Երեկ ուշ երեկոյան Ստամբուլի ոստիկանության աշխատակիցները մոտ 7 ժամ խուզարկություն են անցկացրել «Իթհաքի» հրատարակչատանը։ Այս մասին է գրում թուրքական «Միլլիյեթ» օրաթերթը։
Ըստ պարբերականի՝ այն բանից հետո, երբ Ստամբուլի ոստիկանությանն իրազեկում են, թե «Իթհաքի» հրատարակչատունը պատրաստվում է հարատարակել օրեր առաջ «Էրգենեքոն» կազմակերպության դեմ իրականացվող հետաքննության շրջանակում կալանավորված լրագրող Ահմեթ Շըքի «Իմամի բանակը» խորագրով գիրքը, իրավապահներն անմիջապես մեկնում են «Իթհաքի» և սկսում խուզարկությունը։
Մոտ 7 ժամ տևած խուզարկությունից հետո ոստիկանները ոչինչ չգտնելով հեռացել են։
Դեպքի առնչությամբ իր զարմանքն է հայտնել հարատարակչատան տնօրեն Ունալ Քոչանը։
«Առայժմ հայտնի չէ, թե արդյոք մենք այդ գիրքը կհրատարակենք, թե ոչ։ Իսկ իրավապահները փնտրում էին հենց Ահմեդ Շըքի գիրքը»,– ասել է Քոչանը։
Հիշեցնենք, որ մարտի 3-ին Ստամբուլում և Անկարայում «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացվող հետաքննության շրջանակում թուրք իրավապահները ձերբակալել էին 10 անձանց, որոնց մեծ մասը լրագրողներ և ԶԼՄ–ների աշխատակիցներ են։

Ձերբակալվածների թվում են լրագրողներ Նեդիմ Շեները և Ահմեթ Շըքը, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց սահմանվել է կալանքը։ Նեդիմ Շեները երկու գիրք է հեղինակել «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ։ Իսկ Ահմեթ Շըքը մասնավորապես ուսումնասիրություններ է իրականացրել «Էրգենեքոնի» գործի առնչությամբ։
Աղբյուր: http://www.tert.am