Skip to content

«Ֆեթ դը լա մյուզիք». երաժշտության տոն Ֆրանսիական համալսարանի բակում

Հունիսի 21-ին Հայաստանի ֆրանսիական համալսարանի բակում կազմակերպվել էր ֆրանսիական «Ֆեթ դը լա մյուզիք» ամենամյա միջոցառումը, որի հիմնական ելույթ ունեցողները համալսարանի ուսանողությունն էր: Բայց կային նաև 2 հրավիրված խմբեր` «Սիմա Քոնինգհամ» և «Փինք Սիթի»:

Մասնակիցները կատարում էին համարներ ֆոլք-ջազի, ֆրանսիական շանսոնի և հայկական ֆոլքի ժանրերում:  

«Ֆեթ դը լա մյուզիքը» ֆրանսիական երաժշտության տոն է, որը նշում են աշխարհի ավելի քան 400 քաղաքներում: Հայաստանում այն նշվում է 2007 թ-ից: «Ֆեթ դը լա մյուզիք» երաժշտության տոնի մտահաղացումը ամերիկացի երաժիշտ Ժոել Կոհենինն է, ով 1966թ-ին աշխատում էր «Ռադիո Ֆրանսում»: 18 տարի անց միջոցառումը կրեց պաշտոնական բնույթ` դառնալով «Երաժշտության տոն»: 2001թ-ից տոնն ամբողջությամբ միջազգայնացվեց` տարածվելով ավելի քան 130 երկրներում:

«Իմաստն այն է, որ այս օրը նույնիսկ ամենահայտնի երաժիշտները քաղաքի տարբեր վայրերում անվճար երգեն և նվագեն»,- ասում է Հայաստանում միջոցառման պատասխանատու Ավետիս Գասպարյանը:

Հայաստանի Ֆրանսիական համալսարանը` հանդիսանալով Ֆրանկոֆոնիայի և ֆրանսիական մշակույթի դեսպանը Հայաստանում, այս տարի որոշեց առաջին անգամ կազմակերպել այս տոնը համալսարանի բակում: «Նախորդ տարիներին այն նշվում էր քաղաքի կենտրոնական փողոցներում և հնչում էին երաժշտական տարբեր ժանրեր: Այս տարի մենք որոշեցինք միավորել բոլոր այդ ժանրերը և նշել այն Ֆրանսիական համալսարանի բակում»,- ասում է Գասպարյանը:

Ըստ նրա այս համերգի կապակցությամբ երկու շաբաթվա ընթացքում ավելի քան 28 երաժշտական համար է պատրաստվել:

Ֆրանսիական համալսարանի ուսանողներ Շուշանիկ Հակոբյանը և Անի Սահակյանը հաճույքով են մասնակցում այս միջոցառմանը` հանդես գալով զուգերգով.

«Շատ անհանգիստ ենք: Մենք շատ ենք ուզում, որ մեր ելույթով բարձր տրամադրություն հաղորդենք հանդիսատեսին»,- ասում են աղջիկները:

Ֆրանսիական համալսարանի շրջանավարտ, միջոցառման կազմակերպիչ և  երգչուհի Լուսինե Գրիգորյանը նշում է, որ միջոցառմանը մասնակցող ուսանողական խմբերը կշարունակեն աշխատանքը անգամ միջոցառումից հետո: «Մենք շարունակելու ենք աշխատել ուսանողների հետ, քանի որ բոլորն էլ շատ տաղանդավոր են և փորձելու ենք համատեղ համարներով հանդես գալ»:

Միջոցառմանը հրավիրված էին նաև Երևանում հավատարմագրված Եվրամիության դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները:

Աղբյուր` JNews.am