Skip to content

Մետրոյի ուղեվարձը միևնույնն է թանկացավ

Հուլիսի 1-ից մետրոյի ուղեվարձի թանկացման մասին լուրը բողոքի ալիք բարձրացրեց հատկապես ուսանողների շրջանում:

Այն օրը, երբ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց ուղեվարձի կրկնակի թանկացման մասին, «Facebook» սոցիալական ցանցում անմիջապես ստեղծվեց «Դեմ ենք մետրոյի թանկացմանը» նախաձեռնությունը, որի մասնակիցները 8 օր անց` հունիսի 29-ին, բաց նամակներով դիմեցին Հայաստանի Հանրապետության նախագահին, վարչապետին և Երևանի քաղաքապետին` մետրոյի հուլիսի 1-ին որոշված թանկացումը հետաձգելու և փորձաքննություն անցկացնելու պահանջով:

Ուղեվարձը 50-ից 100 դրամ դարձնելով` քաղաքապետարանը մտադիր է այդ գումարներն ուղղել Երևանի մետրոպոլիտենի զարգացմանն ու ներուժի առավելագույն օգտագործմանը։ Մինչդեռ ուղևորները հակառակ կարծիքի են:

20-ամյա Վահան Ղազարյանը մետրոյից հաճախ է օգտվում: Մետրոյի ուղեվարձի թանկացման մասին լուրը նրան շատ է վրդովեցրել:

«Մետրոն երթևեկության միակ միջոցն է, որից ես հաճույքով եմ օգտվում ու աշխատում էի հնարավորինս շատ օգտվել: Հուսով եմ, որ կարճ ժամանակ անց մետրոպոլիտենը կզգա, որ արդյունքում նրանք կորցնում են իրենց ուղևորների մեծ մասին ու այդ որոշումը չեղյալ կհամարվի»:

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի ժետոնավաճառը, ով չցանկացավ նշել անունը, ասաց, որ հուլիսի 1-ը սովորական աշխատանքային օր էր, և արտառոց որևէ բան գնի թանկացման հետ կապված տեղի չի ունեցել. «Ոչ ոք չի բողոքել: Ես տարբերություն չեմ էլ զգում: Ժետոններն էլ նորմալ վաճառվում են: Ուղևորներից մեկը հարցրեց` ձեր աշխատավարձերը գոնե կբարձրացնե՞ն»:

Եթե գետնի տակ ամեն բան հանգիստ էր, ապա հակառակ պատկեր էր գետնի վրա:

«Դեմ ենք մետրոյի թանկացմանը» նախաձեռնության ակտիվիստները հուլիսի 1-ին ակցիա էին կազմակերպել Երևանի քաղաքապետարանի դիմաց: Մասնակիցները խոստացան հուլիսի 13-ին վերադառնալ այստեղ, եթե առաջիկա երկու շաբաթվա ընթացքում քաղաքապետարանը չարձագանքի իրենց նամակին:

Վահանն այդ ակտիվիստներից չէ, սակայն ասում է, որ որոշումն անփոփոխ թողնելու դեպքում մետրոն այլևս կդադարի շահավետ երթևեկության միջոց լինել.

«Այն ժամանակ, եթե անգամ մեկ կանգառ գնալու համար օգտվում էի մետրոյից, հիմա ավելի խելամիտ եմ համարում ուղղակի քայլել, իսկ շտապելու դեպքում` օգտվել երթուղային տաքսիներից»,- ասում է նա: 

Աղբյուր` JNews.am