ընդունած կանանցից 10,000-ը ունեցան կուրությամբ, խլությամբ և զարգացման այլ խանգարումներով տառապող երեխաներ:

Փորձաքննությունը ապացուցեց, որ այդ հիվանդությունները նորածինների մոտ ի հայտ են եկել «Տոլիդամիդ»-ի բացասական ազդեցության հետևանքով:
Դեղագործական մեկ այլ սխալ` «Լիպոբեյ» կոչվող նիհարացնող դեղամիջոցը ԱՄՆ-ում դարձավ 52 հոգու մահվան պատճառ, իսկ դեղն արտադրող «Բայեռ»(Bayer) դեղագործական գիգանտ ընկերությունը ներքաշվեց աղմկահարույց և հյուծիչ դատական գործընթացի մեջ:
Ընդհանրապես նիհարացնող դեղամիջոցները կարելի է դասել ամենառիսկային դեղերի շարքին: Դրանցից գրեթե բոլորը պարունակում են ամֆետամին և ֆենֆլյուռամին, որոնք բացի կախվածություն առաջացնելուց, նաև բացասաբար են ազդում սրտի աշխատանքի վրա:
Նման դեղի օգտագործումը դադարեցնելուց մեկ-երկու ամիս անց կորցրած քաշը նորից սկսում է վերականգնվել, երբեմն` կրկնակի: Երևանի դեղատներում նիհարացնող դեղերից հանդիպում են «Կսենիկալ» և «Տուրբոսլիմ» դեղամիջոցները, որոնք նույնպես անվնաս չեն: Ըստ Ամերիկայի դեղագործների միության Drugs.com կայքի, այս դեղամիջոցները առաջացնում են փորլուծություն, գլխապտույտ, անքնություն, լարվածության զգացում: Ալերգիկ ռեակցիաների դեպքում, որն այս դեղամիջոցներն օգտագործողների մոտ բավականին հաճախակի են, հետևանքներն անկանխատեսելի են:
Ըստ պրոֆեսոր Թոփչյանի` բոլոր նիհարացնող դեղամիջոցները իրականում «միֆ» են, քանզի յուրաքանչյուր օրգանիզմ ունի իրեն յուրահատուկ բիոքիմիան: Եթե օրգանիզմը ունի ճարպակալման հակում, ապա նույնիսկ խնձորից կարող են ճարպեր սինթեզվել: Եթե դեղորայքով արհեստականորեն ճնշվի այս պրոցեսը, ապա դա միայն ժամանակավոր բնույթ կկրի, ինչի համար մարդու օրգանիզմը թանկ կվճարի: Իրականում միակ գործող և անվնաս տարբերակը, ըստ պրոֆեսորի, «չափավոր սնունդ’ գումարած ֆիզիկական ակտիվություն» բանաձևն է:
Մեկ այլ դեղատնային «միֆ» են արտոնագրային դեղերը, որոնք, իբր, իրենց որակական հատկանիշներով չեն զիջում «բրենդայիններին»: Օրինակ, Սլովենիայում արտադրված դեղը տարբերվում Շվեյցարիայում պատրաստվող և կրկնակի անգամ թանկ «մայր» տարբերակից: Նույնն է միայն հիմնանյութը. «մայր» դեղերը պարունակում են 3-15 օժանդակ բաղադրամասեր, որոնք մեծացնում են դեղի էֆեկտիվությունը կամ քչացնում բացասական ազդեցությունները: Օրինակ, անգլիական դեղագործական ընկերությունները գնում են ռուսական «Պարացետամոլ»-ը, ենթարկում այն բազմակի զտումների, ավելացնում օժանդակ բաղադրամասեր և նոր միայն վաճառում:
Արտոնագրման մեկ այլ, ոչ օրինական և շատ ավելի վտանգավոր տարբերակ է մայր դեղատեսակի անվանման որևէ տառի փոփոխումը (մինչդեռ այլ բաղադրությամբ) և այն բրենդայինի գնով վաՃառելը:
