Skip to content

Էլ-համայնքի քարտեզ. Հայաստանում համացանցից համակարգչով օգտվում է բնակչության մեկ երրորդը

Դեռևս 2009 թվականին համացանցի ներխուժումը Հայաստան գնահատվում էր 15 տոկոսից էլ ցածր, սակայն այսօր, ըստ տարբեր տվյալների, այդ ցուցանիշը մոտենում է 80 տոկոսի:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի հոկտեմբերի տվյալներով համացանցը հասանելի է Հայաստանի բնակչության գրեթե կեսին (47,1 տոկոս): Սակայն ըստ որոշ հայ փորձագետների՝ այս թվերը չափազանցված են:

Ակնհայտ է, որ այս ցուցանիշը բջջային հեռախոսներից համացանց մուտք գործելու հաշվին համացանցից օգտվողների թվի ավելացման արդյունք է: Հանձնաժողովի տվյալներով՝ լայնաշերտ, այսինքն՝ գերարագ ինտերնետից Հայաստանում օգտվում է ընդամենը 160 000 մարդ: «Ինտերնետ հանրություն» ՀԿ նախագահ Իգոր Մկրտումյանը կարծում է, որ Հայաստանում անհրաժեշտ է իրականացնել համացանցից օգտվողների քանակի անկախ ուսումնասիրություն:

Իր հերթին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշում է, որ գոյություն չունի համացանցից օգտվողների հաշվարկման համընդհանուր հաստատված մեթոդիկա: «Եթե հաշվի առնենք սմարթֆոնների և բջջային հեռախոսների միջոցով շարժական ինտերնետից օգտվողներին, ապա 1, 5 միլիոն օգտվողների մասին վիճակագրությունը ճիշտ է: Սակայն պետք է նկատի ունենալ համացանցի իրական օգտագործողներին՝ DSL-ով, կապի օպտիկական ալիքներով», – ասում է Վարդանյանը:

Դեռևս 2009 թվականին համացանցի ներխուժումը Հայաստան գնահատվում էր 15 տոկոսից էլ ցածր, սակայն այսօր, ըստ տարբեր տվյալների, այդ ցուցանիշը մոտենում է 80 տոկոսի:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի հոկտեմբերի տվյալներով համացանցը հասանելի է Հայաստանի բնակչության գրեթե կեսին (47,1 տոկոս): Սակայն ըստ որոշ հայ փորձագետների՝ այս թվերը չափազանցված են:

Ակնհայտ է, որ այս ցուցանիշը բջջային հեռախոսներից համացանց մուտք գործելու հաշվին համացանցից օգտվողների թվի ավելացման արդյունք է: Հանձնաժողովի տվյալներով՝ լայնաշերտ, այսինքն՝ գերարագ ինտերնետից Հայաստանում օգտվում է ընդամենը 160 000 մարդ: «Ինտերնետ հանրություն» ՀԿ նախագահ Իգոր Մկրտումյանը կարծում է, որ Հայաստանում անհրաժեշտ է իրականացնել համացանցից օգտվողների քանակի անկախ ուսումնասիրություն:

Իր հերթին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշում է, որ գոյություն չունի համացանցից օգտվողների հաշվարկման համընդհանուր հաստատված մեթոդիկա: «Եթե հաշվի առնենք սմարթֆոնների և բջջային հեռախոսների միջոցով շարժական ինտերնետից օգտվողներին, ապա 1, 5 միլիոն օգտվողների մասին վիճակագրությունը ճիշտ է: Սակայն պետք է նկատի ունենալ համացանցի իրական օգտագործողներին՝ DSL-ով, կապի օպտիկական ալիքներով», – ասում է Վարդանյանը:

Հայաստանի բջջային կապի երեք օպերատորները հայտարարում են, որ երկրի գրեթե 100 տոկոսը ծածկված է շարժական ինտերնետ-կապով (2G, 3G GSM և այլ տեխնոլոգիաներով): Այսպես, «Օրանժ-Արմենիա» և «ՎիվաՍել-ՄՏՍ» օպերատորների կողմից ապահովվող 3G ծածկույթը կազմում է 95 տոկոս, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի GPRS ծածկույթը’ 99,8 տոկոս:

