Skip to content

Փա’ռք մարտիկներին. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցը շարունակում է պայքարը

80-ամյա Մնացական Ջանոյանը ամեն առավոտ ձեռքն է առնում օրաթերթերի և շաբաթաթերթերի կապոցն ու շրջում Գյումրու փողոցներով:

Գյումրեցի շրջիկ լրագրավաճառն ասում է` լավ գիտի իր գործի նրբությունները և անգամ այս տարիքում չի նեղվում աշխատելուց:

«Սարի պես էրեխեք ունեմ, բայց քանի դեռ ուժս տեղնա, ինքս էլ պետք ա աշխատեմ: Համ էլ սիրում եմ գործս` ամեն ինչ գիտեմ»,- ասում է Մնացական պապը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից Մնացականը ցավով է հիշում այդ տարիները: Ասում է` հայրենական պատերազմը պատճառ դարձավ, որ նա դեռ անչափահաս տարիքում զենք վերցնի ձեռքը հայրենիքը պաշտպանելու համար:

«Դաժան էր` կրակ, բոց, ծուխ, արուն, դիակներ և գարշահոտ: Հարազատ ընկերդ աչքիդ առաջ մեռնում ա, իսկ դու թշնամու հետ մահու կռիվ ես տալիս: Չեմ կարող պատմել. իսկականից ահավոր էր»,- հուզվում է նա:

«Եթե ապրել ես ուզում, ապա պետք է պայքարես: Պայքարը տարբեր տարիքում տարբեր կերպ է լինում: Ջահել ժամանակ զենք էի լավ բանեցնում: Զենքովս պայքարեցի ու պատերազմից հաղթանակած դուրս եկա: Հետո էլ ամեն ինչ արեցի, որ երեխեքս ծուռ վիզ չմնան: Հիմա էլ ամեն ինչ անում եմ, որ ես ծուռ վիզ չմնամ ու ոչ մեկի ձեռքին չնայեմ»:

Վերջին 15 տարիներին նրա զենքը թերթն է դարձել, բայց ասում է, որ այսօրվա թերթն ուժը կորցրել է: Նախկինում մշտական գնորդներ ուներ, ապրանքն էլ միշտ լավ էր սպառվում:

«էլ հավատ չկա: Հիմա մարդիկ չեն հավատում թերթերին»:

[[wysiwyg_imageupload:88:]]«Ասում են` թերթերը սուտ են գրում: Երբեմն Լևոն-Սերժ հակամարտությունն է գրավում, այն էլ վերջերս դա էլ խարաբ եղավ: Երեկ գնորդներիցս մեկը հանդիպեց, թե էլ վերջ` թերթ չեմ գնելու` մեջը մի բանա գրած, իրականում` այլա», – ասում է Մնացականը:

Երբ Մնացականը նկատեց, որ մարդիկ սկսում են ավելի քիչ հետաքրքրվել օրաթերթերով, իր ապրանքատեսակը լրացրեց խաչբառերով ու լոտոներով: Այժմ դրանք ավելի շատ են իրացվում, քան օրաթերթերը: Ասում է` օրական իրենից ընդամենը 5 թերթ կարող է գնեն, իսկ լոտո կամ խաչբառ գնողների թիվը հաստատ անհամեմատ ավելի շատ է: Հատկապես լավ է վաճառում թվային խաչբառերը: Դրանք, ըստ նրա, դարդ ու ցավերով գյումրեցիների համար ամենալավ բալասանն են` տարվում են թվերով ու իրականությունը մոռանում:

«Ախր, բալա ջան, սրանք էլ, որ չծախեմ, թոշակով ապրելը բարդ է: Ոչ թե բարդ է, այլ անհնար` 20 հազար եմ ստանում: Դրանով, ո՞ր մի հոգսը հոգամ, ո՞ր մի կոմունալս վճարեմ»:

Մնացականը չի պատրաստվում վերջ տալ լրագրավաճառության «բիզնեսին»:

«Օրս սուտ կլինի, թե այս կապոցը ձեռքս չառնեմ, մեկ-մեկ սրանց հոտին էլ եմ կարոտում»,- ասում է ծերունին, ուղղում է կապոցի պարունակությունը, մեղմ ժպտում և շարունակում ճանապարհը: 

Աղբյուր` JNews.am