Skip to content

Սեր` առաջին օնլայն զրույցից. Գյումրիում սոց. ցանցերը` ամուսնության պատճառ

 Երևանաբնակ Ստյոպայի և գյումրեցի Լուսինեի ծանոթության պատճառը համակարգիչն էր, իսկ ավելի ճիշտ` համացանցը, որտեղ բռնկվեց այս զույգի ջերմ օնլայն զրույցը: Այսօր նման ծանոթությունը գուցե այլևս զարմանալի չթվա Երևանում, բայց Գյումրիում աղջկա և տղայի միջև համակարգչային շփումները, մեղմ ասած, լուրջ չեն ընկալվում: Այնուամենայնիվ, զգացմունքներով լի 23-ամյա Ստյոպան պատրաստ էր ապացուցել, որ ավելի, քան երբևէ լուրջ էր տրամադրված այդ շփումները խորացնելուն:

«2010 թվականի նոյեմբերն էր: Լավ հիշում եմ` պարապ էի, գրեցի ուղղակի ժամանակ անցկացնելու համար: Հետո հասկացա, որ լուրջ աղջիկ է, խոսքերը ձևական չեն,» – խոստովանում  է 23-ամյա Ստյոպան:

«Ես այդ ժամանակ խնդիրներ ունեի, սկսեցի Լուսինեի հետ կիսվել դարդ ու ցավերով: Այնքան հեշտ է խոսել անծանոթի հետ և այնպիսի անծանոթի, ով կարող է ժամերով լսել քեզ, փորձել խնդիրներիդ հարթեցման ուղիներ գտնել, անկախ հեռավորությունից` հոգեպես աջակցել քեզ ու զգացնել տալ իր ներկայությունը, իր այնքան ցանկալի ներկայությունը»:

Մի քանի ամիս ինտերնետով շփվելուց հետո երիտասարդները փոխանակվել են հեռախոսահամարներով: Ստյոպան ամեն անգամ Լուսինեի մասին խոսելիս անընդհատ պետք է շեշտի, որ իր սերը մնաց անպատասխան:

«Կյանքիս մեջ առաջին անգամ նրա համար եմ Գյումրի գնացել: Ամբողջ ճանապարհին մտածում էի` կարող է ստի, չգա, բայց եկավ: Երբ առաջին անգամ տեսա, հասկացա, որ նա է` միակս, կյանքիս իմաստը», – ասում է Ստյոպան:

Երիտասարդների իրական շփումը կարճ է տևել. 24-ամյա աղջիկը մերժել է նրա ամուսնության առաջարկը` պատճառաբանելով, որ ամուսնանալու մտադրություն չունի դեռ, ցանկություն ու ժամանակ նույնպես: Պատասխանը չի վշտացրել Ստյոպին, նա համբերատար սպասում է, սակայն ընթացքում մեկ այլ խնդիր է առաջացել` ինտերնետ կախվածություն:

Տղայի ընկերների խոսքերով նա առավոտից երեկո ինտերնետն է քրքրում, ասում է, իբր մասնագիտական թեմաներ է փնտրում. քանդակագործ է, բայց իրականում տարբեր սոցիալական կայքերով ծանոթություններ է հաստատում`գուցե այդպես լրացնելով Լուսինեի բացը:

«Այսօր ինտերնետով ծանոթացող աղջիներին լուրջ չեն վերաբերվում, այսինքն` լուրջ վերաբերվել հնարավոր էլ չէ»,- կարծում է գյումրեցի Վաղարշակ Շուխյանը: «Մենք ավանդապաշտ մարդիկ ենք, ինձ համար դա նորմալ չէ ու որպես կանոն նման ծանոթությունները ոչ մի լուրջ արդյունք էլ չեն տալիս»: 38-ամյա Վաղարշակը պրոֆեսիոնալ մարզիկ է, շատ է եղել արտասահմանում և մի բան է փաստում, – «հայրենիքից, մեր ավանդական բարքերից լավը չկա», – և կոչ է անում հրաժարվել նմանատիպ ծանոթություններից: Գյումրիում այսօր շատերն են նրա պես մտածում, շատերն են փնովում ինտերնետն ու սոցիալական կայքերը:

Փնովումը վերածվում է ապշանքի, երբ օնլայն ծանոթության արդյունքում զույգերն ամուսնանում են:

Այդպես եղավ Միհրանի և Անահիտի հարազատների հետ, երբ օրեր առաջ նրանք նշանվեցին: Միհրանն ու Անահիտը նույնպես ծանոթացել են համացանցի միջոցով: Մի քանի ամիս առաջ Միհրանը աղջկա էլեկտրոնային էջին միջոցառման հրավեր ուղարկեց և ստացավ դրական պատասխան:  

«Առաջին անգամ շատ պատահական մեր հայացքները հանդիպեցին սբ. Վալենտինի տոնին: Հենց այդ պահին որոշեցի, որ կյանքս ուզում եմ կապել մի աղջկա հետ, ում անունն էլ չգիտեմ: Հետաքրքրվելով` պարզեցի, որ ընդհանուր շատ մտերիմներ ունենք ու վերջապես կարողացա պարզել սիրելիիս անունն ու հեռախոսահամարը: SMS-ների միջոցով ուղարկում էի իմ ստեղծագործությունները: Ի դեպ նախկինում ոչ մի անգամ չէի մտածել ստեղծագործելու մասին», – խոստովանում է Միհրանը

20-ամյա Միհրանի և 18-ամյա Անահիտի նշանդրենքը կոտրեց գյումրեցիների ևս մի կաղապար` վիրտուալ կյանքը դարձնելով երջանիկ իրողություն:                   

Աղբյուր` JNews.am