Skip to content

Գնե՞լ, թե՞ չգնել նոր հեռուստացույց. Հայաստանում հեռուստադիտողն անմասն չի մնա թվայնացմանն անցնելու գործընթացից

Համաձայն 2006թ-ին հաստատված Միջազգային հեռահաղորդակցության միության համաձայնագրի, Հայաստանը 2015 թ-ի հունվարից ռադիոհաղորդումների և հեռուստահաղորդումների անալոգային հեռարձակման տարբերակից պետք է անցնի թվային տարբերակի:

Թվային հեռարձակման առավելությունը ոչ միայն առավել անարգել հեռարձակման ու պատկերի և ձայնի բարձր որակի մեջ է, այլև միևնույն հաճախականությամբ մի քանի հեռուստածրագրերի հեռարձակման հնարավորության, ինչպես նաև թե հեռարձակողների և թե հեռուստադիտողների համար ստեղծվող մի շարք նոր տեխնիկական հնարավորությունների: Այսօր արդեն թվային հեռարձակման առավելությունը Երևանում կարող են գնահատել մալուխային և IP-հեռուստատեսության 3 օպերատորների բաժանորդները:

Ըստ պաշտոնական տվյալների` Հայաստանում հեռարձակման նոր ձևաչափին ամբողջական անցումը կարժենա շուրջ 30 միլիոն դոլար: Ինչպես նշում է Հայաստանում ռադիո և հեռուստահաղորդումների հեռարձակման թվային համակարգի ներդրման միջգերատեսչական հանձնաժողովի տեխնիկական հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Սիմոն Աղաջանյանը` այս գումարը կտրամադրվի փուլ առ փուլ, սակայն ավելացնում է, որ ֆինանսավորման աղբյուրներն առայժմ հայտնի չեն և հաստատված չեն:

Համաձայն 2006թ-ին հաստատված Միջազգային հեռահաղորդակցության միության համաձայնագրի, Հայաստանը 2015 թ-ի հունվարից ռադիոհաղորդումների և հեռուստահաղորդումների անալոգային հեռարձակման տարբերակից պետք է անցնի թվային տարբերակի:

Թվային հեռարձակման առավելությունը ոչ միայն առավել անարգել հեռարձակման ու պատկերի և ձայնի բարձր որակի մեջ է, այլև միևնույն հաճախականությամբ մի քանի հեռուստածրագրերի հեռարձակման հնարավորության, ինչպես նաև թե հեռարձակողների և թե հեռուստադիտողների համար ստեղծվող մի շարք նոր տեխնիկական հնարավորությունների: Այսօր արդեն թվային հեռարձակման առավելությունը Երևանում կարող են գնահատել մալուխային և IP-հեռուստատեսության 3 օպերատորների բաժանորդները:

Ըստ պաշտոնական տվյալների` Հայաստանում հեռարձակման նոր ձևաչափին ամբողջական անցումը կարժենա շուրջ 30 միլիոն դոլար: Ինչպես նշում է Հայաստանում ռադիո և հեռուստահաղորդումների հեռարձակման թվային համակարգի ներդրման միջգերատեսչական հանձնաժողովի տեխնիկական հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Սիմոն Աղաջանյանը` այս գումարը կտրամադրվի փուլ առ փուլ, սակայն ավելացնում է, որ ֆինանսավորման աղբյուրներն առայժմ հայտնի չեն և հաստատված չեն:

Ակնկալվում է, որ նախագիծը հիմնականում կիրականացվի միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից տրամադրվող անտոկոս վարկերի հաշվին: Դրանք մարելու համար բացառված չէ, որ պետությունն արդյունքում սեփականաշնորհի թվային պետական հեռուստառադիոհեռարձակող ցանցի մի մասը:

«ՀՀ Կառավարությանը ներկայացվել է Հայաստանում թվային հեռուստառադիոհեռարձակման ներդրման աշխատանքների կատարման ժամանակացույցի և գործողությունների հաստատման վերաբերյալ կառավարության որոշման նախագիծ»,- նշում է Աղաջանյանը:

Թվայնացումը կսկսվի Երևան քաղաքից և Արարատյան դաշտավայրից, որտեղ կենտրոնացած է Հայաստանի բնակչության 50 տոկոսը: Բացի այդ, ինչպես նշում է փորձագետը, բարենպաստ ռելիեֆն ու ենթակառուցվածքի զարգացումն այս շրջանում պակաս ծախսատար կլինեն:

Մրցութային հիմունքներով 4 մուլտիպլեքսներում (3-ը մայրաքաղաքային, 1-ը` հանրապետական) ընդգրկված բոլոր հեռուստածրագրերի դիտումը կլինի անվճար: Նշենք, որ մայրաքաղաքային 3 մուլտիպլեքսներից յուրաքանչյուրը ներառում է 6 հեռուստա և 4 ռադիոհաղորդում, իսկ հանրապետական մուլտիպլեքսը` 9 հեռուստա (8 երևանյան և 1` տեղական) և 4 ռադիոհաղորդում:

«Անալոգային հեռարձակման անջատումից հետո ազատ հաճախականությունները կվաճառվեն մասնավոր օպերատորներին, որոնցում նրանք իրավունք կստանան շահագործելու մուլտիպլեքսներ, իսկ թե ինչ հաղորդումներ կհեռարձակվեն դրանցով, կորոշի շուկան»,- ասում է Աղաջանյանը: Այդ հեռուստահաղորդումների դիտումը, ամենայն հավանականությամբ, կլինի վճարովի: Այդ կերպ կմեծանա հեռուստատեսային բովանդակության մրցակցությունը:

Կփոփոխվեն նաև հեռուստաալիքների համար սահմանված պետական տուրքերը: Այսպիսով, ըստ «Պետտուրքի մասին» օրենքում կատարված փոփոխությունների, թվային հեռարձակմանն անցնելուն զուգահեռ 3 պետական մուլտիպլեքսներով հեռարձակվող հեռուստաալիքները Երևանում կվճարեն տարեկան 10 միլիոն դրամի չափով պետտուրք և տարեկան 20 միլիոն դրամի չափով`եթե ցանկանան հեռարձակվել նաև մարզային պետական մուլտիպլեքսով: Մարզային հեռուստաալիքների համար տարեկան պետտուրքը կկազմի 1 միլիոն դրամ:

Ըստ Աղաջանյանի` հառուստառադիոհեռարձակման հանրապետական թվային ցանցի կառուցման ողջ ընթացքում (2011-2014թթ) անալոգային և թվային հեռարձակումները կիրականացվեն զուգահեռաբար, իսկ 2015թ-ի հունվարի 1-ից Հայաստանը կանջատի անալոգային հեռարձակումը:

[[wysiwyg_imageupload:109:]]Մինչդեռ, ինչպես նշում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հեռուստառադիոհեռարձակման թվայնացման համակարգին անցնելու գործընթացն ուսումնասիրող աշխատանքային խմբի փորձագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու Մարտին Այվազյանը, անալոգային հեռարձակումը պետք է հանվի բնական ճանապարհով: «Սրանում ինչ-որ պարտադրանք կա: Եթե համեմատենք սև ու սպիտակից գունավոր հեռարձակմանն անցնելու հետ, ապա այս երկու ձևաչափերն էլ զուգահեռ գոյություն ունեին այնքան ժամանակ, քանի դեռ բնակչությունն աստիճանաբար չանցավ գունավոր հեռուստացույցների»,- նշում է փորձագետը:

Ըստ փորձագետի` թվային հեռարձակման անցնելով` Հայաստանում մեծ «հեղաշրջում» տեղի չի ունենա, քանի որ հեռուստադիտողն արդեն սովոր է արբանյակային հեռուստաալիքների լավորակ հեռարձակմանը, իսկ հեռուստաստուդիաներում արդեն իրականացվում է թվային սարքավորումներով հեռուստաարտադրություն, ինչը հեռարձակելու համար ձևափոխվում է անալոգայինի:

Հեռարձակման նոր որակ ստանալու համար սպառողը նույնպես պետք է կատարի իր ներդրումը: Եթե չունեք վերջին մոդելի հեռուստացույց, ապա թվային ազդանշանի ստացման համար անհրաժեշտ կլինի դեկոդեր (ապակոդավորող սարք), ինչը թվային ազդանշանը կդարձնի անալոգային: Դեկոդերի արժեքը միջազգային շուկայում տատանվում է 15-120 դոլարի սահմանում: Միջին որակի դեկոդերի արժեքը շուրջ 30 ամերիկյան դոլար է:

Հայաստանի 100 000 սոցիալապես անապահով ընտանիքների համար նախատեսվում է տրամադրել անվճար դեկոդերներ և անտենամալուխային համակարգ: «Պետք է նշել, որ 2006թ-ից հետո արտադրված հեռուստացույցների մեջ սխեմատիկորեն տեղադրված է թվային դեկոդեր, ուստի լրացուցիչ դեկոդեր գնելու անհրաժեշտություն չկա»,- նշում է Աղաջանյանը:

Ելնելով Հայաստանի միկրոէլեկտրոնիկայի ոլորտում ունեցած ներուժից` դեկոդերներ կարող են արտադրվել նաև Հայաստանում, արդյունքում դրանք կարող են առավել մատչելի լինել բնակչության համար:

«Դեկոդերներն արտադրվում են պարզ տեխնոլոգիայով, և Հայաստանը լիովին կարող է դրանք արտադրել: Եվ եթե նույնիսկ դրանց արժեքը զգալիորեն էժան չլինի, քան ներմուծվող սարքավորումներինը, ապա գոնե այն շահավետ կլինի հայրենական արտադրողների համար», – կարծում է Այվազյանը:

Չնայած լիակատար անցումը թվային հեռարձակման տեղի կունենա 4 տարի հետո, այսօր արդեն կենցաղային տեխնիկայի խանութներից կարելի է ձեռք բերել լայնէկրան HD հեռուստացույցներ:

«HD հեռուստացույցներ սկսել ենք վաճառել 2006թ-ից: Այն ժամանակ HD ձևաչափով հեռարձակումներ հնարավոր էր դիտել ընդամենը 5 արբանյակային ալիքներով»,- ասում է «AG Electronics» խանութների ցանցի խորհրդատու Հայկ Մանուչարյանը:

Այսօր HD հեռուստացույցների հնարավորությունները Հայաստանում կարելի է օգտագործել միայն DVD-սկավառակներ դիտելու և որոշ արբանյակային ու մալուխային թվային ալիքներ դիտելու համար: «Մենք գնորդներին բացատրում ենք, որ անալոգային հեռուստահաղորդումներ դիտելիս պատկերն իդեալական չի լինի: Հաճախ գնորդներն ուղղակի խնդրում են` ցույց տալ իրենց ամենաթանկ ապրանքը` չհետաքրքրվելով տեխնիկայի լրացուցիչ հնարավորություններով»,- ասում է խորհրդատուն:

Ըստ Մանուչարյանի` լայնաֆորմատ հեռարձակման անցնելու դեպքում (16:9) հին մոդելների հեռուստացույցների ոչ լայնաֆորմատ էկրանին պատկերը քառակուսու կվերածվի (4:3), սակայն այդ դեպքում պատկերի շուրջ որոշակի տարածք կկորչի:

Այդ «էֆեկտը» արդեն կարելի է նկատել ռուսական «Առաջին ալիք»-ը դիտելիս, որի հեռարձակումը հունիսի 1-ից իրականացվում է լայնաֆորմատ ռեժիմով: Կարճ ասած` հեռարձակման լիարժեք որակ ստանալն անհնար է առանց նոր մոդելների հեռուստացույցների: Հայաստանում լայնաֆորմատ HD հեռուստացույցների (32 դույմ) միջին արժեքը շուրջ 300 000 դրամ է ($800): Սակայն բացառված չէ, որ մինչև 2015 թվականը դրանց գները փոքր-ինչ իջնեն:

Աղբյուր` JNews.am

image source