[[wysiwyg_imageupload:69:]]«Մեր դեղավաճառները գրեթե ոչ մի ցուցում չեն տալիս գնորդներին,- ասում է պրոֆեսոր Թոփչյանը, – մինչդեռ նույնիսկ ամենատարածված և հայտնի դեղերը ունեն իրենց հակացուցումները»: Սովորական «Ասպիրին»-ը, օրինակ, ըստ դեղագետի, իջեցնում է արյան մակարդելիությունը, կարող է բերել ստամոքսային արյունահոսության` ստամոքսի խոց ունեցող մարդկանց մոտ: Ուստի դեղավաճառը պարտավոր է հետաքրքրվել’ ունի արդյոք գնորդը ստամոքսի խնդիրներ, եթե այո, ապա նրան անհրաժեշտ է բուֆերային «Ասպիրին» (թթուները չեզոքացնող, հատուկ նյութով պատված «Ասպիրին»):
Գրեթե «կենցաղային» դեղի համբավ ունեցող «Անալգին»-ի ազատ վաճառքը արգելված է աշխարհի 40 երկրներում: Պարզվում է` մի շարք միջազգային փորձաքննություններ ապացուցել են, որ «Անալգին»-ը պարունակում է ագրոնուցիտոզի ռիսկեր: Դա հիվանդություն է, որի հետևանքով խախտվում է ոսկրածուծի ֆունկցիան, և կտրուկ նվազում է սպիտակ գնդիկների քանակությունը արյան մեջ:
Պրոֆեսոր Թոփչյանը արդարացված չի համարում «Անալգին»-ի ազատ վաճառքից դուրս բերումը մի շարք երկրներում. «որոշ դեղեր կողմնակի բացասական ազդեցություններ են ունենում միայն որոշակի էթնիկական խմբերի վրա: «Անալգին»-ի հետ կապված մահացությունների և հիվանդությունների դեպքեր գրանցվել են հիմնականում Կենտրոնական Եվրոպայում, իսկ հայերի համար այն անվտանգ է, իհարկե, չափավոր քանակությամբ օգտագործելու դեպքում»:
Կլինիկական դեղագետ Գայանե Ասլանյանը կարծում է, որ այս ամենը ավելի շուտ դեղագործական մրցակից ընկերությունների պայքարի արդյունք է. «ներկայացնելով «Անալգին»-ը իբրև վտանգավոր դեղամիջոց` որոշ ընկերություններ գցում են դրա վաճառքի ցուցանիշները` փոխարենը ամրապնդելով այլ ցավազրկող դեղերի դիրքերը դեղագործական շուկայում»:
Դեղերի արտադրությունից ոչ պակաս պատասխանատու է նաև դրանց ոչնչացման գործընթացը: Դեղերը կարելի է այրել միայն հատուկ դրա համար նախատեսված պլազմային վառարաններում, որոնք տարալուծում են դեղորայքը մինչև էլեմենտար թթվածին, ածխածին, ջրածին մակարդակը: Ըստ Թոփչյանի, Հայաստանում չկա և ոչ մի պլազմային վառարան, քանզի դրանց գինը չափազանց թանկ է: Ուստի մեր երկրի պահեստներում նրա կարծիքով պետք է, որ կուտակված լինի տոնաններով ժամկետն անց դեղորայք:
Սակայն շատերի մոտ կա մտավախություն, որ այդ դեղորայքի մի մասը հայտնվում է դեղատներում’փոխված պիտակներով:
Ամեն դեպքում մասնագետները առաջարկում են դեղերի որակը ստուգելու հասարակ թեսթ` գցել դեղահաբը 37 աստիճան ջերմաստիճանով ջրի մեջ և ֆիքսել դրա տարալուծման ժամանակը: Եթե դեղահաբը քայքայվի 10-12 րոպեի ընթացքում, ապա որակի և ժամկետի անթույլատրելի խախտումներ չկան: Այս թեսթը, սակայն, ոչինչ չի ասում դեղորայքի կողմնակի ազդեցությունների և էֆեկտիվության մասին:
Աղբյուր` JNews.am