Skip to content

«Երկիրը» նույնպես արգելանքի տակ է

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի՝ «Երկիր» օրաթերթի դեմ ներկայացրած հայցապահանջի հետևանքով ԴԱՀԿ ծառայությունը որոշել է օրաթերթի գույքի վրա արգելանք դնել և դրա նկատմամբ հետախուզում հայտարարել:Հիշեցնենք՝ պատգամավորին դուր չի եկել «Երկրի»` «131 դեմք ու դիմակ» խորագրի ներքո իր մասին տպագրած հոդվածը: Եվ փետրվարին դիմելով դատարան` նա պահանջել է վիրավորելու և զրպարտելու համար իրեն տրամադրել 3 մլ 568 հազար դրամի չափով փոխհատուցում, որից 500 հազարը հաշվարկել է իբրև փաստաբանական, իսկ 68-ը` դատական ծախսեր:

Մարտի 14-ին Կենտրոնի դատարանը կատարողական թերթիկ է ուղարկել ԴԱՀԿ, որպեսզի հայցագնի չափով արգելանք դրվի պատասխանողին՝ «Երկիր խմբագրություն» ՍՊԸ-ին պատկանող գույքի վրա՝ բացառությամբ դրամական միջոցների: Սրա հիման վրա էլ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժինը մարտի 28-ին որոշել է հարուցել կատարողական վարույթ և պարտապանի գույքի նկատմամբ հայտարարել հետախուզում:

Իսկ արդեն մարտի 31-ի որոշմամբ ԴԱՀԿ-ն արգելանք է դրել «Երկիր խմբագրություն» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա և արգելել է այն տնօրինել և օտարել:

«Երկիրը» ԴԱՀԿ նշյալ որոշումները ստացել է այսօր փոստով: Օրաթերթը շարունակելու է տպագրվել, քանի որ նրա դրամական միջոցներն արգելանքի տակ չեն:

Հիշեցնենք, որ օրերս Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումի հիման վրա արգելանքի տակ դրվեց «Հրապարակ» օրաթերթի գույքը: 

Աղբյուր` hetq.am