Skip to content

Պավել Չերնիկով. «Փոխակերպված (կոնվերգենտ) խմբագրությունը գոյատևման ռազմավարություն է»

Այսօր աշխարհի շատ խմբագրություններում տեղի է ունենում բնույթով տարբեր լրատվամիջոցների միավորման գործընթաց (առցանց լրատվամիջոցներ, տպագիր մամուլ, ռադիո, հեռուստատեսություն). միավորվում են տվյալների բազաները, ինչը շուկայում ակտիվորեն մրցակցելու հնարավորություն է տալիս: Միավորված նյուզրումի են անցել այնպիսի առաջատար մեդիա հոլդինգներ, ինչպիսիք են «Daily Telegraph»-ը, «Bild»-ը, «Financial Times»-ը, «BBC»-ին և շատ ուրիշներ: Խմբագրության աշխատանքների նոր կազմակերպումը թույլ է տալիս օպտիմալացնել ծախսերը և պարզեցնել խմբագրության կառուցվածքը: Փոխակերպված խմբագրությունները ոչ միայն բիզնեսի հնարավորություն են ստեղծում, այլև փոքր հրատարակչություններին թույլ են տալիս գոյատևել ճգնաժամի և կոշտ մրցակցության պայմաններում: Հայաստանում, ցավոք, տպագիր լրատվամիջոցների մի փոքր մասն է միայն լիարժեք զարգացնում առցանց ուղղությունը:

Այսօր աշխարհի շատ խմբագրություններում տեղի է ունենում բնույթով տարբեր լրատվամիջոցների միավորման գործընթաց (առցանց լրատվամիջոցներ, տպագիր մամուլ, ռադիո, հեռուստատեսություն). միավորվում են տվյալների բազաները, ինչը շուկայում ակտիվորեն մրցակցելու հնարավորություն է տալիս: Միավորված նյուզրումի են անցել այնպիսի առաջատար մեդիա հոլդինգներ, ինչպիսիք են «Daily Telegraph»-ը, «Bild»-ը, «Financial Times»-ը, «BBC»-ին և շատ ուրիշներ: Խմբագրության աշխատանքների նոր կազմակերպումը թույլ է տալիս օպտիմալացնել ծախսերը և պարզեցնել խմբագրության կառուցվածքը: Փոխակերպված խմբագրությունները ոչ միայն բիզնեսի հնարավորություն են ստեղծում, այլև փոքր հրատարակչություններին թույլ են տալիս գոյատևել ճգնաժամի և կոշտ մրցակցության պայմաններում: Հայաստանում, ցավոք, տպագիր լրատվամիջոցների մի փոքր մասն է միայն լիարժեք զարգացնում առցանց ուղղությունը:

«Ինտերնյուզ» կազմակերպության հրավերով «Kommersant-Online»-ի գլխավոր խմբագիր Պավել Չերնիկովը Հայաստանում անցկացրեց փոխակերպված խմբագրությունների կազմակերպման թեմայով սեմինար: Ըստ փորձագետի` ռուսական առաջատար ԶԼՄ-ները մուտք գործեցին համացանց ընդամենը 2006 թվականին` ուշացած, և այսօր runet-ում, ըստ այցերի քանակի, առաջատար են տեղեկատվական առցանց պարբերականները: Այնուամենայնիվ, Ռուսաստանի ամենաազդեցիկ մեդիա հոլդինգներից մեկի` «Կոմերսանտ հոլդինգի», առցանց տարբերակը` «kommersant.ru»-ն, շաբաթական ունենում է չորս միլիոն այցելու և օնլայն տարբերակի եկամուտներն աճում են: «Կոմերսանտ»-ի հսկայական վեբ-պորտալն ունի շուրջ 100 տարբեր էջեր, որտեղ ներկայացված են հոլդինգի բոլոր տպագիր հրապարակումները, ինչպես նաև ռադիո «Kommersant FM»-ը: Մինչդեռ կայքով զբաղվում է պրոֆեսիոնալների ընդամենը 5 հոգանոց խումբ: Այդպիսով, խմբագրությունում կուտակող բովանդակությունը հասնում է ոչ միայն տպագիր թերթերի ընթերցողներին, այլ նաև ղեկին գտնվող ռադիոլսողներին, համացանցից օգտվողներին, ընդ որում` նաև շարժական սարքավորումների միջոցով:

