Skip to content

«Ժամանակ» օրաթերթ. Հայ մշակույթը պետք է փոխարինել նոր մեդիա մշակույթով

Որքան էլ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շարունակ խոսի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, դրանցում կառավարության շահագրգռվածության, ժամանակակից աշխարհում Հայաստանի տեղի, դերի մասին, հայոց աշխարհների ստեղծման, գիտության զարգացման մասին և որքան էլ ընդգծի, որ 2010-ին այս առումով հաջողություններ ենք գրանցել, որ Հայաստանը 3G ստանդարտով ծածկել է ամբողջ տարածքը, բացի այդ` առաջին անգամ Հայաստանում գործարկվել է 4G կապի տեխնոլոգիաների ստանդարտը, ավելին` Հայաստանի բնակչության գրեթե կեսը օգտվում է ինտերնետից, գոնե հայաստանաբնակների մոտ չասեմ զարմանք, բայց մեղմ ժպիտ կառաջացնի:

Բացի այդ, internetworldstats.-ի հարցման արդյունքների համաձայն` Հայաստանում ինտերնետից օգտվում է բնակչության ընդամենը յոթ տոկոսը: Շատերի համար այն այսօր էլ դեռ համարվում է թանկ հաճույք, թեև, ինչ խոսք, վերջին տարիներին, անշուշտ, մեծացել է ինտերնետից օգտվողների թիվը: Իսկ առհասարակ, նոր մեդիա իրականության, մեդիա մշակույթի մասին խոսակցությունները, դրանց անհրաժեշտության գիտակցումը մեզանում դեռ 90-ականների սկզբներին` անկախության առաջին տարիներին, զգացվեց, երբ անգամ հեռախոս չկար, ինտերնետ չկար, բայց կար դրա նկատմամբ անհրաժեշտության գիտակցում, ժամանակակից տեխնոլոգիաների, գիտության զարգացումների նկատմամբ կար այլ մոտեցում:

90-ականների սկզբից բացվեց Հայ համակարգիչ կենտրոնը, որտեղ քննարկումներ էին ընթանում, կամաց-կամաց մտնում էինք թվանշային դաշտ, պատրաստվում էին ստանդարտներ, տառատեսակներ, փորձում ինտեգրվել համաշխարհային զարգացումներին: Հենց այդ ժամանակ հայտնվեցին մարդիկ, ովքեր ստանձնեցին գրադարանային ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման աշխատանքը, արդյունքում` 1999-ի հունվարի 6-ին ամերիկահայ բարերար տիկին Ալիս Օհաննասեանի աջակցությամբ հիմնվեց «Հայ դասական մատենագրութեան թուանշային» գրադարանը` ազգագրագետ-մատենագետ Մերուժան Կարապետյանի և ռադիոֆիզիկոս Հովհաննես Կիզողյանի ջանքերով, իսկ արդեն 2011-ի հունվարի 26-ին բացվեց Հայկական թվանշանային գրադարանի նոր կայքը` www.digilib.am-ը, որն այս պահին ներառում է հայերեն գրավոր մշակույթի ավելի քան 600 հեղինակի շուրջ 2000 հուշարձան, սակայն առաջիկայում այն կհամալրվի ևս 1000 աշխատություններով: Գրադարանն ունի ամենատարբեր բաժիններ, այդ թվում` աշխարհագրություն, աստվածաբանություն, գեղարվեստական գրականություն, հայագիտություն, անգամ հայոց խոհանոցի պատմություն, արևմտահայ ու սփյուռքի գրականություն և այլն:

Մերուժան Կարապետյանը այն կարծիքին է, որ արագ վերափոխվող աշխարհում մենք հաճախ չենք էլ հասցնում ժամանակակից էլ.գործիքներին հետևել: Նախ մագաղաթից անցում կատարվեց թղթային գրքի, իսկ այսօր արդեն գիրքը կորցրել է իր նախկին տեսքը, հիմա աշխարհում նոր որոնումների մեջ են ապագա էլ.գրքի տեսքի ձևի ու մոդելների շուրջ, և ամեն մեկը իր մոդելներն է առաջարկում (այս տարի միայն Եվրոպայում երեք գիտաժողովներ կան ապագա էլեկտրոնային գրքի ձևին ու տեսքին նվիրված): Ըստ նրա` թվային տեխնոլոգիաների զարգացումը իր հետ բերեց գրքի նոր տեսք, նոր որակ, ինչպես նաև տնտեսվող միջոցներ: Օրինակ` եթե մեկ հատոր գրքի տպագրությունը 5000-10.000 դոլար արժե, նույն գումարով այսօր արդեն հնարավոր է 18-20 էլեկտրոնային գիրք պատրաստել, իհարկե` որը բոլորովին նոր տեսք, նոր որակ ունի, այսինքն` փոխվում է գրքի ֆիզիկական տեսքը և օգտագործման ձևը:

