Skip to content

Փրկության գրքեր. Թումանյանի և Հյուգոյի հատորները զիջում են ժամանցային ամսագրերին

Ամեն առավոտ գյումրեցի գրավաճառ Վաղինակ Հակոբյանը պայուսակում տեղավորում է մի քանի տասնյակ գրքեր, ապա մտամոլոր քայլերն ուղղում դեպի Գյումրիի կենտրոնական հրապարակ տանող բանուկ փողոցը: Նստարաններից մեկի վրա դասավորում է գրքերն ու գործի անցնում: Բացի 43-ամյա Վաղինակից այստեղ փողոցային գրավաճառությամբ զբաղվում են ևս մի քանի հոգի:

Երկու տարի առաջ, երբ առաջին անգամ Վաղինակը դուրս եկավ գիրք վաճառելու, նեղվում էր: «Հոգեպես կոտրված ու ինձ դավաճան էի համարում. վաճառելու էի հարազատ ընկերներիս», – ասում է գրավաճառը:

«Երկար տարիներ ֆուտբոլով եմ զբաղվել: Միշտ երազում էի` օրերից մի օր Հայաստանում այդ խաղաձևը կզարգանա, ես էլ պահանջված մարզիկ կդառնամ… Տարիների ընթացքում հասկացա, որ զուր հույսեր եմ փափագում, ավելին` մեզ մոտ սպորտով տուն չես պահի: Տարբեր գործեր եմ արել, մի օր պարապ չեմ մնացել ու երբ 2 կոպեկ ավել եմ աշխատել, գիրք եմ գնել»,- պատմում է Վաղինակը ու ձեռքի հետ գրքերը տեսակավորում:

«Ես քաղաքի բոլոր գրախանութներում գրանցված էի` հենց նորություն լիներ, անպայման պիտի ունենայի, անգամ ծանոթ էի մեջ գցում դեֆիցիտ գրքերի համար»:

Դեֆիցիտ գրքերից շատերին Վաղինակն արդեն հրաժեշտ է տվել, բայց այսօր էլ նրա նստարանը լի է գրքերով: Ժանրերը տարբեր են` հայ և արտասահմանյան դասականներից մինչև ժամանակակից:

Սկզբնական շրջանում իր անգին գրադարանի ոսկե հատորների համար Վաղինակը պահանջում էր մինչև 20 000 դրամ: Արդյունքում ամիսներ շարունակ Թումանյանները, Դեմիրճյաններն ու Հյուգոներն այդպես էլ չէին իրացվում: Հիմա ոսկե հատորի մաքսիմալ գինը 1000 դրամ է: Վաղինակը հավաստիացնում է, որ գրքերը հիմնականում վաճառում է 500 դրամով:

[[wysiwyg_imageupload:85:]]«Կան մարդիկ, ովքեր լավ «բազար» են անում ու 200 դրամով գիրք առնում: Զարմանում եմ մի բանի վրա` այդ սակարկողները կարող են ամեն ամիս ռուսական ժամանցային ամսագրեր գնել 500 դրամով, իսկ մշակութային արժեք ներկայացնող հեղինակի գրածին 200 դրամ հատկացնել: Լուրջ, շշմելու է»:

Այլ են դասագրքերի և բուհական հատուկ գրականության գները, որոնք պահանջված են և վաճառվում են բարձր գնով: Նման գրքերի վաճառքով Վաղինակը վերջերս է սկսել զբաղվել: «Լավ են իրացվում, անգլերեն-մանգլերեն պարապողները չեն զլանում և 1500 դրամով մասնագիտական գրականություն են ձեռք բերում», – ասում է գրավաճառը:

Լավ են վաճառվում նաև խոհանոցային և կանաց համար խորհուրդներ պարունակող գրքերը:

Վաղինակի պես փողոցային գրավաճառությամբ զբաղվողների թիվը քիչ չէ Գյումրիում: Քաղաքում կան գրախանութներ, որոնցում, սակայն, գեղարվեստական գրքեր չեն վաճառվում: Այստեղի պահարանները զարդարում են դասագրքերը կամ մասնագիտական գրականությունը: Թե՛ գրախանութների աշխատողները և թե՛ փողոցային գրավաճառները միաբերան փաստում են, որ այժմ հիմնականում պահանջվում են գեղեցիկ դիզայնով, նկարազարդ ու հեշտ ընթերցվող գրքեր:

Իսկ Վաղինակը կարծում է, որ դա էլ է ժամանակավոր, քանի որ համացանցի տարածման պատճառով մեկ երկու տարուց կվերանան ոչ միայն տպագիր գրքերը, այլ նաև թերթերը: 

Աղբյուր` JNews.am