Skip to content

Mega Мagazines. ամսագրերը ծաղկում են թերթերի մոխրագույն ֆոնին

Հայաստանում գնալով աճում է ժամանցային ամսագրերի թիվը, այն դեպքում, երբ օրաթերթերի խմբագիրները բողոքում են թերթերի ընթերցանության ցածր մակարդակից: Ըստ ՀՀ արդարադատության նախարարության տվյալների՝ վերջին երեք տարվա ընթացքում Հայաստանում ավելացել է 52 անուն ժամանցային թերթ ու ամսագիր: Եվ այս թիվը կազմում է պետռեգիստրում գրանցված ընդհանուր` 1159 անուն տպագիր լրատվամիջոցների ընդամենը 4%-ը: Սրանցից 759-ը թերթեր են, իսկ 364-ը ամսագրեր:

«Պսպղուն» ամսագրերի շուկան Հայաստանում սկսեց զարգանալ 2004 թվականից: Հենց այդ ժամանակ լույս տեսան այնպիսի ամսագրեր, ինչիպիսիք են «Աֆիշա»-ն, «Elite Life»-ը, «Երևան»-ը: Հետագայում դրանց թիվը կտրուկ կաճի և հիմնականում կքարոզեն շքեղ ապրելակերպ` թանկարժեք մեքենաներ, եվրոպական բրենդերի հագուստ և կարևորը, որ ամեն ինչ էքսկլյուզիվ` հատուկ ամսագրի ընթերցողի համար:

Մինչդեռ փոքր շուկայի հետևանքով, որը գործնականում սահմանափակվում է համահայկական մայրաքաղաքով, նմանատիպ ամսագրերից շատ քչերին է հաջողվում կայուն դիրք գրավել: «Design Delux» ամսագրի գլխավոր խմբագիր Հասմիկ Շամցյանի խոսքերով՝ ամսագրի բովանդակությունը չի սահմանափակվում անվանման թելադրած թեմայով: «Մենք փորձում ենք ընթերցողների մեծ լսարան հավաքել ինչպես դիզայնի մասնագետների, այնպես էլ ոչ մասնագետների շրջանում: Այդ պատճառով էլ գրում ենք ոչ միայն ճարտարապետության և դիզայնի մասին, այլ նաև մշակութային իրադարձությունների մասին առհասարակ», – ասում է Շամցյանը:

Ժամանցային ամսագրերը, որոնց տպաքանակը շատ դեպքերում չի գերազանցում 5000 օրինակը, կրպակներում վաճառվում է 800-2500 դրամով(օրաթերթերը Հայաստանում արժեն 100-150 դրամ և ունեն սահմանափակ քանակությամբ վճարովի հայտարարություններ): Այնուամենայնիվ, այդ ամսագրերից շատերը թերթելով՝ հաճախ տպավորություն է ստեղծվում, որ խմբագրությունն աշխատում է ոչ թե ընթերցողի, այլ գովազդատուի համար. մեծ է պրոմո-տեքստերի և գովազդների քանակը: Սա կապված է այն բանի հետ, որ տպաքանակի մի մասը բաժանվում է ռեստորաններում, բարերում, սրճարաններում, գեղեցկության սրահներում և այլ հասարակական վայրերում: «Միայն ամսագրերի վաճառքով եկամուտ ապահովելն անհնար է: Հիմնական եկամուտը գալիս է գովազդատուներից, իսկ վաճառքը փոքր  տոկոս է կազմում», – ասում է Իլյա Մանթառլյանը, ով 2004 թվականին հիմնադրել է «Night People Yerevan» ամսագիրը Երևանի գիշերային կյանքի մասին:

Իլյայի կարծիքով՝ վաճառքը PR-արշավի միայն մի մասն է: «Գովազդատուին, իհարկե, ձեռնտու է, որ ամսագիրն անվճար բաժանվի և ոչ թե մնա կրպակներում», – նշում է նա: Հայկական շատ ամսագրերի սեփականատերեր այսօր փորձում են ելք գտնել դեպի միջազգային շուկա՝ Ռուսաստան, ԱՄՆ, Վրաստան, որպեսզի զարգացնեն բիզնեսը և մնան մրցունակ: Նման ձեռներեցներից է Իլյա Մանթառլյանը, ով այսօր Թբիլիսիում տպագրում է երկլեզու (վրացերեն/անգլերեն) «Inside Georgia» ամսագիրը:

