ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ ապրիլի 23-ը Գրքի և հեղինակային իրավունքի միջազգային օրն է: Արդեն երեք տարի է` Հայաստանի մշակույթի նախարարությունը ևս միացել է օրվա խորհրդին և պարբերաբար նախաձեռնում է այդ օրվան նվիրված միջոցառումների շարք, որոնք միտված են գրքի տարածմանը և հեղինակային իրավունքների իրազեկման բարձրացմանը: Այս տարի միջոցառումների շարքը սկսվել է ապրիլի 21-ից և շարունակվելու է մինչև ապրիլի 26-ը:
Թե ինչ ազդեցություն են ունեցել նման միջոցառումները հանրության շրջանում առայժմ ուսումնասիրված չէ, բայց համաձայն մասնագետների գնահատականի այսօր Հայաստանում հեղինակային իրավունքի ոտնահարման ցուցանիշը 90 տոկոսից ավելի է:
Ընդ որում`խախտումներն առկա են գրեթե բոլոր ասպարեզներում. չկա մի ոլորտ, որի մասին խոսելիս կարելի է բացառել «պիրատության» դեպքերը: Թերևս, այդ առումով «ամենամաքուրը» թատրոններն են, որտեղ եթե որևէ ժամանակակից գործ է բեմադրվում, վարձատրվում են ստեղծագործական խմբի բոլոր անդամները` սցենարի հեղինակը, ռեժիսորը, կոմպոզիտորը, օպերատորը, պրոդյուսերը (եթե հեղինակի մահից անցել է 70 տարի, հեղինակային իրավունքի մասին օրենքն իր ուժը կորցնում է):

Եթե մշակույթի դասական ճյուղերն առավել «ազնիվ» են, ապա երաժշտության և հեռուստատեսության դեպքում գրագողությունը սովորական երևույթ է մեզանում: Մի դեպքում դա արտահայտվում է կեղծ ձայնասկավառակների արտադրությամբ, որը հսկայական շահույթ է ապահովում օրինազանցներին, մյուս դեպքում`լրատվամիջոցներում այս երևույթի դժվար ապացուցելի համատարած դրսևորումներով:
Ապօրինի ձայնասկավառակների հեղեղը շուկայում փորձեց կրճատել օրենսդիրը` ընդունելով «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» օրենքը, որն ուժի մեջ մտավ այս տարվա մարտի 1-ից: Սակայն նույնիսկ այս իրավիճակում պատկերն այնքան էլ չփոխվեց: Այսօր էլ սպառողը նախընտրում է առանց դրոշմանիշի, բայց մատչելի սկավառակ գնել` այդպիսով ինքն էլ մասնակից դառնալով օրինախախտության շղթային: Եվ տպավորությունն այնպիսին է, որ հայ երգիչ-երգչուհիները անտարբեր կամ գոնե հանդուրժող են նման խախտումների նկատմամբ:
«Հայ հեղինակ» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Ներսիսյանը սա պայմանավորում է հեղինակների անվճարունակ լինելու հանգամանքով: Նա բացատրում է, որ դատարանում սեփական իրավուքները պաշտպանելու համար հաճախ հեղինակին բարձր որակավորում ունեցող փաստաբան է հարկավոր: «Ցավոք սրտի, մեր դատավորները բանիմաց չեն և չեն տիրապետում ոլորտին, օրենքին, հետևաբար` դժվար է նրանցից արդար վճիռ ակնկալել»,- հավելում է Սուսաննա Ներսիսյանը` իբրև օրինակ բերելով Միացյալ Նահանգների փորձը, որտեղ հեղինակային իրավունքին վերաբերող դատավարություններն այնքան շատ են, որ դատարանները կարող են հենվել նախադեպային որոշումների վրա:
Իսկ ի՞նչ անի լրագրողը, երբ նա պատահաբար բացում է որևէ թերթ կամ կայք ու կարդում սեփական մտքի արտացոլանքներն ուրիշի անվան ներքո:
Թեև «Հայ հեղինակ»-ի ղեկավարը հավաստիացնում է, որ իրենց գրասենյակ հաճախ դիմում են նաև լրագրողները, բայց պարզվում է, որ լրագրողական դաշտում սեփական իրավունքները պաշտպանելը շատ ավելի դժվար է: Մասնավորապես` «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքը լրատվությունը հեղինակային իրավունքի օբյեկտ չի համարում: Ըստ Սուսաննա Ներսիսյանի` լրագրողական նյութը հեղինակային իրավունքի օբյեկտ է, եթե այն իրենից վերլուծություն է ներկայացնում. մի բան, որ դժվար է տարանջատել նույնիսկ մասնագետների համար:
ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի կարծիքով «Հեղինակային իրավունքի մասին» ՀՀ օրենքը, որի վերջին տարբերակը գործում է 2006 թվականից, բավականին պրոգրեսիվ և լավ օրենք է. խնդիրները միայն դրա կիրարկման հետ են կապված: Պատասխանատուներն օրենքի կիրակումը համարում են հեղինակների պարտականությունը: «Այս օրենքը մեխանիզմների կարիք չունի: Օրենքում հստակ նշվում է, որ բացառիկ իրավունքը տրվում է հեղինակին»,- պարզաբանում է Սուսաննա Ներսիսյանը
Վերջինիս կարծիքով Հայաստանում հեղինակային իրավունքի և մտավոր սեփականության ոլորտներում մեծ թվով անօրինականություններն ու խախտումները բացասականորեն են անդրադառնում մեր երկրի վարկանիշի վրա և վնաս հասցնում տնտեսությանը:
Աղբյուր` JNews.am