Ռուսալեզու ՊԻԿ (ПИК- Первый информационный кавказский) հեռուստաալիքը, որը հեռարձակվում է Վրաստանից, հետաքրքրված է հայաստանյան հեռուստապրոդյուսերների, ռեժիսորների և լրագրողների հետ համագործակցության մեջ: Երևանում հեռուստաալիքի և pik.tv կայքի շնորհանդեսի ժամանակ ՊԻԿ-ի տնօրեն Ռոբերտ Պարսոնսը նշեց, որ հեռարձակման նպատակն է ներկայացնել Կովկասը իր սահմաններից դուրս գտնվող լսարանին, ինչպես նաև լրացնել տեղեկատվության պակասը հարևան երկրների մասին տարածաշրջանի ներսում:
Գլխավոր գրասենյակը գտնվում է Թբիլիսիում, բայց «մենք վրացական հեռուստաալիք չենք, չնայած՝ հեռարձակում ենք Վրաստանից: Մեր ալիքը կովկասյան է», – ասում է Պարսոնսը:
Կովկասյան հեռուստաալիքը Հայաստանում ունի իր սեփական թղթակիցը, իսկ ՊԻԿ հեռուստաընկերությունում՝ Թբիլիսիում, աշխատում են Վրաստանում հայկական համայնքի ներկայացուցիչներ:
ՊԻԿ հեռուստաալիքը համարվում է «Առաջին կովկասյան» ալիքի իրավահաջորդը: ՊԻԿ-ն իր հեռարձակումներն սկսել է 2011 թվականի հունվարի վերջից: 2010 թվականի հուլիսին Վրաստանի հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ հեռուստաալիքի կառավարումը հանձնվեց «ՔԵՅ-1» (K-1) ՍՊԸ ընկերությանը, որի հիմնադիրներն են Ռոբերտ Պարսոնսը (նախկինում BBC-ի թղթակից) և Եկատիրինա Կոտրիկաձեն:
Ըստ անգլախոս Ռոբերտ Պարսոնսի՝ հեռուստաալիքի հեռարձակման լեզու ընտրված է ռուսերենը, քանի որ այն համարվում է տարածաշրջանի հիմնական շփման լեզուն:

«Լսարանի մեծ մասը ծանոթանում է հեռուստաալիքի արտադրանքին կայքի միջոցով: 3-4 շաբաթ անց արդեն կգործի կայքի անգլերեն տարբերակը», – նշել է հեռուստաալիքի կայքի նախագծերի մենեջեր Նոդար Դավիթուրին: Մոտ ժամանակներս նաև պլանավորվում է վեցժամյա հեռարձակումից անցում քսանչորսժամյա հեռարձակման: Հեռուստաալիքը խրախուսելու է նաև քաղաքացիական լրագրությունը:
Ինչպես հայտնում է «Кавказский узел»-ը՝ ՊԻԿ հեռուստաալիքը ֆինանսավորելու համար Վրաստանի հանրային հեռարձակողի պահուստային ֆոնդից հատկացվել է 4,7 մլն. լարի: Միևնույն ժամանակ, ըստ Պարսոնսի, Վրաստանի կառավարության հետ կա պայմանավորվածություն, որ նրանք չեն խառնվելու խմբագրության աշխատանքներին:
Երևանում կայացած ասուլիսի ժամանակ շոշափվեց նաև ռուսական կողմի մտավախությունը կապված այն բանի հետ, որ հեռուստաալիքը հակառուսական քարոզչություն է հետապնդելու: Ըստ Պարսոնսի, նույնիսկ ռուս քաղաքական գործիչ Սերգեյ Մարկովը, որը սուր քննադատություններով է հանդես եկել ՊԻԿ-ի ստեղծման վերաբերյալ, վերջերս Մոսկվա-Թբիլիսի հեռուստակամուրջի ժամանակ ընդունեց, որ տվյալ պահին հեռուստաալիքի նյութերի բովանդակությունը օբյեկտիվ է:
Պատասխանելով JNews.am կայքի թղթակցի հարցին, թե ինչպես է հեռուստաալիքի գլխավոր տնօրենը վերաբերվում ՊԻԿ-ի առաջատար լրագրող Օլեգ Պանֆիլովի բլոգի գրառումներին, որտեղ հաճախ հայտնվում են հայերի և կովկասյան այլ ազգերի վերաբերյալ քսենոֆոբիական արտահայտություններ, Ռոբերտ Պարսոնսը պատասխանեց. «Օլեգ Պանֆիլովը հաճախ է արտահայտվում սարկազմով: Ես ծանոթ եմ նրա բլոգի գրառումներին, և չնայած՝ կարող եմ շատ բաների հետ չհամաձայնվել, սակայն նրա գրառումերի մեջ քսենոֆոբիա չեմ տեսնում»:
ՊԻԿ տեղեկատվական հեռուստաալիքը Թբիլիսիից իրականացնում է վեցժամյա (19:00 – 01:00 Թբիլիսիի ժամանակով) հեռարձակում ռուսերեն լեզվով Հարավային և Հյուսիսային Կովկասի, Ուկրաինայի, Բելառուսի, Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի տարածքներում: Հեռուստաալիքը եթեր է դուրս գալիս Hot Bird արբանյակով, ինչպես նաև՝ առցանց ֆորմատով www.pik.tv կայքում:
Աղբյուր` JNews.am