Համեմատելով երկու հարևան երկրները՝ Իլյան նկատում է, որ Երևանում ներկայացված են մի քանի խոշոր բրենդեր, որոնք չկան Թբիլիսիում և խոշոր գովազդատու են հանդիսանում:

«Մյուս կողմից Թբիլիսիում լավ հիմքերի վրա է դրված տուրիզմը, հանգստի և ժամանցի ոլորտը, որոնք տարեց տարի էլ ավելի են զարգանում», – ավելացնում է նա:

Վրաստանի հիշարժան վայրերի մասին պատմող ամսագրի հիմնադիրը նախատեսում է ընդգրկել նաև տեղեկություններ Հայաստանի մասին: «Մենք ուզում ենք վրացի ընթերցողներին ներկայացնել Հայաստանը, որոնք այնքան էլ տեղեկացված չեն մեր երկրի մասին, ինչպես նաև դրանով գրավել հայկական գովազդատուներին: Այդպիսով մեր ամսագիրը կամուրջ կհանդիսանա երկու երկրների միջև», – ասում է Իլյան:

[[wysiwyg_imageupload:86:]]2011 թվականը հայկական մեդիաբիզնեսում նշանավորվեց հայտնի ամերիկյան բրենդի՝ «Cosmopolitan» ամսագրի գալստով: Շուկայի ներկայացուցիչների խոսքերով՝ առաջին հայերեն բրենդային ամսագիրը միայն կնպաստի երկրում շուկայի զարգացմանը: «Իմ գործընկերները՝ տեղական ամսագրերի սեփականատերերը, միակարծիք են, որ համաշխարհային բրենդերի ի հայտ գալը շուկայում կօգնի ավելացնել գովազդի գինը», – ասում է Իլյա Մանթառլյանը:

Մինչ հիմա Հայաստանում ամենաբարձր գովազդային գին սահմանողներից է ռուսերեն լեզվով «Երևան» ամսագիրը (խմբագրությունները Մոսկվայում և Երևանում), որի տպաքանակը կազմում է 120000 օրինակ և տարածվում է Ռուսաստանում, Ուկրաինայում, Հայաստանում, Վրաստանում և ԱՄՆ-ում: Գովազդի մեկ էջի գինը կազմում է մոտ 11000 ԱՄՆ դոլար, իսկ շապիկի գովազդը՝ ավելի քան 21000 դոլար: Տեղական ամսագրերում, ինչպիսին է օրինակ «El Style»-ը, գովազդի մեկ էջի գինը տատանվում է 130-640 դոլարի սահմաններում, իսկ առաջին էջում գովազդի գինը հասնում է մինչև 2300 դոլարի:

Հայկական «Cosmo»-ն խաղալու է իր կանոններով. ներկայացուցիչներն ասում են, որ գովազդի գինը ավելի բարձր է լինելու, քան մյուս ամսագրերում, իսկ համարի գինը` ավելի մատչելի (կրպակներում արդեն վաճառվում է «Cosmo»-ի փոքր և մեծ տարբերակները` 1000 և 1300 դրամ):

«Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի «Cosmopilitan»-ը հայերենով հասանելի լինի երկրի բոլոր երիտասարդ կանանց», – ասում է ամսագրի գլխավոր խմբագիր Հրաչուհի Ութմազյանը (ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանի դուստրը):

Ամսագիրը, որի անդրանիկ համարը լույս է տեսել 2011թ-ի մարտին, ունի 5000 տպաքանակ և անվճար չի բաժանվելու:

«Հայկական ամսագրերին լավագույն դեպքում հաջողվում է վաճառել 3000 օրինակ: Մենք ուզում ենք հաղթահարել այդ սահմանը: 1 ամսագրին միջին հաշվով հասնում է 5 ընթերցող», – ասում է Հրաչուհի Ութմազյանը:

Մինչդեռ Հայաստանում ամսագրերի բաժանորդագրումների թիվը մնում է անփոփոխ՝ տարեկան 400 օրինակ: Այս մասին պատմեց «Հայմամուլ» ընկերության տնօրեն Արշալույս Մանուկյանը, ով զբաղվում է թերթերի բաժանորդագրմամբ:

«Վերջին տարիներին շատ կազմակերպություններ, կապված ֆինանսական ճգնաժամի հետ, նվազեցնում են իրենց բաժանորդագրման ծախսերը, և մենք դժվարությամբ ենք պահում նույն մակարդակը: Բայց այսօր պահանջարկ են վայելում գիտական և մասնագիտական ամսագրերը Ռուսաստանից», – նշում է Արշալույս Մանուկյանը:

Աղբյուր` JNews.am