«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության մամլո քարտուղար Վահե Իսահակյանի խոսքերով՝ լայնաշերտ ինտերնետ-կապից օգտվողների թիվը Երևանում կազմում է բաժանորդների ընդհանուր թվի 15 տոկոսը, իսկ մարզերում` 85 տոկոսը: Հատկանշական է, որ տվյալ օպերատորի լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը կազմում է 43 000: Ընկերության 732 000-ից ավելի բաժանորդներ համացանցից օգտվում են շարժական միջոցների օգնությամբ:

[[wysiwyg_imageupload:72:]]«Այսօրվա դրությամբ մարզերի մեր բաժանորդներն ինտերնետ մուտք գործելու ոչ մի խնդիր չունեն: Հայաստանի ավելի քան 650 համայնքներ (932 համայնքներից) ապահովված են մեր ընկերության ինտերնետ-կապով»,- նշում է նա:

«Օրանժ-Արմենիա» շարժական կապի բաժանորդների թիվը կազմում է 500 000`ներառյալ 50 000 ինտերնետ բաժանորդները: Իսկ օպերատորի բաժանորդների քանակը 2010 թվականի վերջին եռամսյակում ավելացել է 2 անգամ:

Ինչպես հայտնում են «ԱրմենՏել»-ում, ընկերության շարժական և ֆիքսված ցանցից կարող է օգտվել Հայաստանի բնակչության 99 տոկոսը: 2011 թվականի առաջին ամիսների տվյալներով՝ 3G ցանցով ծածկված են Հայաստանի ավելի քան 2,5 միլիոն բնակչություն ունեցող 24 քաղաքներ և տասնյակ գյուղական բնակավայրեր: «Մենք շարունակելու ենք 3G ցանցի ընդլայնումը` ելնելով շարժական ինտերնետի պահանջարկից ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում»,- ասում է «ԱրմենՏել» ընկերության մամլո քարտուղար Անուշ Բեգլոյանը:

Ըստ «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ի հետազոտության տվյալների՝ համացանցից օգտվելու հնարավորություն ունի երկրի բնակչության 80 տոկոսը, և միայն 35 տոկոսը համացանցից օգտվում է համակարգիչների միջոցով: Ինչպես նշում է Հիմնադրամի նախագահ Բագրատ Ենգիբարյանը, մարզերում ինտերնետային ենթակառուցվածքը առավելապես զարգացած է Լոռիում և Արագածոտնում, համեմատաբար վատ` Գեղարքունիքում:

Ինչպես բազմաթիվ անգամ հայտարարել է ՀՀ կառավարությունը, համացանցը երկրի բոլոր անկյունները հասցնելու նպատակով մոտակա 3 տարվա ընթացքում Հայաստանում կառուցվելու է 100 Մբիթ/վրկ թողունակությամբ լայնաշերտ ինտերնետի Ազգային ցանց: Այդ նախագծի ներդրումները կկազմեն 60-100 մլն ԱՄՆ դոլար, իսկ այն օպերատորը, որը կհաղթի տենդերի մրցույթում, պարտավորված կլինի ցանցը վարձակալության հիմունքներով տրամադրել նաև մյուս շահագրգիռ օպերատորներին, իսկ ցանցը մեկ ընկերության կողմից օգտագործելու փորձերը կկանխվեն:

Մինչ այդ, «ԱրմենՏել» ընկերությունն արդեն հայտնել է մրցույթին մասնակցելու իր մտադրության մասին: Ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմենկոյի կարծիքով «ԱրմենՏել»-ն արդեն ունի նման ցանց, որի վրա պարզապես պետք է կառուցել մի քանի հիմնական օղակներ: Նման ցանցի ստեղծումը, որն արդեն հիմնականում կառուցված է, նա գնահատեց նվազագույնը 500 մլն դոլար:

Հայաստանում գերարագ լայնաշերտ ինտերնետ կապի ստեղծումը տեխնոլոգիաների մրցունակության բարձրացման ծրագրի մի մասն է, որն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից Համաշխարհային բանկի հետ համատեղ: Նոյեմբերի վերջին Համաշխարհային բանկը հաստատեց ծրագրի իրականացման համար 24 մլն դոլար հատկացնելու մասին որոշումը:

Հայաստանում համացանցի զարգացման «թույլ տեղը» կապի արագությունն է: Այսպես, Հայաստանն աշխարհում զբաղեցնում է 123-րդ տեղը ինտերնետից ներբեռնման արագությամբ՝ 1,91 Մբիթ/վրկ, և 114-րդ տեղը վերբեռնման արագությամբ` 0, 67 Մբիթ/վրկ: Այս վիճակագրությունը կազմվել է Net Index-ի կողմից IP-հասցեների թեստավորման տվյալների հիման վրա, որն անց է կացվել Speedtest.net ծառայության կողմից 2008 թվականի օգոստոսից 2011 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում:

