Շաբաթ օրը «Բիզիմ յոլ» թերթի թղթակից Ռամիդ Իբրահիմովի վրա հարձակվել են քաղաքացիական հագուստով մարդիկ, երբ նա ռեպորտաժ էր պատրաստում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցող ցույցի մասին:
Այլ լրագրողներ փաստում են, որ Իբրահիմովին ծեծի են ենթարկել ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, երբ նա լուսանկարում էր քաղաքացիներին Muray Limited Liability ընկերության մոտ: Այլ աղբյուրներից տեղեկանում ենք, որ բարձր կոչումով մի սպա Իբրահիմովի ձեռքից խլել է նրա հեռախոսն ու լրագրողական փաստաթղթերը և հարվածել նրան: Լրագրողն ասում է, որ այդ նույն սպան նաև մի կին է ծեծել: Իբրահիմովի խոսքերով՝ նա արդեն հայտնել է այդ մասին ոստիկանություն և անցել բժշկական հետազոտություն: Նա կանի ամեն հնարավորը սպային քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
Աղբյուր: http://www.irfs.az