Skip to content

Մարզական լրագրության մշուշոտ ապագան

Ասում են` լրագրողի համար փակ դուռ չկա. եթե դուռը փակ է, պետք է պատուհանից մտնել, եթե պատուհանն է փակ` երդիկից: Իսկ ի՞նչ կարող են անել այն մարզական լրագրողները, ում համար պարզապես դաշտն է փակ կամ էլ այն ընդհանրապես գոյություն չունի…

Հայաստանում մարզական լրագրության ընդհանուր մակարդակը ցածր է կամ պարզապես միջին: Այսօր բարձրակարգ սպորտային հաղորդումներ չկան, որովհետև ոչ ոք ցանկություն չունի ֆինանսավորել նման հաղորդումներ, իսկ լավ հաղորդման համար մեծ գումարներ են անհրաժեշտ. լավ տաղավար` տեխնիկապես հագեցած, միջազգային տեսանյութեր, որոնք բավականին թանկ արժեն:

Մարզական լրագրող Կարեն Գիլոյանը դեռ ապագա տեսնում է այս ասպարեզում. «Մինչև վերջին ժամանակները մարզական լրագրության վիճակը շատ վատ էր: Ովքեր այլ ասպարեզում իրենց չէին կարողանում դրսևորել, որոշում էին սպորտային լրագրող դառնալ»,- ասում է Գիլոյանը: «Որակական աճ, իհարկե, կա: Հիմա սպորտային լրագրությամբ սկսել են զբաղվել նաև այն մարդիկ, ովքեր շատ բարձր ինտելեկտ ունեն և շատ լավ պատրաստված են: Վստահ եմ, որ հետագայում մարզական լրագրության մակարդակն ավելի բարձր է լինելու»:

Ի վերջո լրագրողները լավ չեն վարձատրվում, մրցակցություն չկա, և շատերն այդ աշխատանքը կատարում են իրենց ֆինանսական վիճակը փոքր-ինչ բարելավելու համար:

[[wysiwyg_imageupload:128:height=212,width=321]]Շատ քիչ հեռուստաընկերություններ կան, որոնք ունեն մարզական հատուկ ծրագրեր: Եթե տարիներ առաջ գոյություն ունեին այնպիսի հաղորդաշարեր, ինչպիսիք են «Սպորտն անցած շաբաթ», «Մարզական շաբաթ», «Երրորդ խաղակես», «Սպորտային անցուդարձ», որոնք անդրադառնում էին տարբեր մարզաձևերի, ապա այսօր մարզական լրագրողներին տրամադրում են «մի քանի րոպեանոց եթեր» լրատվական հաղորդումների վերջում և դրանով սահմանափակվում:

Սպորտային մեկնաբան Վարդան Թադևոսյանի կարծիքով աշխատանքային դաշտը շատ փոքր է, և լրագրողների աշխատանքը նույնիսկ չի էլ երևում. «Հիմնականում հեռուստատեսությունը ցուցադրում է այս կամ այն միջազգային մրցաշարը: Իսկ Հայաստանում կամ քիչ են անցկացվում նման մրցաշարեր, կամ էլ մարզական լրագրողները տեղյակ չեն լինում: Եթե մենք ունենանք մարզական մեկ ալիք, և այդ ալիքի միջոցով պարբերաբար ներկայացվի  Հայաստանի մարզական անցուդարձը, ավելի հեշտ ու ավելի լավ կլինի»:

Հայաստանում բոլոր հաղորդաշարերը գրեթե միանման են` առանց քննադատության, առանց զրուցակիցների: Պետք է չմոռանալ, որ առանց մարզական լրատվության, մարզաձևերում առաջընթաց չի ապահովվի:

«Մարզական լրագրությունը  շատ մեծ դեր ունի մարզաձևերի զարգացման գործում: Դրա համար շատ կարևոր է մարզաձևերի ճիշտ լուսաբանումը: Եթե ուզում ենք որևէ մարզաձևի օգտակար լինել, պետք է ամեն ինչի վրա լուրջ ուշադրություն դարձնել»,- ասում է մարզական մեկնաբան Սլավա Սարգսյանը:

Աղբյուր` JNews.am