Երեկ «Հետքի» լրագրող Գրիշա Բալասանյանը Հատուկ քննչական ծառայությունից ստացել է Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ.
ՊԱՐԶԵՑԻ
2011 թ. փետրվարի 9-ին ՀՀ գլխավոր դատախազությունից ստացվել է «Հետք» թերթի լրագրող Գրիշա Բալասանյանի, նույն թերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյանի` ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի կողմից Գրիշա Բալասանյանի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ հաղորդումը, եւ դրան կից ներկայացվել է նաեւ վերջինիս ու Ռուբեն Հայրապետյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը պարունակող լազերային սկավառակը:
Նյութերի նախապատրաստման ընթացքում «Հետք» թերթի լրագրող Գրիշա Բալասանյանն իր բացատրություններով հայտնել է, որ ՀՀ Ազգային ժողովում չի կարողացել հանդիպել Ռուբեն Հայրապետյանին եւ նրան հարցեր ուղղել, քանի որ վերջինս եւ նրա օգնականը բացակայել են:
Ռուբեն Հայրապետյանին հարցեր տալու նպատակով 2011 թ. փետրվարի 2-ին զանգահարել է նրա բջջային հեռախոսահամարին եւ ներկայացել է որպես «Հետք» թերթի լրագրող: Այդ լսելուց հետո նա իրեն անվանել է տգետ ու ասել, որ իր հետ կապվեն միայն մամուլի ծառայության միջոցով, ու անջատել է հեռախոսը:
Նորից զանգահարել է նրան, հարցրել, թե ինչու է իրեն վիրավորում, սակայն Ռուբեն Հայրապետյանն իր հասցեին հայհոյանքներ է տվել եւ անջատել հեռախոսը` դրանով խոչընդոտելով իր մասնագիտական գործունեության իրականացմանը:

Ռուբեն Հայրապետյանը բացատրություն է տվել այն մասին, որ 2011 թ. փետրվարի 2-ին իրեն զանգահարել է ինչ-որ լրագրող ու ցանկացել հարցեր տալ: Այդ օրը, լինելով անտրամադիր եւ ունենալով առողջական խնդիրներ, լրագրողին ուղղորդել է, որ իրեն հետաքրքրող հարցերով դիմի իր մամուլի քարտուղարին, ու անջատել է հեռախոսը:
Այնուհետեւ նույն լրագրողը նորից է զանգահարել, որից վրդովված` նրա հասցեին անպատիվ խոսքեր է ասել: Նա նշել է նաեւ, որ նպատակ չի ունեցել ու չի խոչընդոտել լրագրողի մասնագիտական գործունեությանը, միշտ էլ մամուլի ասուլիսների, հարցազրույցների ժամանակ անձամբ կամ մամուլի քարտուղարի միջոցով պատասխանել է նրանց հարցերին` տրամադրելով նրանց հետաքրքրող տեղեկատվությունները, որոնք ստացվել են ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի կամ ՀՀ Ազգային ժողովի համապատասխան ծառայություններից:
ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիյի մամուլի քարտուղար Տիգրան Իսրայելյանը բացատրություն է տվել, որ ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն ինչպես իր միջոցով, այնպես էլ մամուլի ասուլիսների, հարցազրույցների ժամանակ մշտապես պատասխանել է լրագրողների բանավոր հարցերին` տալով նրանց հետաքրքրող տեղեկատվություն, երբեւէ չի խոչընդոտել լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը:
Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի` քրեական պտասխանատվություն լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելու համար:
Այսպիսով` նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտմամբ, դրանց վերլուծությամբ եւ ընդհանրական գնահատմամբ հիմնավորվել է, որ Ռուբեն Հայրապետյանը լրագրող Գրիշա Բալասանյանի մասնագիտական գործունեությանը չի խոչընդոտել, վերջինիս հրապարակումները գրաքննության չի ենթարկել, «Հետք» թերթի խմբագրության մասնագիտական ինքնուրույնությունը չի խախտել եւ գործունեությանն ապօրինի չի միջամտել, զանգվածային լրատվության միջոցի գործունեությունն ապօրինի չի կասեցրել կամ դադարեցրել, չի խախտել լրագրողի`«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավունքները:
Գրիշա Բալասանյանի հաղորդմամբ առաջ քաշված հարցերը կրում են քաղաքացիաիրավական բնույթ ու ենթակա են լուծման դատական կարգով, իսկ նյութերի նախապատրաստմամբ քրեական օրենքով արգելված արարքի վերաբերյալ տվյալներ չկան, որպիսի պայմաններում նյութերով քրեական գործի հարուցումը ենթակա է մերժման` հանցակազմի բացակայության պատճառով:
Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 55-րդ հոդվածով`
ՈՐՈՇԵՑԻ
1. Գրիշա Բալասանյանի եւ Էդիկ Բաղդասարյանի հաղորդման վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել` ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
2. Որոշման մասին հայտնել կողմերին:
3. Որոշման մեկ օրինակն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին:
ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ` Վ.Կ.Մկրտչյան
Աղբյուր. http://www.a1plus.am / 28 փետրվար, 2011թ.