Skip to content

«Գրեթերթ»-ում հրատարակվել են 128 երիտասարդ հեղինակների ստեղծագործություններ

Լրացավ «Գրեթերթ» գրական-երիտասարդական ամսաթերթի 5-րդ տարեդարձը: Այն տպագրվում է 2006 թվականից: «Գրեթերթի» հիմնադիրն է արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Հայաստանի գրողների միության անդամ Գուրգեն Խանջյանը, ով նաև թերթի գլխավոր խմբագիրն է։ Գուրգեն Խանջյանը ծնվել է Երևանում, ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը։

Հիմնադրելով պարբերականը Խանջյանը նպատակ դրեց համախմբել երիտասարդ ստեղծագործող ուժերին` արձակագիրներին, բանաստեղծներին, թարգմանիչներին։

«Գրեթերթում» տպագրվում են բացառապես երիտասարդ ստեղծագործողների գործեր՝ բանաստեցծություններ, պատմվածքներ, արձակ, գրաքննադատական հոդվածներ, էսսեներ և այլ գրական աշխատություններ: Այն տպագրվում է 1000 օրինակով:

2006-2011թթ, «Գրեթերթի» 19 համարներում լույս են տեսել 128 հեղինակներ հետևյալ գործերով՝ 375 բանաստեղծություն, 91 պատմվածք, 31 գրականագիտական հոդված, 23 թարգմանություն, 20 էսսե և այլն:

«Գրեթերթը ինձ արտահայտվելու և բարձրաձայնելու հնարավորություն է տալիս»,- ասում է ամսաթերթի հեղինակներից Հասմիկ Սիմոնյանը, ով առաջին համարից «Գրեթերթի» կողքին է:

«Գրեթերթն» ունի ամենամյա մրցանակ, որը տրվում է թերթում հրատարակված պոեզիայի, արձակի, թարգմանության և հրապարակախոսության ոլորտների լավագույն ստեղծագործության հեղինակներին։ 2010 թ-ին մրցանակների են արժանացել Հասմիկ Սիմոնյանը (պոեզիա, «Հրաժեշտ բառին» բանաստեղծական շարք), Սարգիս Հովսեփյանը (պատմվածք, «Ֆերգանա»), Հասմիկ Հակոբյանը (գրաքննադատություն, «Ջրհեղեղ` ժամանակային անանցելիություն»), Արամ Պաչյանը (հրապարակախոսություն և էսսե, «Actus Tragicus») և Աշոտ Գաբրիելյանը (թարգմանություն, Ռուբոկո Սյոյի էրոտիկ թանկաները)։

Ամսաթերթի գլխավոր խմբագրի խոսքով «Գրեթերթի» առջև ծառացած ամենաբարդ խնդիրը ֆինանսավորումն է: Ամսաթերթը տարեկան 450 հազար դրամ ստանում է Մշակույթի նախարարությունից, երբեմն էլ աջակցություն է ստանում Գրողների միությունից:

«Գրեթերթը բաց է բոլոր տաղանդավոր երիտասարդ ստեղծագործողների համար»,-նշում է Խանջյանը:

Աղբյուր` JNews.am