– Պավել, որքա՞ն ժամանակ է հարկավոր խմբագրության փոխակերպման համար, և ինչի՞ց պետք է սկսել:

– Դա կախված է շատ գործոններից. խմբագրությունների քանակից, տարիքից, փորձառությունից և լրագրողների սովորույթներից, շուկայում տիրող իրավիճակից, աշխատանքային օրենսգրքից: Օրինակ, Ավստրիայում խմբագրության աշխատանքների վերակազմակերպումը բարդանում է արհեստակցական միությունների հզոր ազդեցության և աշխատակիցների ուժեղ սոցիալական պաշտպանվածության պատճառով. աշխատանքային պայմանագրերը կնքվում են 5-7 տարով, և հնարավոր չէ դրանցում փոփոխություն կատարել: Դրա համար էլ այնտեղ այդ գործընթացը կարող է տարիներ տևել: «Կոմերսանտ»-ում խնդրի ուսումնասիրումն ու ռազմավարության մշակումը շուրջ մեկ տարի տևեց, իսկ ահա անցումը աշխատանքային նոր սխեմայի` մեկ ամսից քիչ:

Մեկ ամսվա ընթացքում խբագրությունը սովորեց և հարմարվեց ապրել նորովի: Սակայն վեց ամիս հետո էլ դեռ պետք է ինչ-որ բաներ հարմարեցնել և օպտիմալացնել:

-Ազդո՞ւմ է արդյոք առցանց տարբերակը տպագիր թերթերի վաճառքի վրա:

– Մենք վստահ ենք, որ տպագիր հրապարակումների և դրանց առցանց տարբերակների լսարանները չեն հատվում: Դժվար է պատկերացնել, որ կայքին սովոր ընթերցողը կանոնավոր կերպով թերթ գնի: Եվ հակառակը, եթե մարդն այնքան է սովոր թերթ կարդալուն, որ նա կանոնավոր գնում է այն, ապա դժվար թե նա հեշտությամբ հրաժարվի դրանից և անցնի ինտերնետի: Աշխարհի որոշ թերթեր չեն վախենում այսօր արդեն համացանցում տեղադրել այն, ինչը թերթում կտպվի միայն վաղը և չեն վախենում լսարան կորցնելուց: Այնուամենայնիվ, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ իրերի այս դասավորությունը չի փոխվի մոտ ապագայում: Այդ պատճառով, ամեն դեպքում խմբագրությունների մեծ մասը բացառիկ նյութերը պահում է թերթերի համար և դրանք համացանցում հրապարակում միայն թերթում տպվելուց հետո’ վախենալով, որ համացանցում տեղադրելուց հետո թերթը կկորցնի իր հետաքրքրությունը ընթերցողի համար:

-Ինչպիսի՞ն է այդպիսի խմբագրությունների արդյունավետությունը մարզային (կամ փոքր բյուջե ունեցող) լրատվամիջոցների համար:

-Իմ կարծիքով այն խմբագրությունները, որտեղ լրագրողները, խմբագիրները և այլն ի վիճակի են ապահովել մուլտիմեդիա բովանդակություն, օպերատիվ կերպով մշակել իրադարձությունները համացանցի համար, իսկ հետո նաև թերթին հարիր խորությամբ տարբեր տեխնոլոգիական ձևաչափերով ներկայացնել տեղեկատվությունը, այդպիսի խմբագրություններն ի վիճակի են գոյատևել նախ և առաջ մարզերում: Այդ պատճառով, ըստ դիտարկվող միտումների, մոտ ապագայում գովազդից ստացվող եկամուտը թերթերում և դրանց տպաքանակի նվազումը անխուսափելի է: Եվ եթե խոշոր համազգային թերթը կարող է մի կերպ հաղթահարել տպաքանակի, ասենք, մեկուկես-երկու անգամ անկումը, ապա փոքր բյուջե ունեցող լրատվամիջոցների համար այդպիսի անկումը կործանարար է: Դրա համար, իմ կարծիքով անցումը փոխակերպված խմբագրությունների պարզապես եկամուտների օպտիմալացման ռազմավարություն և արտադրողականության բարձրացում չէ, այլ թերևս գոյատևելու միակ ռազմավարություն: 

Աղբյուր` JNews.am