«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը ցնցված է այն բռնություններից, որոնք վրացական անվտանգության ուժերը գործածել են մայիսի 26-ի վաղ առավոտյան Թբիլիսիում տեղի ունեցող հակակառավարական ցույցը լուսաբանող լրագրողների հանդեպ:
«Ըստ մեր աղբյուրի՝ ոստիկաննները հարձակում են գործել կամ ձերբակալել նվազագույնը տասներկու լրագրողի», – հաղորդում է «ԼԱՍ»-ն: «Իրադարձությունները լուսաբանող լրագրողների հանդեպ ուժի այս գործադրումը պարզապես անհանդուրժելի է: Մենք կոչ ենք անում թե՛ կառավարությանը, թե՛ ընդդիմությանը հարգել լրագրողներին. նրանք չպետք է դառնան ընթացիկ քաղաքական լարվածության զոհ»:
Մայիսի 21-ից սկսած՝ ամեն օր հազարավոր մարդիկ դուրս էին գալիս ցույցի՝ պահանջելով նախագահ Սահակաշվիլու հրաժարականը: Մայիսի 26-ին՝ կեսգիշերից հետո, ոստիկանությունը ուժ գործադրեց, որպեսզի ցրի ընդդիմության ցույցը Ռուսթավելու պողոտայից: Ընդդիմությունը զգուշացվել էր, որ փողոցը պետք է ազատվի, քանի որ այնտեղ տեղի էին ունենալու Վրաստանի անկախության 20-ամյակին նվիրված տոնակատարություններ:
Ոստիանությունը արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և մահակներ էր օգտագործում ցուցարարներին ցրելու համար: Լրագրողները ենթարկվում էին բանավոր վիրավորանքների և ֆիզիկական հարձակման: Առանց բացատրությունների նրանցից խլում կամ կոտրում էին ֆոտո և տեսախցիկները:

«Այս հարձակումներից շատերը մտածված են եղել», – ավելացնում է «ԼԱՍ»-ն: «Ոստիկանությունը շատ լավ տեղյակ էր, որ այնտեղ կան լրագրողներ: Մի քանի լրագրողի ծեծել են, չնայած, որ նրանց վրա առկա են եղել տարբերակիչ նշաններ: Ոստիկանները լրագրողների վրայից քաշում-պատռում էին մամուլի պատկանելության նշանները»:
Աղբյուր: Reporters Without Borders