«Ինչպես Գուտենբերգի ժամանակ էին որոնումների մեջ, այնպես էլ հիմա ապագա գրքի տեսքի, ձևի շուրջ բուռն քննարկումներ են գնում: Գրքի մասին պատկերացումներն են փոխվում, սա բոլորովին ուրիշ մեդիա է, սա տիեզերք է, որտեղ սկիզբ և վախճան գոյություն չունի, այսպես ո՞ւր է գնում մարդկությունը, չգիտեմ… ի վերջո, ժամանակ չունե՞ս դու կարդաս, ինքը՝ նոր գործիքը, քեզ համար կկարդա»,- ասում է Մերուժան Կարապետյանը` հավելելով, որ մենք կամ պետք է մտնենք այս տարածք, կամ կորցնում ենք այն, և իրենք փորձեցին գնալ սրան ընդառաջ: Նրա խոսքերով, հայկական թվանշանային գրադարանի նոր կայքէջով իրենք փորձում են մտնել նոր մեդիայի աշխարհը: Ըստ նրա` արդեն համակարգչին փոխարինելու է գալիս մոբայլ դիվայսը, և հիմա երիտասարդության իննսունինը տոկոսը հեռախոս և մոբայլ դիվայս է բանեցնում:

Ազգագրագետի խոսքերով, թվային տեխնոլոգիաների այսպիսի «օվկիանոսում» «մոնոպոլ չես կարող անել»: Պետք է քաղաքականություն մշակել, պետք է լինեն քննարկումներ, որոնց արդյունքում կմշակվի նոր քաղաքականություն, թե ինչպես, օրինակ, հայ մշակույթը փոխարինել նոր մեդիա մշակույթով, որը, սակայն, չի դրվում քննարկման, դրվում է միայն լոկալ խմբերի` մասնագետների կողմից, ինչը Մերուժան Կարապետյանը սխալ է համարում, քանի որ մեր ժառանգությունն այնքան մեծ է, որ դա թողնել հաճախ սիրողական ընկալման վրա, ճիշտ չէ:

«20 տարվա ընթացքում, եթե ուզենայինք, շատ բան կստեղծեինք և պարտավոր էինք ստեղծել, տղերքի (Մեսրոպ Մաշտոց, Սահակ Պարթև, Ոսկան Երևանցի, Մխիթար Սեբաստացի և այլն) սկսած շախմատը մեր ազգը մշակույթի նոր, ավելի բարձր նշաձողի վրա պետք է հասցնի, և պետք է նոր մշակույթ գեներացնի, որը նախկինից ավելի բարձր, հզոր և վեհ կլինի»,- ասում է Մերուժան Կարապետյանը:

Նա նկատում է, որ այս առումով մեծ թռիչք են արձանագրում Ռուսաստանում, որտեղ շատ ավելի արտոնյալ վիճակում է դաշտը. գիտական, կրթական նպատակներով այս կամ այն էլեկտրոնային արտադրանքը պատրաստելիս ազատվում եք հարկերից: Հարցին` Հայկական թվանշանային գրադարանը դաշտում հեղափոխություն իրականացրե՞ց, պատասխանում է, որ ոչ թե հեղափոխություն, այլ պարզապես մեդիա դաշտում զանազան թվային գործիքների առկայությունն արդեն պարտադիր է դառնում, և ինչքան շատ գործիքներ ունենանք, այնքան լավ, ավելին` այսպիսի գործիքներ պետք են մշակույթի բոլոր ոլորտներում:

Հիմա, մատենագետի խոսքերով, շատ կարևոր է, որ թվային գրադարանի շուրջ ստեղծվի գործածողների ցանց, լինեն առաջարկներ, կենդանի շփում ստեղծվի, քանի որ, ըստ նրա, կարդալը մի ֆունկցիա է, աշխատացնել այդ գործիքը` մեկ այլ:

Սակայն Մերուժան Կարապետյանը ասում է, որ մեզանում ինտերնետը դեռ շատերի համար մնում է թանկ հաճույք: Ինչպե՞ս օգտվի գիտնականը ինտերնետից, երբ ստանում է 50, 000 դրամ աշխատավարձ: Նա համոզված է, որ իրենց կատարած աշխատանքը դեռ նորանոր գրքերով կհամալրվի, իսկ ընթացքում էլ նոր միջոցներ, նոր բաժիններ և նոր գործիքներ կստեղծվեն: 

Աղբյուր` 1in.am