Վրաստանի առաջին նախագահի այրի Մանանա Արչվաձե-Գամսախուրդիան մեղադրում է վրացական www.myvideo.ge պորտալին տեսաքննադատություն կիրառելու մեջ: Ենթադրվում է, որ կայքի ադմինիստրացիան հեռացրել է մարտի 30-ին կայք վերբեռնված տեսանյութը: Այն նվիրված էր Վրաստանում 20 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններին:
YouTube-ում տեղադրված իր ուղերձում Մանանա Արչվաձե-Գամսախուրդիան պնդում է, որ տեսանյութը, որն արգելափակել է վրացական կայքի ադմինիստրացիան, հատուկ պատրաստված էր Վրաստանի անկախության 20-ամյակի և Վրաստանի առաջին նախագահի ծննդյան տարեդարձի առթիվ:
Այդ տեսանյութում Մանանա Արչվաձեն պատմում է անկախությանը նախորդող գործընթացների, 1991 թ-ի մարտի 31-ի հանրաքվեի հետևանքների և Զվիադ Գամսախուրդիայի կենսագրության մասին:
Գամսախուրդիայի այրին կասկածներ ունի, որ կայքի ադմինիստրացիան ղեկավարվում է իշխանությունների կողմից:
«Տեսանյութը արգելափակվել է այն վերբեռնելուց 24 ժամվա ընթացքում, չնայած, որ այն ոչ մի վիրավորական կամ չթույլատրված նյութ չէր պարունակում», – ասել է Մանանա Արչվաձեն՝ պահանջելով տեսանյութի վերականգնում և գրավոր պատասխան կայքի ադմինիստրացիայից:
Myvideo.ge կայքի սեփականատեր ITDC ընկերությունը հայտնում է, որ նրանք չեն հասկանում Մանանա Արչվաձեի բողոքի հիմքերը:

«Թող կոնկրետ ասեն, թե որ տեսանյութի մասին է խոսքը և պաշտոնական դիմում ներկայացնեն, և մենք նրանց պաշտոնական պատասխան կտանք», – ասել է ընկերության վաճառքի մենեջեր Թինաթին Մոնավարդիշվիլին Media.ge կայքին:
Աղբյուր: Media.ge