Skip to content

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել «Հրապարակ»-ին. թերթի հաշիվների վրա արգելանք է դրվել

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել «Հրապարակ» թերթին։ Ինչպես Tert.am-ին տեղեկացրեց թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, խմբագրությունն այսօր ստացել է դատական ծանուցագիր։ Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած հայցը բաղկացած է երեք կետից։

Հայցով Քոչարյանը պահանջում է հերքել թերթի՝ այս տարվա փետրվարի 12-ի համարում հրապարակված «Քոչարյանին ոչնչացնում են, Ծառուկյանին՝ բացատրո՞ւմ» խորագրով հոդվածը, որպես փոխհատուցում՝ իրեն վճարել 6 մլն դրամ և արգելանք դնել թերթի հաշիվների վրա։ Հայցը դատարան է ներկայացվել մարտի 28-ին, և հենց նույն օրն էլ դատարանը բավարարել է արգելանքի մասին պահանջը։ «Հրապարակ» օրաթերթը մարտի 28-ից չի կարողանում տնօրինել բանկում գտնվող սեփական հաշիվները։

Արմինե Օհանյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ թե օրենքով նախատեսված մեկամսյա ժամկետում է հայցը դատարան ներկայացրել, այլ ուշացրել է։ Սակայն դա խոչընդոտ չի հանդիսացել, և դատարանը որոշել է թերթի հաշիվների վրա արգելանք դնել։

Արմինե Օհանյանը նշեց, որ առաջիկայում թերթը կշարունակի լույս տեսնել։ Սակայն, ըստ նրա, մինչև այս գործով նախնական դատական նիստը, որը նշանակված է մայիսի 10-ին, պետք է աշխատանքներ տարվեն թերթի հաշիվների վրայից արգելանքը հանելու ուղղությամբ։ Հակառակ դեպքում, որոշ ժամանակ անց հնարավոր չի լինի թերթը լույս ընծայել։

«Հրապարակի» խմբագրի խոսքով՝ այս որոշմամբ արդեն պարզ է, որ Քոչարյանի նպատակը թերթը փակելն է։ «Ռոբերտ Քոչարյանը որոշել է տպագիր մամուլի դեմ պատերազմ հայտարարել, բոլորի բերանը փակել։ Այդ հոդվածում չկա մի տեղեկատվություն, որը չի համապատասխանում իրականությանը»,- նշեց Արմինե Օհանյանը։ 

Աղբյուր` tert.am