Skip to content

ԶԼՄ ազատություն և սատիրա. Բրիտանիայի դեսպանը հայկական ԶԼՄ-ների մասին

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլն իր անձնական բլոգում մայիսի 3-ին արված գրառման մեջ նշում է, որ իր հանգստյան օրերի մի մասն անց է կացրել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից ԶԼՄ և քաղաքացիական ներկայացուցիչների հետ կազմակերպած հանդիպմանը` նշելու Մամուլի համաշխարհային օրը և քննարկելու Հայաստանում մամուլի ազատությանը առնչվող ամենահրատապ խնդիրներից մի քանիսը:

Դեսպանը նշում է, որ հանդիպման մասնակիցները ողջունել են անցյալ տարի աշխատանքային խումբ ստեղծելու մասին ընդունած որոշումը, ըստ որի, խումբը կընդգրկի քաղաքացիական հասարակության անդամներ, ովքեր կհետևեն հեռարձակման օրենքում արվող առանցքային բարեփոխումներին: Բազմաթիվ խորհուրդներ են տրվել նաև ԵԱՀԿ և Եվրախորհրդի փորձագետների կողմից (ի դեմս բրիտանացի կոնսուլտանտ Եվա Սալոմոնի): Իսկ նպատակն, ըստ նրա, շատ պարզ է` Հայաստանում ունենալ իսկապես բազմաբնույթ և տարբեր կարծիքներ ներկայացնող լրատվություն:

“Փորձագետ Եվա Սոլոմոնը հանդիպմանը նշել է, որ թվային դարաշրջանը առավել շատ հեռուստաալիքներ ունենալու հնարավորություն է ստեղծում,  և որ լիցենզավորումն ավելի հեշտ պետք է լինի, իսկ պետության նպատակը ԶԼՄ-ներում բազմակարծության ավելացումը պետք է լինի: Այսինքն, պետությունը պետք է ապահովի համապատասխան տեխնիկական եւ բարոյական չափանիշները, իսկ շուկան ինքը որոշի, թե ինչ և որքան ալիքներ լինեն”: Սակայն, ըստ դեսպանի, տարօրինակ է, որ թվայնացման գործընթացի արդյունքում Հայաստանում պակասում է կապուղիների քանակը:

Նա գտնում է, որ չնայած մի քանի անկախ տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցների առկայությանը, միևնույնն է հանրային հեռարձակողներն են ամենահասանելի լրատվամիջոցները Հայաստանում: Եվ շատ կարևոր է, որ նրանք ևս ներկայացնեն անկախ ու բազմաբնույթ կարծիքներ: Իր բլոգում դեսպանը հույս է հայտնել, որ գոնե օրենքում առաջարկվող փոփոխությունները թույլ չեն տա արբանյակային և ինտերնետային հեռարձակումների խիստ վերահսկողություն, և աշխատանքային խումբը կարող է հանդես գալ համաձայնեցված առաջարկություններով ու շարժվել բարեփոխումներին ընդառաջ:

Դեսպանն անդրադարձել է նաև զրպարտության մասին օրենքի կիրառմանը, որի սահմանած տուգանքները կործանարար են ընդդիմադիր թերթերի համար: Նա հույս է հայտնում, որ նոր հասարակական խորհուրդ ստեղծելու մասին մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունից հետո կլինեն որոշ բարեփոխումներ` անշահախնդրորեն միջնորդելու այս դեպքերի լուծմանը: Ըստ նրա` զրպարտության ապաքրեականացումը դրական քայլ է: Սակայն խնդիրը օրենքի կիրարկման մեջ է: Նա համարում է, որ, իհարկե, լուսաբանումը պետք է լինի ճշգրիտ և անկողմնակալ, և որ պետք է անաչառ կարծիքն ու քննադատական ​​մեկնաբանությունը  տարբերել զրպարտությունից:

Բայց նա նաև շեշտում է, որ պետք է առողջ բանավեճի մթնոլորտ ձևավորվի: Ըստ դեսպան Լոնսդեյլի, Հայաստանում պակասում է նաև քաղաքական սատիրան, որը վերջին շրջանում փորձում է լրացնել Արմքոմեդի թիմը (www.armcomedy.com): Դեսպանը ողջունում է Արմքոմեդիի տղաների հումորների նաև անգլերեն լեզվով մատուցումը նրանց համար, ովքեր ի վիճակի չեն վայելելու հումորի նրբությունները հայերենով:   

Image source Flickr

Աղբյուր` JNews.am