Skip to content

Դատարանը որոշեց. «Հայկական ժամանակին» պարտավորեցրին վճարել

«Հայկական ժամանակ»-ի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸն Ազգային ժողովի

«Հայկական ժամանակ»-ի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸն Ազգային ժողովի 3 պատգամավորներին պետք է վճարի ընդհանուր 6 միլիոն 132 հազար դրամ: Նման որոշում փետրվարի 7-ին կայացրել է Երեւանի Կենտրոն եւ ՆորքՄարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` համարելով, որ թերթի 2010թի հոկտեմբերի 14-ի համարում լույս տեսած «Ութից յոթը ցուցակում են» վերնագրով հոդվածում հրապարակված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

Ազգային ժողովի պատգամավորներ և հայտնի գործարարներ Ռուբեն Հայրապետյանը, Սամվել Ալեքսանյանը և Լևոն Սարգսյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ հայցով դիմել էին դատարան` իրենց պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջով: Որպես փոխհատուցում թերթից պահանջում էին յուրաքանչյուրին վճարել 2, 5 միլիոն դրամ, որից 500 հազարական դրամը, որպես դատական ծախսերի փոխհատուցում:

Դատարանը մասնակի բավարարեց հայցվոր կողմի պահանջը` որոշման մեջ նշելով նաև, որ «Հայկական ժամանակ»-ը պարտավոր է դատավճիռը ուժի մեջ մտնելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում տպագրել հերքում: «Դարեսկիզբ» ՍՊԸն այժմ պարտավոր է պատգամավորներից յուրաքանչյուրին վճարել 2 միլիոն 44 հազար դրամ:

Պատգամավորների հայցին պատճառ դարձած «Ութից յոթը ցուցակում են» վերնագրով հոդվածում նշվում էր, որ թերթի տեղեկությունների համաձայն «ՌԴ իրավապահները պարզել են, որ ռուսական կրիմինալ խմբավորումները ՀՀ տարբեր պաշտոնյաների հետ սերտ կապերի մեջ են, եւ կազմել են տարբեր քրեական գործերի հետ առնչություն կամ ռուսական կրիմինալ խմբավորումների հետ կապեր ունեցող ՀՀ պաշտոնյաների ցուցակ»: Հոդվածում նշված ցուցակի առաջին յոթ հոգու անունների շարքում էին նաև վերը նշված պատգամավորների անունները:

«Դարեսկիզբ» ՍՊԸն պատրաստվում է բողոքարկել վճիռը:

Աղբյուր`JNews.am