Skip to content

Ի՞նչ է Google+-ը

Որոնողական համակարգերի հսկա Google ընկերությունը հայտարարել է Google+ սոցիալական ցանցի ստեղծման մասին, որը պետք է մրցակցի Facebook-ի հետ: Ամեն դեպքում այդպես է նախատեսված: Google+-ը իրականում սոցիալական ցանց ստեղծելու Google-ի հերթական փորձերից վերջինն է:

«Սովորական, մարդկային առցանց շփումը շատ թերություններ ունի: Եվ մենք պատրաստվում ենք դա ուղղել», – ասվում է Google-ի պաշտոնական բլոգում:

Ընկերությունն, իհարկե, շատ գործիքներ ունի, որոնք կարելի է օգտագործել՝ ներառյալ Picasa-ն, Gmail-ը և Google Maps-ը, և այս բոլոր գործիքների տեղեկությունները և գործառույթները կհամախմբվեն Google+-ի մեջ: Սա նշանակում է, որ մարդիկ ստիպված չեն լինի տարբեր ծառայությունների համար անընդհատ գրանցվել, որպեսզի հրապարակեն իրենց նկարները կամ շփվեն ընկերների հետ:

Յուրաքանչյուր Google+-ի օգտատեր կտեսնի լրահոս, որը հիմնականում նմանվում է Facebook-ի լրահոսին, որտեղ անընդհատ թարմացվում են օգտատիրոջ և նրա ընկերների վերջին գործողությունները: Կան նաև չորս հիմնական տարրեր՝ Circles, Hangouts, Huddle և Sparks: Google-ն ակնարկում է, որ այս չորս գործառույթները ապագայում դեռ կհամալրվեն նորերով:

Circles-ը թույլ է տալիս խմբավորել ընկերներին տարբեր շրջանների մեջ: Օրինակ, եթե ուզում եք խոսել այն մասին, թե ինչպես եք անցկացրել ձեր հանգստյան օրերը, բայց չեք ուզում, որ ձեր ծնողներն էլ իմանան այդ մասին, կարող եք առանձին շրջանի մեջ խմբավորել ձեր մտերիմ ընկերներին:

Hangouts-ը իրականում սովորական վիդեո-զանգ է, որը, սակայն, տարբերվում է նրանով, որ կարելի է զանգահարել երկուսից ավելի մարդկանց. մի բան, որը շատ նման ծառայություններ թույլ չեն տալիս:

Huddle-ի միտքն այն է, որ հնարավոր լինի ստեղծել մի մեծ խմբակային չաթ և հրավիրել ցանկացածի:

Ասելով Sparks-ին հետաքրքրությունների մասին, այն կուղարկի համապատասխան տեղեկատվություն, որը կարելի է դիտել, կարդալ և կիսվել:

Facebook-ում որևէ տեղեկատվություն վերբեռնելու ամենաբացասական կողմն այն է, որ մի օր, եթե կայքը փակվի, այդ տեղեկատվությունն այլևս հնարավոր չի լինի ստանալ: Google-ը դրա մասին էլ է մտածել և ստեղծել է Google Takeout (google.com/takeout) համակարգը, որը թույլ է տալիս ներբեռնել նախապես տեղադրած ցանկացած տեղեկատվություն:

Google+-ը հիմա աշխատում է փորձնական ռեժիմով, և Google-ը հրավերներ է ուղարկել որոշակի Gmail օգտատերերի: Դուք նույնպես կարող եք փորձարկել Google+-ը, եթե իհարկե գրանցված եք Google-ում:

Աղբյուր: http://www.pocket-lint.com

Թարգմանությունը` JNews.am