Skip to content

Իրան. Ձերբակալված լրագրողների և նրանց քննիչների տարբերությունը

Բլոգեր, լրագրող և մարդու իրավունքների պաշտպան Ժիլա Բանիյաղուբիին և նրա ամուսին Բահման Ամույիին մեկ տարի առաջ ձերբակալել էին Իրանում հետընտրական անկարգություններ հրահրելու մեղադրանքով: Նրան ազատ են արձակել գրավի դիմաց, մինչդեռ ամուսինը գտնվում է բանտում:

Իրենց ձերբակալման տարեդարձի կապակցությամբ Բանիյաղուբը հրապարակել է հետևյալ ակնարկը.

Մեկ տարի առաջ մի այսպիսի գիշեր նրանք զանգեցին մեր հարևանի դուռը և ասացին. «Մենք ձեր սենյակակիցների բարեկամներն ենք: Նրանց զանգը չի աշխատում: Խնդրում ենք, բացեք դուռը»: Մեր հարևանը բացեց դուռն առանց իմանալու, որ նրանք եկել էին մեզ ձերբակալելու: Միշտ էլ այդպես է: Նրանք միշտ էլ գալիս են մարդկանց ձերբակալելու նույն ոճով:

Երբ ինձ ազատեցին բանտից, մեր հարևանը երկար ժամանակ ամաչում էր ինձ բարևել, որովհետև նա էր բացել դուռը այն մարդկանց, ովքեր ինձ և Բահմանին տարան բանտ: Ինչո՞ւ էր նա ամաչում: Ես նրան ասացի՝ թող նրանք ամաչեն, ովքեր քեզ խաբել են:

Այսպիսի գիշեր էր, երբ Բահմանը, որին ծեծել էին մահակներով, հոգնած վերադարձավ տուն ինձանից շուտ և պառկեց քնելու: Երբ ես եկա, նա ինձ ասաց. «Ժիլա, ինձ մի բաժակ տաք թեյ բեր և տաք ջրով շիշ, որպեսզի դնեմ կապտուկներիս վրա»:

Նա դեռ չէր խմել իր թեյը, երբ մենք լսեցինք մեր ընդհանուր բնակարանի դռան զանգի ձայնը: Չնայած իր հոգնածությանը՝ Բահմանը վեր թռավ: Այդ օրերին մենք՝ լրագրողներս, գիտեինք, որ նրանք դռների հետևում են: Նրանք եկել էին իրենց մասսայական ձերբակալումների հրամանագրերով:

Նրանք երեքն էին: Մեկը քաղաքավարի էր: Մյուս երկուսը կարծես հարձակվել էին իրենց թշնամու տան վրա: Նրանք մեզ ընդհանրապես չէին ճանաչում, բայց մտածում էին, որ մեզ լավ գիտեն: Մեզ օտարների վարձկաններ անվանեցին:

Մեկն ինձ ասաց. «Դու, որ այսպես կոչված լրագրող ես: Ինչո՞ւ չես գրում Աֆղանստանի կամ Իրաքի ժողովրդի տառապանքների մասին: Ինչո՞ւ չես գրում Գազայի մասին»:

Ես չէի ցանկանում պատասխանել: Ես գիտեի, որ նրա հետ խոսելն անիմաստ էր: Նա պատրաստ էր ինձ ձերբակալել ինձ հետ խոսելուց առաջ: Նա ինձ օտարերկրյա ծառա էր անվանում: Չգիտեմ՝ ինչու ես չկարողացա այլևս համբերել և ասացի. «Մի՛ բարձրաձայնեք ձեր կարծիքը մի մարդու մասին, ում չեք ճանաչում: Ես գրել եմ իմ ժողովրդի տարապանքների մասին և գրել եմ Աֆղանստանի ու Իրաքի ժողովրդի տառապանքների մասին: Ես ինքս եղել եմ Իարքում և Աֆղանստանում մի քանի անգամ և ռեպորտաժներ եմ պատրաստել այնտեղից»:

Նա և իր գործընկերն ինձ ծաղրեցին՝ ասելով. «Դո՞ւ: Ինչպե՞ս, դու Ամերիկայի կողմնակից չե՞ս»:

Ես պատրաստվում էի հարցնել, թե ինչից նրանք ենթադրեցին, որ ես ԱՄՆ-ի կողմնակից եմ, երբ Բահմանն ինձ ասաց. «Ժիլա, խնդրում եմ: Մի վիճիր [նրանց հետ]»:

Այսպիսի գիշեր էր, երբ նրանք տակնուվրա արեցին մեր տունը՝ փորձելով որևէ փաստաթուղթ գտնել, որը կկապեր մեզ օտարերկրացիների հետ: Նրանք տարան անգլերեն լեզվի ուսուցման տասնյակ սկավառակներ: Նրանք տարան գրքեր և ամսագրեր, որոնք ամենուրեք հասանելի են Իրանում: Նրանք տարան մեր ընտանեկան նկարները: Նրանք տարան մեր համակարգիչը: Վերջում նրանք տարան ինձ և Բահմանին:

Նրանցից մեկը քրքրում էր մեր խոհանոցը: Բահմանը կանգնած էր նրա կողքին իր սովորական համբերատարությամբ և օգնում էր նրան: Ես ասացի. «Սիրելի՛ Բահման, ինձ մի բաժակ թեյ կբերե՞ս»:

Նա ինձ բերեց մի բաժակ թեյ:

Մեկ ամիս անց գլխավոր քննիչը հարցաքննումներից մեկի ժամանակ հարցրեց. «Երեկ ես հանդիպեցի օպերատիվ բաժնի գործընկերներիս հետ և շատ տխրեցի: Նրանք ինձ ասացին, որ Դուք նվաստացրել եք Բահմանին նրանց ներկայությամբ»:

«Ե՞ս: Ինչպե՞ս», զարմացած հարցրեցի:

Նա ասաց. «Ճի՞շտ է, որ Դուք Բահմանին ասել եք, որ ձեզ թեյ բերի»:

«Այո», ասացի ես:

Նա ասաց. «Դուք նրան ստորացրել եք օտար մարդկանց ներկայությամբ»:

Այդ պահին ես հասկացա մեր և ձեր տարբերությունը, պրն. Քննիչ:

Ես ասացի. «Մի՞թե Դուք երբեք Ձեր կնոջը թեյ չեք բերում»:

«Ո՛չ: Իմ կինն ինձ չափազանց շատ է հարգում», ասաց նա:

«Լինում է, որ Բահմանն է ինձ թեյ տալիս, լինում է՝ ես եմ նրան թեյ բերում, պրն. Քննիչ», ասացի ես: «Երևի հենց սա է մեր տարբերությունը, պրն. Քննիչ: Երևի սա է պատճառը, որ մենք իրար չենք հասկանում»:

Մեկ տարի առաջ մի այսպիսի գիշեր Հետախուզության նախարարության գործակալները մեքենայով տարան մեզ Էվին բանտը, և այդ գիշեր ես չէի մտածի, որ մեկ տարի անց կգրեմ դրա մասին, մինչդեռ իմ սիրելի Բահմանը գտնվում է Էվինում:

Աղբյուր: http://www.rferl.org/content/iran_evin_prison_postelection_crackdown/2329338.html