Skip to content

Գիտնականները ավելի մեծ ուշադրություն են պահանջում

«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունը, որը ստեղծվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, արդեն ունի ավելի քան 2500 համախոհ: Այս էջում առկա որոշ հղումների համաձայն Հայաստանում գիտությունը ողբալի վիճակում է:

Նման կարծիքի հետ կտրականապես համաձայն չէ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: «Ճիշտ է, վերջին 20 տարիների ընթացքում ընկել է գիտական աշխատանքի և գիտնականի հեղինակությունը, բայցևայնպես, արդի խնդիրներին զուգընթաց մեր գիտությունը չի կորցրել իր բարձր տեղը համաշխարհային ոլորտում», – նշում է նա:

Նման խոսակցություններին վերջ տալու համար ակադեմիկոս Մարտիրոսյանը կազմակերպել էր մամլո ասուլիս` նվիրված Հայաստանում գիտական ոլորտում գոյություն ունեցող խնդիրներին, դրանց բարձրաձայնմանը և հնարավոր լուծումներին: Ասուլիսին, նա իր գործընկերոջ` Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանի հետ, կոչ արեցին լրագրողներին ավելի հաճախ և օբյեկտիվորեն լուսաբանել գիտական ասպարեզին վերաբերող իրադարձությունները:

«Գիտական ոլորտում ունեցած մեր հաջողությունների մասին չի բարձրաձայնվում: Քչերն են տեղյակ, որ մեր գիտնականները սերտ համագործակցության մեջ են աշխարհի լավագույն գիտական կենտրոնների հետ, հայաստանյան 5-6 համալսարաններ (Երկրաբանության ինստիտուտ, Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ, Հնագիտության ինստիտուտ) համատեղ գիտական ստորաբաժանումներ ունեն եվրոպական տարբեր երկրների հետ»,- նկատեց ակադեմիկոս Մարտիրոսյանը:

Վերջերս շրջանառվող խոսակցությունները, թե գիտությունը Հայաստանում մեռնում է, ըստ Մարտիրոսյանի, անտեղյակ մարդկանց խոսակցություններ են կամ չարախոսություններ: «Լուրջ դժվարությունների առկայությունը դեռևս չի նշանակում ոլորտի ոչնչացում»,- ընդգծում է Ակադեմիայի նախագահը, հավելելով, որ Հայաստանում գիտական արդյունքները շատ դանդաղ են ինտեգրվում առևտրայնացման և ինովացիոն ծրագրերին:

Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանն իր հերթին նշեց, որ առայժմ գիտության ֆինանսավորման աճ չի կարելի ակնկալել, քանի որ չի սպասվում նաև պետական բյուջեի աճ:

«Ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ասոցիացիա»` ԱՐՄԱԿԱԴ հասարակական կազմակերպության հիմնադիր և «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնության ակտիվիստ Խաչիկ Գևորգյանը կիսում է Միքայելյանի կարծիքը, բայց հավելում. «Հայտնի փաստ է, որ գիտության վիճակը ողբալի է, սակայն պետք է նշել, որ այդ վիճակում հիմնականում հայտնվել են հասարակական գիտությունները: Սխալ է այն տեսակետը, որ մենք ֆինանսավորում ենք ակնկալում միայն պետական բյուջեից»:

Գևորգյանը պարզաբանում է, որ նախաձեռնող խումբը այսպիսով ցանկացավ ոչ միայն պետության, այլ նաև գործարարների ուշադրությունը գրավել դեպի գիտության ոլորտում առկա խնդիրներին` փորձելով համագործակցության եզրեր ստեղծել գիտնականների և գործարարների միջև:

Առաջին արձագանքը երկար սպասեցնել չտվեց: Նախաձեռնությանը արձագանքեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանը` երիտասարդ գիտնականներին տրամադրելով 14, 2 մլն դրամ:

Աղբյուր` JNews.am