Skip to content

Փաշինյանի պատժաչափը դատական նիստին չքննարկվեց

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի բողոքը, կապված վերաքննիչ դատարանի պատժաչափի հաշվարկման հետ, հերթական անգամ տապալվեց:

Փետրվարի14-ին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում անցկացվող դատական նիստի ընթացքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ստեղծած խոչընդոտների պատճառով նիստն այդպես էլ նախատեսված ընթացք չստացավ: Փոխարենը` քննարկման առարկա դարձավ նիստի համար Փաշինյանի նախապատրաստած փաստաթղթերի դուրսբերումը խուցից:

Խնդիրն այն էր, որ նիստի ընթացքում Փաշինյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց` թույլ տալ իր բանտախցից բերել այն փաստաթղթերը, որոնք ինքը նախապատրաստել էր այդ դատավարության համար, և որոնք քրեակատարողական հիմնարկի վարչակազմը համառորեն արգելում է դուրս հանել:

Դատարանը բավարարեց Փաշինյանի միջնորդությունը, սակայն քրեակատարողական հիմնարկի վարչակազմը Փաշինյանին ուղեկցեց խուց, բայց դարձյալ չթույլատրեց բանտախցից դուրս հանել փաստաթղթերը:

Դատավորի սահմանած կես ժամի փոխարեն դատավարության ներկաները երկուսուկես ժամ սպասում էին Փաշինյանի բանտախցից վերադառնալուն, ով, ձեռնունայն վերադառնալով, հայտարարեց. «Հարգելի դատարան, ես ուղղակի ուզում եմ ձեզ տեղյակ պահել, թե այս ընթացքում ինչ է տեղի ունեցել. մենք գնացել ենք իմ խուց, և փորձել եմ թղթերը վերցնել, քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչը փաստացի ասել է, որ թույլ կտա խցից դուրս բերել այնպիսի թղթեր, երբ համոզվի, որ դրանք առնչվում են տվյալ դատական գործին»:

Նիկոլ Փաշինյանը, չընդունելով այդ պարտադրանքը, պահանջել էր իրեն ուղեկցել դատարան’ իրավիճակը պարզաբանելու: Սակայն, նրա դատարանի դահլիճ վերադառնալը տևել էր երկու ժամ:

Դատավորի այն հարցին, թե ինչու է նման իրավիճակ ստեղծվել, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Աղասի Խաչատրյանը պնդեց, որ Նիկոլը փորձում էր խցից հանել այն նամակները, որոնք ուղղված են «Հայկական ժամանակ» օրաթերթին, իսկ նամակագրությունը, ըստ օրենքի, պիտի կատարվի միայն քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջոցով:

Նիկոլ Փաշինյանի փաստաբանները վերաքննիչ դատարանից պահանջում են բեկանել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2010թ.-ի նոյեմբերի 19-ի վճիռը, որով դատարանը հրաժարվել է անվավեր ճանաչել Փաշինյանի պատժաչափը 3 տարի, 10 ամիս, 29 օր սահմանելու մասին որոշումը:

Այս պատժաչափը 2010-ի մայիսի 25-ին սահմանել էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Տիգրան Նավասարդյանը: Փաշինյանի փաստաբաններ Վահե Գրիգորյանն ու Երվանդ Վարոսյանը համոզված են, որ վերջինս սխալ հաշվարկ է կատարել, որի հետևանքով իրենց պաշտպանյալը անազատության մեջ է մնալու մինչև 2013 թվականի մայիսը, այսինքն շուրջ հինգ ամիս ավելի:

«Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիրը երկրորդ անգամ ներկայացրեց նույն միջնորդությունը. այս անգամ «Արթիկ» քրեակատարողականի վարչակազմը կատարեց դատարանի որոշումը, այսինքն` թույլ տվեց Նիկոլ Փաշինյանին բանտախցից դուրս բերել իր փաստաթղթերը, սակայն դրանց բովանդակությանը ծանոթանալուց հետո:

Փաստաթղթերը դահլիճ հասան միայն աշխատանքային օրվա ավարտին, այդ իսկ պատճառով նիստը անժամկետ հետաձգվեց:

Նիկոլ Փաշինյանը լրագրողների համար արված հայտարարության մեջ դգոհեց, որ երկուուկես ամիս է` «Արթիկ» քրեկատարողական հիմնարկում իրենից նամակներ չեն ընդունում ու չեն ուղարկում, նույնիսկ իր փաստաբանների հետ հանդիպման ժամանակ չեն թույլատրում փաստաթղթեր փոխանցել: Չեն ընդունել անգամ Եվրոպայի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմերբերգին ուղղված նամակը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իրեն հարցեր է ուղարկել, սակայն քրեակատարողական հիմնարկի վարչակազմը ամեն գնով խոչընդոտում է Փաշինյանի պատասխանի տեղ հասնելը: 

Աղբյուր` JNews.am