Skip to content

15 տարով ազատազրկված լրագրող Էռնեստ Վարդանյանին ներում են շնորհել

Չճանաչված Մերձդնեստրի մոլդովական հանրապետության նախագահ Իգոր Սմիրնովն այսօր մի շարք ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Մամուլի օրվա կապակցությամբ նա ներում է շնորհում Էռնեստ Վարդանյանին: 

30-ամյա Էռնեստ Վարդանյանի նկատմամբ, ով մոլդովական RIA “New Region”-ի լրագրող-վերլուծաբանն է, 2010 թվականի դեկտեմբերի 16-ին Մերձդնեստրյան մոլդովական հանրապետության Գերագույն դատարանի կողմից դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման` լրտեսության ու պետական դավաճանության համար:

Ինչպես նախկինում հայտնել է «Օլվիա-պրես» մերձդնեստրյան պաշտոնական լրատվական գործակալությունը՝ 2010 թվականի ապրիլին Մերձդնեստրի հանրապետության ազգային անվտանգության նախարարությունը ձերբակալել է Էռնեստ Վարդանյանին համաձայն ՔՕ 271-րդ հոդվածի՝ լրտեսության ու պետական դավաճանության մեղադրանքով՝ Մոլդովայի հանրապետության հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար: Ըստ «Օլվիա-պրես»-ի, դատական լսումների ժամանակ Էռնեստ Վարդանյանը զղջացել էր իր արարքի համար և պատմել, թե ինչպես են անվտանգության ծառայության աշխատակիցներն իրեն ստիպել համագործակցել: 

Էռնեստ Վարդանյանի մորաքրոջ դուստր Լիլիթ Աղեկյանը, ով բնակվոմ է Գյումրիում, JNews-ին տեղեկացրեց, որ ներման մասին լուրը նրանք իմացել են քիչ առաջ Էռնեստի ընտանիքի անդամներից, սակայն լուրն այնքան անսպասելի էր, որ հավատալու համար նրանք սկսեցին լրացուցիչ տեղեկություն փնտրել լրատվական կայքերում:

«Մենք մշտապես հանդես ենք եկել նամակներով և հայտարարություններով` դիմելով տարբեր միջազգային ատյանների և հույս ունեցել, որ այս ամենը ապարդյուն չի անցնի, քանի որ համոզված ենք, որ Էռնեստը մեղավոր չէ»,-ասում է Լիլիթը: «Այժմ արդեն շնորհակալություն եմ հայտնում բոլորից, ովքեր աջակցել և կարեկցել են մեզ այս ամիսներին: Գյումրեցի իմ համաքաղաքացիներից եմ շնորհակալ, որ միշտ մեր կողքին են եղել»:

Էռնեստ Վարդանյանի խնամակալության տակ են գտնվում իր երկու անչափահաս երեխաները, մայրը, 16-ամյա քույրը և կինը:

Աղբյուրներ` Olvia-Press , Noviy Region 2, JNews.am և Puls