Հետխորհրդային 15 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է նախավերջին տեղը՝ առաջ անցնելով միայն Տաջիկստանից: Համեմատության համար կարելի է նշել, որ Վրաստանն ու Ադրբեջանը ներբեռնման արագությամբ զբաղեցնում են համապատասխանաբար 49-րդ և 95-րդ տեղերը և 32-րդ և 83-րդ տեղերը վերբեռնման արագությամբ:

Չնայած երկրում ինտերնետի ցածր արագությանը, Հայաստանը օգտագործում է թրաֆիկի բավականին մեծ ծավալ: «MTC»-ի զեկույցում ասվում է. «ՎիվաՍել-ՄՏՍ-ի 3G ցանցում ինտերնետի թրաֆիկի օգտագործումը 2010 թվականին 2009-ի համեմատ ավելացել է 23,8 անգամ»: «Վիմպելկոմ»-ի («Բիլայն» ապրանքանիշ) վիճակագրությամբ՝ Հայաստանում բազային մեկ կայանը մեկ օրում ստեղծում է մոտ 10ԳԲ թրաֆիկ, ինչը համապատասխանում է Եվրոպայում թրաֆիկի օգտագործմանը: Իսկ հիմնական ծանրաբեռնվածությունն ընկնում է կապի արտաքին ալիքների վրա:

[[wysiwyg_imageupload:71:]]«Ակնհայտ է, որ մեր երկրում, ինտերնետի բուռն զարգացման հետ, նոր բաժանորդները` իրենց համար ինտերնետը բացահայտող մարդիկ, հիմնականում ավելի շատ թրաֆիկ են օգտագործում»,-ասում է «ԱրմենՏել» ընկերության («Վիմպելկոմ»-ի դուստր ձեռնարկություն) մամլո քարտուղար Անուշ Բեգլոյանը:

Մյուս կողմից, նրա կարծիքով, թրաֆիկի ծավալի վրա ազդում է նաև այն փաստը, որ Հայաստանում քիչ են «հայելային» վիդեո և աուդիո սերվերները: Այս ամենը հանգեցնում է կապի ծանրաբեռնվածությանը:

Միևնույն ժամանակ, 2010 թվականը բեկումնային էր ինտերնետի սակագների տեսանկյունից: Եթե նախկինում անսահմանափակ ինտերնետը Հայաստանում մատչելի էր բավականին քիչ քաղաքացիների, ապա 2010 թվականի ընթացքում, ըստ UCom ինտերնետ-մատակարարի տվյալների, սակագինը նվազեց ավելի քան 8 անգամ՝ հասնելով միջինը ամսական 8 հազար դրամի ($21) 1Մբիթ/վրկ արագությամբ ստանդարտ փաթեթի համար: Սակայն եվրոպական երկրների համեմատ՝ համացանցի գինը շարունակում է մնալ բավականին բարձր: Այսպիսով, Net Index-ի տվյալներով՝ նույն արագության համար Ռուսաստանում վճարում են $4,16, ԱՄՆ-ում՝ $6,10, իսկ Եվրոպայում՝ $0,68-ից (Բուլղարիա) մինչև $8,30 (Ֆրանսիա):

Այսօր Հայաստանում գործում են մեծածախ համացանցի երեք մատակարարներ` «ԱրմենՏել», «GNC-Alfa» և «FiberNet» ընկերությունները, որոնք ունեն կապի օպտիկամանրաթելային ալիքներ, որ գալիս են Իրանից և Վրաստանից: Ինտերնետ մատակարարների և փորձագետների կարծիքով` համացանցի գները Հայաստանում կնվազեն կապի ալիքների զարգացման, ինչպես նաև այս շուկայում մրցակցության բարձրացման հաշվին: «Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում համացանցի գները նվազելու են բաժանորդների ավելացման և մրցակցության զարգացման հաշվին», – նշում է Կարեն Վարդանյանը:

Հատկանշական է, որ 2011 թվականին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մտադիր է ընդունել իրավական ակտեր՝ ուղղված համացանցի սակագների իջեցմանը և անհրաժեշտ ենթակառուցվածքի զարգացմանը: Այս մասին ասվում է կազմակերպության ընթացիկ տարվա ծրագրում:

Աղբյուր` JNews.am