Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի` Բելլա և Սեդրակ Քոչարյանների հայցը ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի գործով վճիռն այդպես էլ չհրապարակվեց, թեպետ նախապես հայտարարվել էր, որ այսօր կկայանա այդ գործով դատական վերջին նիստը:
Մինչդեռ Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանը, ով նախագահում է այս նիստը, որոշեց վերսկսել դատաքննությունը որոշ ապացույցներ կրկին հետազոտելու նպատակով:
Քոչարյանների ընտանիքը «Ժամանակ» օրաթերթին դատի է տվել օրաթերթի նախորդ տարվա աշնանը տպագրված երեք հոդվածների համար: Հայցվոր կողմը պնդում է, որ այդ երեք հոդվածներով տարածվել է սուտ տեղեկատվություն: Մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի կնոջ` Բելլա Քոչարյանի մասին թերթը նշել է, որ նա ներգրավված է դեղորայքի բիզնեսում և նրանց ընտանիքին է պատկանում «911» դեղատների ցանցը: Ռոբերտ Քոչարյանի որդի` Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ «Ժամանակի» մեկ այլ հոդվածում գրված էր, որ նրա հովանու ներքո են կատարվում «Սպայկա» ընկերության բեռնափոխադրումները:
Քոչարյանների ընտանիքը «Ժամանակ» օրաթերթից 6 միլիոն դրամի փոխհատուցում է պահանջում` վիրավորանքի և զրպարտության միջոցով հասցված վնասի համար:
Թեպետ կողմերը կարող էին նաև հաշտության գալ դեռ դատական ընթացքի ժամանակ, սակայն հայցվոր կողմը չէր ընդունել «Ժամանակի» ներկայացուցիչ` փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի հաշտության առաջարկը, իսկ օրաթերթում տպագրված հերքումը հաշվի չէր առնվել:

«Ժամանակ» օրաթերթի փաստաբանը դատարանի այսօրվա կայացրած անսպասելի որոշման մեջ ժամանակ ձգելու ակնհայտ միտում է տեսնում. «Մենք ակնկալում էինք, որ այսօր վճիռ կկայացվի, գործը կկարճվի, քանի որ ակնհայտ է, որ հայցվոր կողմը բաց է թողել դատարան դիմելու համար նախատեսված ժամկետը: Սա ավելի շատ քաղաքական որոշում է, քան իրավական»,- համոզված է Բաղդասարյանը:
«Սա պայմանավորված է նաև օրենքում ոչ լիարժեք ձևակերպումների հետ, որ դատարանը չի կարողանում վերջնական որոշում կայացնել: Օրենքը շատ լղոզված է»,- ասում է «Ժամանակի» փաստաբանը:
Իսկ Քոչարյանների ընտանիքի փաստաբանը հեռացավ դատարանից` առանց մեկնաբանություններ տրամադրելու:
Դատական հաջորդ նիստը նշանակվել է մայիսի 20-ին:
Աղբյուր` JNews.am