Skip to content

Լրագրողներ առանց սահմանների. Իրանը «գիշատիչ» է մամուլի ազատության համար

Փարիզյան «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը աշխարհի տարբեր քաղաքական առաջնորդների, հանցավոր խմբավորումների և ապստամբների իր ամենամյա ցուցակում, որպես մամուլի ազատության հանդեպ «գիշատչի», ընդգրկել է նաև Իրանին: 

Ըստ կազմակերպության, Իրանի նման կարգավիճակի գլխավոր մեղավորը երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին է, ով «պատասխանատու է լրագրողների նկատմամբ շարունակական բնույթ կրող ճնշումների համար: Միջազգային մամուլի դեմ  հնչեցրած նրա վարակիչ և բորբոքիչ քննադատություններն արթնացրել են կառավարող մարմինների զայրույթը լրատվամիջոցների հանդեպ: Նա լիովին համաձայնել է այն դատական համակարգի հետ, որը 2009-ի օգոստոսին և 2010-ի հունվարին իրականացրեց մի շարք ցուցադրական դատավարություններ՝ լրագրողներին և բլոգերներին անհավանական երկար ժամկետներով ազատազրկելով և որոշ դեպքերում նույնիսկ մահապատժի ենթարկելով: Հեղափոխական պահակախումբը, որն անուղղակիորեն ենթարկվում է Խամենեին, կառավարում է Թեհրանում գտնվող Էվին բանտը, հետևաբար հենց նա է պատասխանատու այդ բանտում լրագրողներին և բլոգերներին տանջելու և այլ ոտնձգությունների համար»:

Կազմակերպությունը Խամենեին մեղադրում է նաև «մարդկության դեմ հանցանքներ կատարելու մեջ»՝ ավելացնելով, որ նախագահ Ահմադինեջադն էլ «ուղղակիորեն պատասխանատու է այս ճնշման համար, որը նա կազմակերպում է կրթության, մշակույթի նախարարների հետ՝ իսլամական և հեղափոխական պահակախմբի աջակցությամբ»:

«2009-ի հունիսից ավելի քան 200 լրագրողներ և բլոգերներ են ձերբակալվել, որոնցից 40-ը մինչև հիմա անազատության մեջ են, իսկ շուրջ 100-ը ստիպված լքել են երկիրը: Ըստ հաշվարկների՝ շուրջ 3000 լրագրող այսօր չի աշխատում, քանի որ նրանց թերթերը փակվել են, կամ էլ այդ թերթերին արգելվել է աշխատանքի վերցնել նրանց»:

Աղյբուր` http://en.irangreenvoice.com/

Լուսանկարը` astreetjournalist.com