Skip to content

Հարված` փոխանցում. պատգամավորի հայհոյանքը` լրագրողին, փոխանցվեց դատախազություն

«Հետք» թերթի խմբագրությունը ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին մեղադրում է լրագրողի աշխատանքն ակնհայտ խոչընդոտելու մեջ։ Խմբագրությունն այսօր այդ մասին նամակ է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին։ Թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանն ու լրագրող Գրիշա Բալասանյանը գլխավոր դատախազից պահանջում են ՀՀ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով պատասխանատվության ենթարկել պատգամավորին։

Գլխավոր դատախազին ուղղված նամակում նշվել է, որ փետրվարի 2-ին «Հետք»-ի լրագրող Գրիշա Բալասանյանը զանգահարել է ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի բջջային հեռախոսին` տեղեկատվություն ստանալու համար: Ռուբեն Հայրապետյանը լրագրողին տգետ է անվանել, պահանջել իր լրատվական ծառայություն զանգել և կոպտորեն անջատել հեռախոսը։

Ռուբեն Հայրապետյանը նաև Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է և խոշոր գործարար, սակայն «Հետք»-ի լրագրող Գրիշա Բալասանյանը պնդում է, որ նրա հարցը ոչ թե ֆեդերացիայի նախագահ Հայրապետյանին էր ուղղված, այլ ԱԺ պատգամավոր Հայրապետյանին։ Ուստի «շատ լավ տեղյակ լինելով, որ պատգամավորները մամլո ծառայություն չունեն, անձամբ Հայրապետյանին էր զանգահարել»։

«Գրիշա Բալասանյանը կրկին զանգահարել է Ռ. Հայրապետյանին` պարզելու, թե ինչու է պատգամավորն իրեն վիրավորում և տգետ անվանում միայն այն բանի համար, որ ինքն իր մասնագիտական գործունեությունն է իրականացնում և ընդամենը փորձում է պատգամավորից` պետական պաշտոնյայից, տեղեկություններ ստանալ»,- նշվել է «Հետք»-ի նամակում:

Ըստ «Հետքի»` Ռուբեն Հայրապետյանն այդ ժամանակ սկսել է սեռական բնույթի հայհոյանքներ տալ լրագրողին: «Ավելին` հայհոյանքներ տալուց հետո ավելացրել է. «լավ արեցի» ու շարունակել հայհոյել»,-գրում է «Հետքը»:

Թերթի խմբագրությունը ՀՀ գլխավոր դատախազին ուղղված նամակին կցել է նաև հեռախոսազրույցի ձայնագրությունը։

Ձայնագրության հանձնման օրը` փետրվարի 3-ին, Ռուբեն Հայրապետյանը հրավիրել էր մամլո ասուլիս, սակայն ավելի շատ բարոյախրատական բնույթի`ուղղված լրագրողների մասնագիտական գործունեությանը: Այս հանդիպմանը նա անդրադարձավ նաև «Հետք»-ի լրագրողի հետ ունեցած զրույցին` չհերքելով այս պատմության իսկությունը:

«Երեկ էլ ինչ–որ մի թերթ էր, անկապ, դուս ա տվել, զանգել ա, էլի նման հարցեր ա տալիս։ Վիրավորեցի շատ փիս։ Ես խոստանում եմ, սրանից հետո իմ անձը վարկաբեկող նյութ եղավ՝ տալու եմ դատի ու պատժեմ: Եթե ես մի արարք կունենամ արած, խնդրեմ, 10-ն էլ դրեք վրեն՝ գրեք, բայց երբ որ չեղած բաները օդի միջից գրում եք… Ես հասկանում եմ դա օպոզիցիայի պատվեր ա»,-ասել է Ռուբեն Հայրապետյանը։

Դատական հայց ներկայացնելու փորձ Ռուբեն Հայրապետյանն արդեն ունի: Նախորդ ամիս նա և Ազգային ժողովի ևս 2 պատգամավոր՝ Սամվել Ալեքսանյանը և Լևոն Սարգսյանը, հայց են ներկայացրել դատարան՝ ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի` պահանջելով հերքել թերթի 2010 թվականի հոկտեմբերի հրապարակումներից մեկը, որտեղ նրանք մեղադրվել էին նարկոբիզնեսի, թրաֆիքինգի և փողերի լվացման մեջ: «Ութից յոթը ցուցակում են» վերնագրով հոդվածի հրապարակումից հետո նախ պատգամավորները հերքում են պահանջել։ Բայց թերթի խմբագրությունը ոչ թե հերքել, այլ «Ճշտում» խորագրի տակ հրապարակել է այն աղբյուրը, որը հաստատել է պատգամավորներին հասցեագրված մեղադրանքները։ Պատգամավորները, համարելով, որ ոտնահարվել է իրենց պատիվն ու արժանապատվությունը դիմել են դատարան և որպես վնասի փոխհատուցում թերթից, ընդհանուր առմամբ 7,5 միլիոն դրամ պահանջել:

Ասուլիսին Հայրապետյանը լրագրողներից պահանջեց երբևէ չզանգել իր բջջային հեռախոսահամարին աշխատանքային բնույթի հարցերով՝ կապված թե՛ ֆուտբոլի ֆեդերացիայի և թե՛ պատգամավորական գործունեության հետ։

«Ես բոլորիդ խնդրում եմ, հատկապես քաղաքական լրատվամիջոցներին, իմ բջջային հեռախոսի վրա մի զանգեք և հարցեր մի տվեք, որովհետև ես ամեն պահի աշխատանքի բերումով լինում եմ տարբեր տեղերում, որտեղ հարմար չի լինում խոսել։ Ես ասում եմ հարմար չէ, դուք սկսում եք ուրիշ բան ասել… Ցանկացած հարց, կլինի քաղաքական, սպորտային, գրավոր տվեք լրատվական ծառայությանը, ես գրավոր կպատասխանեմ ձեր հարցերին»,–ասել է Հայրապետյանը։

Աղբյուր` JNews.am

Image source